Պատմություն /11-րդ դասարան/

2023-2024 ուսումնական տարվա առարկայական հեղինակային ծրագիր

Պատմություն, 11-րդ դասարան
Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր նկարագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները պետք է լինեն ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Ձևավորել պատմության ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ կարողություններ
  • Տարանջատել հայոց պատմության առանցքային շրջափուլերը, որոնք ազդեցություն են ունեցել հայոց պատմության զարգացման ուղիների վրա
  • Վերլուծել մարդկության պատմության կարևոր իրադարձությունները, երևույթները, գործընթացները, գաղափարները, հասկացությունները՝ ըստ հասարակական գործունեության հիմնական ուղղությունների
  • Վերլուծել պատմական զարգացումների խորքային պատճառները
  • Զարգացնել պատմական ու տրամաբանական մտածողությունը, պատճառահետևանքային կապեր գտնել պատմական գործընթացներում, պատմական ու հասարակական տարբեր իրադարձությունների, երևույթների միջև, հասկանա ու մեկնաբանի տարբեր երկրների ու ժողովուրդների զարգացման ընթացքը, օրինաչափությունները և առանձնահատկությունները, դրանք պայմանավորող գործոնները
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Վերլուծել հայոց պատմության առանցքային խնդիրների պատճառահետևանքային կապերը, մատնանշել լուծման հնարավոր տարբերակները
  • Ձևավորել վերաբերմունք՝ ուղղված սեփական պետության, մշակույթի, պատմության և ապագայի տեսլականին
  • Գնահատել և արժևորել համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները, հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Նախագծային աշխատանքների իրականացում
  • Ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում՝ դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, ինքնուրույն, հետազոտական աշխատանքների իրականացմանը մասնակցություն՝ 3 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 2 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-6-10 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝

  • Սովորողը կդասակարգի պատմական իրադարձությունները՝ ըստ պատմական փուլերի
  • Կձևավորի հետաքրքրություն անցած պատմական գործընթացների և արդի գործընթացների նկատմամբ
  • Կվերլուծի և կքննարկի առաջին պետությունների ձևավորման, զարգացման և անկման առանցքային պատմական իրադարձությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, այդ պետությունների ունեցած դերակատարումը համաշխարհային պատմական գործընթացներում
  • Կհետազոտի հին արևելյան հասարակությունների ձևավորման և զարգացման գործընթացները, կհամեմատի և կհամադրի այդ հասարակությունները, կարժևորի դրանց ազդեցությունը համաշխարհային պատմական արդի գործընթացների վրա
  • Կհետազոտի պատմական այն գործընթացները, որոնք ստեղծեցին հնարավորություն հայկական պետության ձևավորման և զարգացման համար
  • Սովորողը հետազոտելով տարբեր պատմական աղբյուրներ՝ կզարգացնի ակադեմիական հետազոտական հմտություն, վերլուծական, քննական մտածողություն
  • Կհետազոտի ազատագրական պայքարի նոր գաղափարախոսության ձևավորումը, հայ ազատագրական պայքարը տարբեր դարաշրջաններում, պայքարի գործընթացները և պատմական գործիչներին, պայքարի պատմական նշանակությունը հայ ժողովրդի ազգապահպանման և նոր պետականության կերտման գործում
  • Կհետազոտի ազատագրական պայքարի զինված փուլի ձևավորումը, նպատակները և գործընթացները, հայդուկային շարժումը և Մայիսյան հերոսամարտերի դերը հայ ժողովրդի կյանքում
  • Կվերլուծի գրական այն ստեղծագործությունները, որտեղ ներկայացված է Արևելյան և Արևմտյան Հայաստանների զինված ազատագրական պայքարի գործիչների գործունեությունը և կներկայացնի այդ գործիչների անձնային նկարագիրը
  • Կհետազոտի Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործընթացները, Արցախյան հիմնախնդրի ձևավորումը և ԱՀ կայացման գործընթացները, Արցախյան հերոսամարտի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
  • Հարցում կանցկացնի իր ընտանիքի այն անդամների հետ /նաև հասարակության շրջանում/, ովքեր ականատես են եղել անկախ պետականության կայացման ժամանակաշրջանին և կգրի վերլուծական Էսսե /հետազոտական աշխատանք/՝ հավաքագրված աղբյուրների և իր ձեռք բերած գիտելիքների հիման վրա
  • Կքննի հայկական պահանջատիրության անցած ճանապարհը 20-րդ դարում, ինչպես նաև հնարավոր զարգացումները
  • Կգնահատի 1960-ական թթ․ ազգային շարժումը ՀԽՍՀ-ում
  • Աղբյուրագիտական հենքի վրա կներկայացնի խորհրդահայ հասարակության առօրեական կյանքը
  • Կվերլուծի կրթական և գիտական նորարարության ընթացքը Հայաստանում 20-րդ դարում
  • Կվերլուծի Խորհրդային Հայաստանի մշակութային զարգացման նախադրյալները
  • Կհիմնավորի հայկական մշակութային հաջողությունները համաշխարհային իրականության համատեքստում
  1. Մուտքի դաս-Նոր շրջանի պատմության համառոտ նկարագիրը /1 դասաժամ/
  2. Թեմա 1․Հայաստանը 17-րդ դարի երկրորդ կեսին-19-րդ դարի առաջին կեսին /4 դասաժամ/
  3.  Թեմա 2․Ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ /2 դասաժամ/
  4. Թեմա 3․Հայաստանի ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները /Հ․Էմին, Շ․ Շահամիրյան/-/3 դասաժամ/
  5. Թեմա 4․19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը /4 դասաժամ/
  6. Թեմա 5․Հայկական հարց. Էություն և միջազգայնացում /4 դասաժամ/
  7. Թեմա 6․Քաղաքական մտքի զարգացում. քաղաքական գաղափարախոսություններ և կուսակցություններ /4 դասաժամ/
  8. Թեմա 7․Ցեղասպանություն․ իրականացում, դատապարտում, կանխարգելում /4 դասաժամ/
  9. Թեմա 8․Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները /5 դասաժամ/
  10. Թեմա 9․19-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր հերոսամարտեր /Զեյթուն, Սասուն, Վան, Մուսա լեռ․․․/6 դասաժամ/
  11. Թեմա 10․1918-ի մայիս․ հերոսամարտեր /3 դասաժամ/
  12. Թեմա 11․Հայաստանի առաջին հանրապետությունը /4 դասաժամ/
  13. Թեմա 12․Հայաստանի առաջին հանրապետությունը և հարևան պետությունները /4 դասաժամ/
  14. Թեմա 13․Միջազգային հարաբերությունները պատմության նոր շրջանում /4 դասաժամ/
  15. Թեմա 14․Գերտերությունների դերը համաշխարհային պատմության մեջ և հայ ժողովուրդի կյանքում /4 դասաժամ/
  16. Թեմա 15․Համաշխարհային մշակույթը նոր շրջանում /3 դասաժամ/
  17. Թեմա 16․Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում /3 դասաժամ/
  18. Թեմա 17․Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ /3 դասաժամ/
  19. Թեմա 18․Հայոց պատմության դասերը /3 ժամ/