Պատմություն /10-րդ դասարան/

«Պատմություն» դասընթացի ծրագիր-10-րդ դասարան
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագիր, որտեղ ամենօրյա ուսումնական պարապմունքների ընթացքում գործածվում են մեդիամիջոցներն ու համացանցը /համակարգիչ, նոթբուք, նեթբուք, պլանշետ/:
2020-2021 ուսումնական տարում կրթական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում և առցանց հարթակում, որի փորձն արդեն ունենք 2019-2020 ուստարվա երրորդ ուսումնական շրջանից: Կլինեն գործունեության տեսակներ, որտեղ կկարևորվի խմբային ուսուցումը /նախագծային գործունեություն/, սակայն հիմնականում առաջնային պլան կմղվի անհատականացված ուսուցումը:

Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Նպատակներ՝
-Պատմական հիմնախնդիրների վերհանման-ուսումնասիրման կարողությունների զարգացում
-Պատմական գործընթացների պատճառա-հետևանքային կապերի բացահայտման կարողությունների զարգացում
-Սեփական պետության, մշակույթի, պատմության հանդեպ  վերաբերմունքի ձևավորում

Խնդիրներ՝
-Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում
-Սովորողների քննադատական մտածողության, հետազոտելու, աղբյուրների
հետ աշխատելու, վերլուծելու, գնահատելու կարողությունների զարգացում
-Սովորողների՝ հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտելու և հիմնավորելու, որոշումներ
կայացնելու կարողությունների ու հմտությունների զարգացում
-Սովորողների համագործակցային հմտությունների զարգացում
-Սովորողների ներառում նախագծային աշխատանքներում

Ուսումնական միջավայր՝
Ֆիզիկական միջավայրում՝
– կրթահամալիրի բացօթյա տարածք
-Կրթահամալիրի շենքային տարածք` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն
Առցանց հարթակում՝
–հեռավար-առցանց ուսուցում
-առցանց դասախոսություն
-առցանց քննարկում

Դասընթացի բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս-«Պատմություն» դասընթացը Ավագ դպրոցում-1 ժամ
2. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները-3 ժամ
3. Համահայկական թագավորությունները-15 ժամ
-Վանի համահայկական թագավորությունը-4 ժամ
-Հայկազուն Երվանդականների թագավորությունը-3 ժամ
-Արտաշեսյանների թագավորությունը-4 ժամ
-Արշակունյաց Հայաստանը 1-3-րդ դարերում-4 ժամ
4. Հայկական մշակույթի զարգացումը-3 ժամ
5. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ  ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/

6. Արևելյան քաղաքակրթությունները-6 ժամ
-Համաեգիպտական պետությունը-2 ժամ
-Ասորեստան: Բաբելոնիա-2 ժամ
-Աքեմենյան Պարսկական տերությունը-2 ժամ
7. Արևմտյան քաղաքակրթությունները-
-Հին Հունաստան-4 ժամ
-Հին Հռոմ-4 ժամ
-Չինաստան և Հնդկաստան-2 ժամ
8. Մշակույթը՝ Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ-3 ժամ
9. Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրությունը Հայաստանում-2 ժամ
10. Արշակունյաց Հայաստանը 4-5-րդ դարերում-5 ժամ
11. Վարդանանց և Վահանանց պատերազմները-2 ժամ
12. Հաըաստանը 6-7-րդ դարերում: Հակաարաբական ապստամբությունները-4 ժամ
13. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը-4 ժամ
14. Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում-3 ժամ
15. Կիլիկյան Հայաստանը-4 ժամ
16. Հայաստանը 15-րդ դարում: Ամենայն հայոց կաթողիկոսության հաստատումը Ս. Էջմիածնում-2 ժամ
17. Հայստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին-2 ժամ
18. Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը-2 ժամ
19. Միջնադարի հայկական մշակույթը-4 ժամ
20. Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Չորրորդ ուսումնական շրջան-Ամառային ճամբար

Ուսումնական նախագծեր

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Բանավոր հարցում-1-4 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր