Առաջադրանքներ (10-րդ դասարան)

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաներ/- թեմաները՝ ստորև.

  2. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

  3. «Հին Երևան» նախագծի քննարկում /Ճամբարային հունիս/.

ՄԱՅԻՍԻ 14-18- ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔ

Նախագծային ուսուցում- Ուսումնական ճամփորդություն«Հին Երևան» նախագիծ /Մայիսի 15-ին/.
«Հին Երևան» նախագիծ
Կլոր սեղան-քննարկում /Մայիսի 17-ին և 18-ին/.

ՄԱՅԻՍԻ 7-11

ԹԵՄԱՆ- Կիլիկյան Հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում: Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 191-194, 196-198/.

ա/ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը Կիլիկյան Հայաստանի համար.
բ/ Ներկայացրե՛ք գործակալությունները և դրանց գործառույթները.
գ/ Ներկայացրե՛ք Կիլիկյան Հայոց թագավորության դատական համակարգը /գրավոր, դասագիրք/.

ՄԱՅԻՍԻ 2-5

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Կիլիկյան Հայաստանը» թեման.
    ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում.
    բ/ Կիլիկյան Հայաստանի ամրապնդումը: Հայոց թագավորության վերականգնումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 184-190/.

  2. Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՊՐԻԼԻ 23-27

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում» թեման.
    ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
    բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /12-14-րդ դարերում/- /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 177-183/.

  2. Ներկայացրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները Հայաստանում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ի՞նչ հետևանքներ ունեցավ մոնղոլական տիրապետությունը հայ ժողովրդի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՊՐԻԼԻ 16-20

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը» թեման.
    ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
    բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
    գ/ Պետական կարգը
    դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 161-170, 173-177/.

  2. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման արտաքին և ներքին նախադրյալները /գրավոր, դասագիրք/.

  3. Ներկայացրե՛ք Անին որպես մայրաքաղաք և այսօր /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  4. Համեմատե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը վաղ միջնադարի կառավարման համակարգի հետ /գրավոր, դասագիրք/.

  5. Պատրաստվե՛ք Ուսումնական ճամփորդության«Հին Երևան» նախագիծ.

ԱՊՐԻԼԻ 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայաստանը 6-7-րդ դարերում» թեման.
    ա/ Հայաստանը 6-7-րդ դարերում
    բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 147-160/.

  2. Ի՞նչ նպատակով և ի՞նչ միջոցառումներ իրականացրեց Հուստինիանոս 1-ինը: Ի՞նչ հետևանքներ ունեցան դրանք /գրավոր, դասագիրք/.

  3. Ներկայացրե՛ք հայ-արաբական պայմանագիրը և դրա նշանակությունը /գրավոր, դասագիրք/.

  4. Ներկայացրե՛ք հակաարաբական ապստամբությունների /703թ., 748-750թթ., 762թ., 774-775թթ., 850-855թթ./ նշանակությունը Հայոց պետականության վերականգնման գործում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՊՐԻԼԻ 3-7-ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՇԱԲԱԹ

  1. Պատրաստվե՛ք շարունակելու «Հին Երևան» նախագիծը.

  2. Բլոգներում ամփոփե՛ք և հրապարակե՛ք առաջին այցի արդյունքները /Ձորագյուղ և Ղանթար/.

ՄԱՐՏԻ 26-30-ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈւՐԴ
ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈւԹՅՈւՆ

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.
    ա/ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրության հաստատումը Հայաստանում.
    բ/ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին…Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝ Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան, Արշակ 2-րդ, Պապ թագավոր.
    գ/ Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը՝ Վարազդատի գահակալությունը և Մուշեղ Սպարապետը, Աշոտ 3-րդի գահակալությունը և Մանվել Սպարապետը, Հայաստանի պարսկա-բյուզանդական բաժանումը և Խոսրով 4-րդը, Վռամշապուհի համապետական գործունեությունը, Հայ Արշակունիների հարստության անկումը և դրա հետևանքները.
    դ/ Հայկական պետականության նախարարական շրջանը. Վարդանանց պատերազմը: Վահանանց պատերազմը./բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 117-140/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

ՄԱՐՏԻ 19-23-Նախագծային շաբաթ.

