9-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Մայիսի 20-24-Ուսումնական երրորդ շրջանի ավարտ

Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում /Քննական թեմաներից/
գ/ Նախաքննական կրկնություններ.

Մայիսի 13-17

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը /էջ 6-8/
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում /էջ 30-33/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Բաթումի և Սևրի հաշտության պայմանագրերը: Փորձե՛ք գնահատել դրանք:

Մայիսի 6-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը /էջ 146-152/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն: Գրականություն /էջ 154-163/.

Առաջադրանքներ.
 1. Ներկայացրե՛ք նշված ժամանակաշրջանի նշանավոր ուսումնական հաստատությունները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ նշված ժամանակաշրջանի որևէ գիտնականի մասին:
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ նշված ժամանակաշրջանի արվեստի որևէ ներկայացուցչի մասին:

Ապրիլի 29-Մայիսի 3

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 26. Հայդուկային շարժումը /էջ 88-90/
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը /էջ 112-115/
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը /էջ 122-128/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին:
2. Ի՞նչ նշանակություն կունենա Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ ուսումնասիրության նյութ

Ապրիլի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը: Ադրիանապոլսի պայմանագիրը /էջ 39-42/.

Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /էջ 77-79/-բանավոր, դասագիրք-8.

Առաջադրանքներ.
1. Պարզաբանե՛ք և համեմատե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում /էջ 12-20/
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը /էջ 31-34/-բանավոր, դասագիրք-8.

Առաջադրանքներ.
1. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Ապրիլի 8-12

Մաս 3-րդ. 8-րդ դասարան.
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10/.

Առաջադրանքներ.
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Աղբյուրը՝ Հայոց պատմություն-8-րդ դասարան.

Ապրիլի 1-5

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, դասագիրք, էջ 147-151/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները:
2. Նշե՛ք հայ պատմագրության նշանավոր ուղղություններն ու հեղինակներին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 25-29-Ուսումնական արձակուրդ

1. Քննական թեմաների կրկնություն.
6-րդ դասարան-Թեմա 1-12.
7-րդ դասարան-Թեմա 11-19.

Մարտի 18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, դասագիրք, էջ 130-132/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 11-15

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, դասագիրք, էջ 94-97/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Աշոտ 3-րդի կառավարման շրջանում երկրի ունեցած հաջողությունները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 4-7

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.

ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, դասագիրք, էջ 89-93/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
2. Փորձե՛ք բնութագրել Աշոտ 2-րդ Երկաթին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 25-Մարտի 1

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, դասագիրք, էջ 84-88/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.

ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, դասագիրք, էջ 66-73/.

Առաջադրանքներ.
1. Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը:
2. Համառոտ ներկայացրե՛ք Մ. Խորենացուն և նրա «Հայոց պատմություն»-ը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝

ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք, էջ 30-36/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 4-8

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար՝

ա/ Արշակ 2-րդի քաղաքականությունը
բ/ Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները:
2. Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները /գրավոր/.
Դասագիրք-Հայոց պատմություն-7.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/
ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԿՐԿՆՈւԹՅՈւՆ.

Քննական հարցաշար՝
6-րդ դասարան.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը:  Անտոնիոսի արշավանքը
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը
7-րդ դասարան.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
8-րդ դասարան.
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն: Գրականություն:
9-րդ դասարան.
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ…ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/.

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում.

Դեկտեմբերի 10-14

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները /բանավոր, դասագիրք, էջ 8-10/.

Առաջադրանքներ.
ա/ Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:

Դեկտեմբերի 3-7

Մաս 2-րդ. 7-րդ դասարան.
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:
2. Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/.
Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Նոյեմբերի 26-30

1-ին մասի՝ 6-րդ դասարանի ծրագրի ամփոփում.
1. Բանավոր ստուգում
2. Գրավոր ստուգում-Բլոգային աշխատանքներ.

Նոյեմբերի 19-23

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169/.

Առաջադրանքներ.
1/ Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
2/ Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին /գրավոր/.

Նոյեմբերի 12-17

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/.

Առաջադրանքներ.
1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.

Նոյեմբերի 5-9

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, դասագիրք, էջ 108-114/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ 2-րդի ընտանիքը գերության մեջ /գրավոր/.

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում և լրացում- գրավոր ստուգման համար.

Հոկտեմբերի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմը
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, դասագիրք, էջ 108-109/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը /գրավոր/

Հոկտեմբերի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
ա/ Հայկական աշխարհակալության սահմանները
բ/ Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
գ/ Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, դասագիրք, էջ 104-106/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:
2. Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը /գրավոր/.

Հոկտեմբերի 8-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, դասագիրք, էջ 91-97/

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին /գրավոր/

Հոկտեմբերի 1-5

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, դասագիրք, էջ 82-90/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը /գրավոր/
2. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /գրավոր/.

Սեպտեմբերի 24-28

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Առաջադրանքներ.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորությունը /գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք /գրավոր/.

Սեպտեմբերի 10-14

Մաս 1-ին. 6-րդ դասարան.
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները /գրավոր/.

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3–7- Նախագծային շաբաթ

– Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

Աղբյուրը՝  Հայոց պատմություն. 6-րդ դասարան
https://lib.armedu.am/resource/998