«Պատմություն» առարկայի ծրագիր (8-րդ դասարան)

«Պատմություն» առարկայի ծրագիր (8-րդ դասարան)

Բացատրագիր՝

«Պատմություն» առարկայի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային ծրագիրը:

8-րդ դասարանի « Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային  պատմության նոր փուլը՝ 17-րդ դարի կեսերից մինչև 1918 թվականը: 

Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է,նրա կենսագրությունը: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովրդներից է, որը պատմական ասպարեզ է իջել անհիշելի ժամանակներից և անցել զարգացման բարդ և դժվարին, կորուստներով և ձեռքբերումներով լի ճանապարհ: Շարունակելով իր պատմական ուղին՝ հայ ժողովուրդը հասել է մինչև մեր օրերը և որպես ազգ ոտք է դրել արդեն նոր հազարամյակ՝ իր ազատությամբ, պետականությամբ և այն զորացնելու վճռականությամբ:

 Պատմությունը պարունակում է հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն:  Պատմության իմացությունը հնարավորություն է տալիս երկրի ապագա քաղաքացուն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ժանաչողական հմտությունները, փորձը և անցյալի դասերը ծառայեցնել իր հայրենիքի  հզորացմանը և բարգավաճմանը, պատկերացում կազմել համաշխարհային քաղաքակրթության մեջ իր երկրի և իր ժողովրդի  զբաղեցրած տեղի ու դերի մասին, զուգահեռներ անցկացնել   համաշխարհային քաղաքակրթության խաչմերուկում:

Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում

Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը: Ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ:

Այդ միասնությունը կարելի է ապահովել.
– միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
-ընդհանուր պատմական հասկացությունների և գաղափարների յուրացման միջոցով
-համաշխարհային դեպքերի և իրադարձությունների միացյալ ուսումնասիրության միջոցով
-ներածական, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:

Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ, նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման և զարգացման գործում:

« Պատմություն» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները

Նպատակները՝

  • « Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ազատ, գիտակից անհատի և քաղաքացու ձևավորումն է:

Խնդիրները՝

Վերը նշված նպատակին հասնելու համար անհարժեշտ է լուծել կրթադաստիարակչական մի շարք կարևոր խնդիրներ.

  1. Սովորողներին տալ հնարավորություն ունենալ գիտելիքներ և պատկերացումներ հին, միջնադարի, նոր և նորագույն ժամանակների  պատմության մասին, որոնց միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար պայաքարին սեփական մասնակցությունը բերելու գաղափարը:
  2. Գաղափար տալ հայ և համաշխարհային մշակույթի, քաղաքակրթության, նրա առանձնացման ու զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:
  3. Դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել հայրենիքի, պետության և քաղաքացու նկատմամբ արժանապատվություն և հպարտություն:
  4. Հասնել այն բանին, որ իր ազգի հարուստ պատմական փորձով զինված երկրի  վաղվա քաղաքացին գիտակցի իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային հիմնախնդիրների լուծման, անկախ պետականության կերտման, հայրենիքի բարգավաճման գործին:
  5. Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցական, համագործակցային և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները:
  6. Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ:
  7. Զարգացնել ուսումնառության ընթացքում սովորողների ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական կենդանի նյութի վրա կոնկրետացնելու, անցյալի ու ներկայի հասարակական-քաղաքական երևույթների վերլուծության ժամանակ կիրառելու կարողություններ և հմտություններ:

    Բովանդակությունը՝

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԸ

ԹԵՄԱ 1-Ազատագրական պայքարի նոր փուլը 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարում.

  • Հայ ազատագրական պայքարի վերելքը: Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի
  • Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
  • Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները: Հովսեփ Էմին
  • Մադրասի հայրենասիրական խմբակը: Շահամիր Շահամիրյան
  • Հովսեփ արք. Արղությանի և Հովհաննես Լազարյանի ազատագրական ծրագրերը

ԹԵՄԱ 2. Հայաստանը 19-րդ դարի առաջին կեսին.

  • 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը
  • 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
  • 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Բուխարեստի հաշտությունը
  • 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիր

    ԹԵՄԱ 3.  Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը

  • Դպրոցը
  • Տպագրությունը: Հայ մամուլի սկզբնավորումը
  • Պատմագիտությունը: Վենետիկի Մխիթարյան միաբանությունը
  • Արվեստը 
  • ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

 ԹԵՄԱ 1. Հայաստանը Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների կազմում.

  • Արևելյան Հայաստանի դրությունը
  • Արևմտահայերի դրությունը

ԹԵՄԱ 2. Հայ ազգային-հասարակական շարժումները

  • Հայկական պահպանողականությունը
  • Ազատականությունը հայ իրականության մեջ
  • Հայ ազգայնականությունը
  • Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
  • Զեյթունի 1862 թ. ապստամբությունը

ԹԵՄԱ 3. Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը.

  • Պատերազմի սկիզբը: Հայերի մասնակցությունը պատերազմին
  • Պատերազմի ավարտը
  • Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը
  • Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

ԹԵՄԱ 4. Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.

  • Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ
  • Հայ ազգային կուսակցությունները
  • Հայդուկային շարժումը: Նշանավոր հայդուկներ
  • Արևմտահայերի կոտորածները 
  • Ինքնապաշտպանական մարտերը: Սասունի և Զեյթունի հերոսամարտերը
  • Պաշտպանական կռիվները Վանում

ԹԵՄԱ 5. Ազգային շարժումների ծավալումը 20-րդ դարի սկզբին.

  • Սուրբ Առաքելոց վանքի կռիվը
  • Սասունի 1904 թ. ապստամբությունը
  • Երիտթուրքերի հեղաշրջումը
  • Կիլիկիայի կոտորածները և ինքնապաշտպանությունը
  • Հայկական հարցը 1912 – 1914 թթ.
  • ԱՄՓՈՓՈՒՄ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

ԹԵՄԱ 6. Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին.

  • Պատերազմի սկիզբը: Կովկասյան ճակատը 1914-1916 թթ.
  • Հայ կամավորական շարժումը
  • Հայոց մեծ եղեռնը
  • Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915 թ.
  • Երզնկայի զինադադարը
  • Բրեստ-Լիտովսկի հաշտությունը և հայկական հարցը
  • Մայիսյան փառահեղ հերոսամարտերը

ԹԵՄԱ 7. Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին.

  • Հայկական մշակույթի վերելքը: Կրթությունը
  • Գիտության զարգացումը: Բնական գիտությունները և Հայագիտությունը
  • Գրականությունը և մամուլը
  • Արվեստը և ճարտարապետությունը
  • ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  • Լուսաավորության դարաշրջանը
  • Անգլիական հեղափոխությունը
  • ԱՄՆ – ի կազմավորումը
  • Ֆրանսիական մեծ հեղափոխությունը
  • Նապոլեոնի դարաշրջանը
  • Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ.
  • Արևելքի ավանդական հասարակությունները(Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա)
  • Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում
  • Ազգային նոր պետությունները Եվրոպայում /Գերմանիա: Իտալիա/
  • Ազգային պետությունների առաջացումը Բալկանյան թերակղզում
  • Օսմանյան Կայսրության, Իրանի, Չինաստանի և Ճապոնիայի արդիականացումը
  • Առաջին աշխարհամարտը
  • Մշակույթը 17-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսը /Կրթություն, Գիտություն, Գրականություն, Արվեստ/
  • ԱՄՓՈՓՈՒՄ

Կիսամյակի ամփոփում
Տարեկան  աշխատանքների  ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/