  • Պատրաստվե՛ք տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու Սարալանջում՝ «Խաղողատունկ» նախագծի շրջանակում՝
    Մարտի 20-ին, ժամը 10:00-11:00.

ՄԱՐՏԻ 12-16

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈւԳԱՏԵՍ…

  1. «Հին Երևան» նախագծի քննարկում…

ՕՐԸ– Մարտի 15
ԺԱՄԸ– 10:10-10:55
ՎԱՅՐԸ– Հայրենագիտության սրահ

ՆՊԱՏԱԿԸ՝
1. «Հին Երևան» նախագծի քննարկում /նպատակ, ընթացք, արդյունք/.
2. «Ղանթար» և «Ձորագյուղ» թաղամասեր այցելության վերլուծություն-արդյունքների ամփոփում.
3. Հաջորդ ճամփորդության նախագծի մշակում.

ՄԱՐՏԻ 5-9

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 2

  • Փետրվարյան աշխատանքների ամփոփում և գնահատում /բլոգային աշխատանքների ստուգում, բանավոր ստուգում/.

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական պետականության նախարարական շրջանը» թեման՝
    1. Վարդանանց պատերազմը
    2. Վահանանց պատերազմը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 131-138/.

  • Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյաններ Սպարապետներին՝ վեր հանելով նրանց նմանություններն ու տարբերությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  • Համեմատե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմները, ցույց տվե՛ք դրանց նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՓԵՏՐՎԱՐԻ 19-23

  1. «ԵՐԵՎԱՆ 2800»…«Հին Երևան» ուսումնական նախագիծ…

  • Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ կատարե՛ք ուսումնասիրություններ Երևան քաղաքի պատմության վերաբերյալ՝ վեր հանելով տեղեկություններ Հին Երևանի թաղամասերի մասին.
    2. «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին» թեմայի           ամփոփում՝ Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան, Արշակ 2-րդ, Պապ թագավոր,   Վարազդատ, Աշոտ 3-րդ, Խոսրով 4-րդ, Վռամշապուհ, Արտաշիր /բանավոր, էջ 126-137/.
    3. Վերը նշված արքաներից ընտրե՛ք ձեր նախընտրած արքային և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին /գրավոր/.

ՓԵՏՐՎԱՐԻ 12-16

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը՝ Վարազդատի գահակալությունը և Մուշեղ Սպարապետը, Աշոտ 3-րդի գահակալությունը և Մանվել Սպարապետը, Հայաստանի պարսկա-բյուզանդական բաժանումը և Խոսրով 4-րդը, Վռամշապուհի համապետական գործունեությունը, Հայ Արշակունիների հարստության անկումը և դրա հետևանքները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 135-137/

  • Մեկնաբանե՛ք Մուշեղ Մամիկոնյանի վերջին խոսքերը՝ «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու հատուցումն ա՞յս եղավ…Բայց այս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներ /հիշեցնեմ, որ նրան սպանել են դավադրաբար խնջույքի ժամանակ/-/գրավոր/

  • Ներկայացրե՛ք հայ Արշակունիների արքայատոհմի անկման հետևանքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՓԵՏՐՎԱՐԻ 5-9

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին…Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝ Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան, Արշակ 2-րդ, Պապ թագավոր /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 126-134/

  • Համեմատե՛ք Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների քաղաքականությունը կենտրոնական իշխանության ամրապնդման ուղղությամբ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի կարևոր ձեռնարկումները երկրի հզորացման գործում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՀՈւՆՎԱՐԻ 29-ՓԵՏՐՎԱՐԻ 2

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 117-125/

  • Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության հռչակումը հայ ժողովրդի կյանքում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Թվարկե՛ք հայտնի գործակալությունները և դրանց գործառույթները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-22

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը, Գիրը, Պատմագրությունը և Գրականությունը, Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը, Արվեստը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 101-112/

  • Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները /գրավոր, դասագիրք/

  • ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ-Կրկնե՛ք սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրած բոլոր թեմաները /բանավոր ստուգում, Հայոց պատմություն՝ էջ 6-112, Համաշխարհային պատմություն՝ էջ 12-24, 21-34, 34-43/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-15

