Քաղաքագիտություն /11-րդ դասարան/

2023-2024 ուսումնական տարվա առարկայական հեղինակային ծրագիր

Քաղաքագիտություն, 11-րդ դասարան
Շաբաթական՝ 1 դասաժամ, տարեկան՝ 34 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Քաղաքագիտություն /Հասարակագիտություն/ առարկան դասավանդվում է հիմքում ունենալով՝

Ուսուցման նպատակը, խնդիրները՝

Քաղաքագիտության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, համադրել և հակադրել հասարակական-քաղաքացիական  կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություններ, երևույթներ, փաստեր
  • տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, հետազոտել, վերլուծել,  եզրակացություններ անել
  • հետազոտական, վերլուծական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում
  • իրականացնել թիմային աշխատանք, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը
  • հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր
  • ուսումնառությունը և իրական, առօրյա կյանքը կապել համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
  • հասկանալ և գնահատել իր դերը հասարակական կյանքում` որպես տվյալ ժամանակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի
  • տարբերակել օրենքի և իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական և ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնահատել օրենքների և օրինականության նշանակությունը՝ իրավագիտակից, օրինապաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար
  • արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել տարբեր հասարակական-քաղաքական  խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում
  • դրսևորել  ստեղծագործական մտածելակերպ
  • ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ
  • հասարակագիտական, հասարակական-քաղաքացիական կրթության նախագծերի իրականացում
  • մերօրյա իրադարձությունների շուրջ դաս-քննարկումներ, կլոր սեղանների կազմակերպում
  • պետական-կառավարման մարմիններ և հասարակական կազմակերպություններ  այցելություններ /ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ/
  • կրթական փոխանակումներով ուսումնական ճամփորդությունների իրականացում
    -այլ

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, ՀՀ Ազգային ժողով շենք, Կառավարության շենք, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ
  • Վիրտուալ միջավայրում
  • հասարակագիտական ստուգատեսը՝ որպես ուսումնական բաց հարթակ

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 2 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, բանավեճերին, կլոր սեղան-հանդիպումներին, հասարակագիտական ստուգատեսային նախագծերին մասնակցություն՝ 4 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-2 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/

Բովանդակություն՝

1. Մուտքի դաս՝ «Քաղաքագիտություն» առարկան Ավագ դպրոցում-1 դասաժամ
2. Թեմա 1․Քաղաքական իշխանություն-1 դասաժամ
3.  Թեմա 2․Պետություն: Պետության առաջացումը, նրա էությունը, կառուցվածքը և գործառույթները-2 դասաժամ
4. Թեմա 3․Պետական իշխանությունը և ինքնիշխանությունը-2 դասաժամ
5. Թեմա 4․Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները-1 դասաժամ
6. Թեմա 5․Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը-2 դասաժամ
7. Թեմա 6․Իրավական և սոցիալական պետություն-2 դասաժամ
8. Թեմա 7․Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը-2 դասաժամ
9. Թեմա 8․Կուսակցություններ: Կուսակցական համակարգերը (միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական)-2 դասաժամ
10. Թեմա 9․Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն-2 դասաժամ
11. Թեմա 10․Արտաքին քաղաքականությունը և Միջազգային իրավունքը-2 դասաժամ
12. Թեմա 11․Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները-2 դասաժամ
13. Թեմա 12․Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները-2 դասաժամ
14. Թեմա 13․Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները-2 դասաժամ
15. Թեմա 14․Ազգային շահեր։ Ազգային անվտանգություն-2 դասաժամ
16. Թեմա 15․Պատերազմը որպես հասարակական երևույթ-1 դասաժամ
17. Թեմա 16․Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը-1 դասաժամ
18. Թեմա 17․Տարածքային հակամարտություններ-2 դասաժամ
19. Թեմա 18․Արցախյան հակամարտություն-2 դասաժամ
20. Դասընթացի ամփոփում, ընդհանրացում-1 դասաժամ

Օգտագործվող կայքեր և նորմատիվ փաստաթղթեր՝
Սովորողները պարբերաբար օգտվելու են՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ Ազգային ժողով
-ՀՀ Կառավարություն
-ՀՀ նախագահ
-ՀՀ դատական իշխանություն
-ՀՀ Սահմանադրական դատարան
-ՀՀ դատական տեղեկատվական համակարգ
-ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ
-ՀՀ փաստաբանների պալատ
-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
-Կրթության մասին ՀՀ իրենք
-Հանրակրթության մասին ՀՀ օրենք
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
-ՀՀ ընտանեկան օրենսգիրք
-ՀՀ ընտրական օրենսգիրք
-ՀՀ դատական օրենսգիրք
-ՀՀ քրեական օրենսգիրք
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա