«Ակտիվ քաղաքացի» նախագիծ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ-ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ

Նպատակը՝

  • Նախագիծը կօգնի սովորողներին դառնալ ակտիվ քաղաքացիներ իրենց համայնքներում
  • Կնպաստի համայնքային կյանքին՝ սովորողների ակտիվ ներգրավմանը
  • Պատրաստել քաղաքացիների նոր սերունդ, ովքեր հակված են քաղաքացիական մասնակցությանը և համայնքային կյանքի զարգացմանը
  • Կօգնի սովորողներին ազդել հանրային քաղաքականության վրա
  • Կնպաստի դպրոց-համայնք կապի ամրապնդմանը և ուսումնական գործընթացում սովորողների ներգրավմանը համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման հարցերում
  • Կնպաստի սովորողների՝ բացահայտելու և հետազոտելու հմտությունների և կարողությունների զարգացմանը

Քայլերը՝

ՓՈՒԼ 1-ԻՆ.
-Այս փուլում սովորողներին տրվում է առաջադրանք՝ կատարել ուսումնասիրություն և բացահայտել նախ իրենց թաղամասի, ապա՝ համայնքի հիմնախնդիրները.

ՓՈՒԼ 2-ՐԴ.
– Այս փուլում սովորողներից ձևավորվում են  խմբեր /ընտրել այն սովորողներին, ովքեր կատարել են առաջին փուլի առաջադրանքը և դրսևորել են ակտիվություն/, ովքեր  համայնքի բնակիչների շրջանում հարցումներ իրականացնելով՝ բացահայտում են տվյալ համայնքի հիմնախնդիրները.

ՓՈՒԼ 3-ՐԴ.
_Այս փուլում սովորողները լսարանում կազմակերպում են քննարկում և քննարկման արդյունքում ընտրում են յուրաքանչյուր համայնքի համար առաջնային համարվող հիմնախնդիրը /դա կլինի այն հիմնախնդիրը, որը բնակչության մեծամասնությունը հարցման ընթացքում համարել է կարևոր և առաջնային/.

ՓՈՒԼ 4-ՐԴ.
– 4-րդ փուլը համարվում է խմբերի ընտրած առաջնային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկությունների հավաքման փուլ (տպագիր, ռադիոհեռուստատեսային և համացանցային տեղեկատվության աղբյուրներից).

ՓՈՒԼ 5-ՐԴ.
– Հարցազրույցների փուլ-սովորողները հարցազրույցներ են վարում համապատասխան պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ (տվյալ վարչական շրջանի ավագանու անդամի, ղեկավարի կամ թաղապետարանի համապատասխան ներկայացուցչի, համայնքի ղեկավարի, համապատասխան նախարարության ներկայացուցչի, քաղաքապետարանի համապատասխան բաժնի ղեկավարի և այլոց հետ).

ՓՈՒԼ 6-ՐԴ.
– Լուծման ուղիների առաջարկում-սովորողները, հիմնախնդիրը տեղ հասցնելուց հետո, կարող են հանդես գալ առաջարկներով՝ այդպիսով մասնակցելով և նպաստելով խնդրի լուծմանը.

Ակնկալվող արդյունքները՝

-Հասարակական կյանքին սովորողների պատասխանատու մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքների խորացում և հմտությունների զարգացում
-Համայնքային կառավարման մեջ բոլոր քաղաքացիների /սովորողների/ մասնակցության դերի բարձրացում
-Հասարակական ակտիվության դրսևորում և՛ սովորողների, և՛ քաղաքացիների կողմից
-Որոշ հիմնախնդիրների ամբողջական կամ մասնակի լուծում
-Ակտիվ քաղաքացի դառնալու հմտությունների զարգացում.