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում /Վանի թագավորության նյութական մշակույթը, Հոգևոր մշակույթը, Հայկազուն-Երվանդունիների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 92-100/

  • Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Նկարագրե՛ք Համահայկական երկրորդ թագավորության մայրաքաղաք Արմավիրը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-8

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում՝ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը, Մեծ Հայքի թագավորությունում Արշակունիների գահակալումը, Մեծ Հայքը 3-րդ դարում, թագավորության հասարակական կյանքը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 85-91/

  • Ներկայացրե՛ք Պետական կառավարման համակարգը Արշակունիների օրոք /գրավոր, դասագիրք, էջ 91/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության. Արտավազդ 2-րդ: Արտաշեսյան թագավորության անկումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 74-80/

  • Թվարկե՛ք Արտաշեսյան արքաներին ըստ գահակալման հաջորդականության, ներկայացրե՛ք յուրաքանչյուր արքայի կարևոր ձեռնարկումները կամ նրա օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձություն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-24

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հռոմեական քաղաքակրթության սկիզբը՝ Վաղ Հռոմ, Իտալիայի նվաճումը, Հռոմեական կայսրությունը Ք.ա. 3-2-րդ դարերում, Հանրապետությունից կայսրություն/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 34-43/

  • Ի՞նչ գիտեք Հուլիոս Կեսարի մասին: Գրե՛ք նրա և նրա իրականացրած բարեփոխումների մասին/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-17

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Արևմտյան քաղաքակրթությունները»՝ Հունական քաղաքակրթության սկիզբը/Կրետե-Միկենյան քաղաքակրթությունը, Հոմերոսյան դարաշրջանը, Վաղ հունական պոլիս, Աթենական պոլիսի ձևավորումը, Կլիսթենեսի բարեփոխումները, Սպարտա, Հույն-պարսկական պատերազմները, Աթենական պետության Ոսկեդարը՝ Պերիկլես, Պելոպոնեսյան պատերազմները/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 24-34/

  • Ներկայացրե՛ք Աթենքի երեք բարեփոխիչներին և նրանց բարեփոխումները/Սոլոն, Կլիսթենես, Պերիկլես/-/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-10

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Աքեմենյան տերությունը /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 21-24/

  • Հայոց ո՞ր արքան էր Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոս Մեծի դաշնակիցը: Գրե՛ք նրա մասին /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ՆՈՅԵՄԲԵՐԻ 3/

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Արևելյան քաղաքակրթությունները թեման-քաղաքակրթությունների սկիզբը /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 12-24/

  • Թվարկե՛ք Հնագույն պետությունները Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում: Գրե՛ք նյութ դրանցից մեկի մասին /գրավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 14, քարտեզ, օգտվեք տարբեր աղբյուրներից/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-27

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք հայ-հռոմեական պատերազմը Տիգրան Մեծի օրոք՝ Պատերազմի առաջին փուլը: Արածանիի ճակատամարտը: Պատերազմի երկրորդ փուլը /բանավոր, էջ 70-72/

  • Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Գնահատե՛ք այն /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-20

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Տիգրան 2-րդ Մեծի աշխարհակալ տերությունը /բանավոր, էջ 62-68/

  • Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը: Հայոց ո՞ր մայրաքաղաքը կհամեմատեք նրա հետ: Ինչու՞:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-13

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի գահակալությունը և նրա բարեփոխումները /բանավոր, էջ 57-62/

  • Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի՝ հիմնավորումներով /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների գահակալության շրջանները /բանավոր, էջ 46-48/

  • Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-29

  • Ինչու՞ Ալեքսանդր Մակեդոնացին չմտավ Հայաստան: Փորձե՛ք հիմնավորել պատասխանը /գրավոր/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-23

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը /բանավոր/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15

  • Փնտրե՛լ նյութեր և պատրաստվել դաս-քննարկման «Հայերի ծագման հարցը» թեմայի շուրջ:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-8

  • Գրե՛լ նյութ «Իմ կարծիքով՝ Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր նահանգը…» թեմայով:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան  http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

«Համաշխարհային պատմություն», 10-դասարան http://lib.armedu.am/resource/1758