9-րդ դասարան

«Հայոց պատմություն» առարկայի ծրագիր (9-րդ դասարան)

Բացատրագիր

«Հայոց պատմություն» առարկայի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային ծրագիրը:

9-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը առաջին հանրապետության ծննդից՝ 1918թվականից մինչև մեր օրերը:

Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է,նրա կենսագրությունը: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որը պատմական ասպարեզ է իջել անհիշելի ժամանակներից և անցել զարգացման բարդ և դժվարին, կորուստներով և ձեռքբերումներով լի ճանապարհ: Շարունակելով իր պատմական ուղին՝ հայ ժողովուրդը հասել է մինչև մեր օրերը և որպես ազգ ոտք է դրել արդեն նոր հազարամյակ՝ իր ազատությամբ, պետականությամբ և այն զորացնելու վճռականությամբ:

Հայոց պատմությունը պարունակում է հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն: Հայոց պատմության իմացությունը հնարավորություն է տալիս ՀՀ ապագա քաղաքացուն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ճանաչողական հմտությունները, փորձը և անցյալի դասերը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը և բարգավաճմանը, պատկերացում կազմել համաշխարհային պատմության մեջ Հայաստանի և հայ ժողովրդի զբաղեցրած տեղի ու դերի մասին, զուգահեռներ անցկացնել հայ ու համաշխարհային քաղաքակրթության խաչմերուկում:

Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում

Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը: Ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ:

Այդ միասնությունը կարելի է ապահովել.

  •  միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
  • ընդհանուր պատմական հասկացությունների և գաղափարների յուրացման միջոցով
  • համաշխարհայն դեպքերի և իրադարձությունների միացյալ ուսումնասիրության միջոցով
  • ներածական, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:

Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ, նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման և զարգացման գործում:

«Հայոց պատմություն» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները

Նպատակները՝

  • «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ազատ, գիտակից անհատի և քաղաքացու ձևավորումն է:

Խնդիրները՝

Վերը նշված նպատակին հասնելու համար անհարժեշտ է լուծել կրթադաստիարակչական մի շարք կարևոր խնդիրներ.

  1. Սովորողներին տալ հնարավորություն ունենալ գիտելիքներ և պատկերացումներ հին, միջնադարի, նոր և նորագույն ժամանակների հայոց պատմության մասին, որոնց միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար պայքարին սեփական մասնակցությունը բերելու գաղափարը:
  2. Գաղափար տալ հայ մշակույթի, քաղաքակրթության, նրա առանձնացման ու զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:
  3. Դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել հայրենիքի, պետության և քաղաքացու նկատմամբ արժանապատվություն և հպարտություն:
  4. Հասնել այն բանին, որ իր ազգի հարուստ պատմական փորձով զինված Հայաստանի վաղվա քաղաքացին գիտակցի իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային հիմնախնդիրների լուծման, անկախ պետականության կերտման, հայրենիքի բարգավաճման գործին:
  5. Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցական, համագործակցային և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները:
  6. Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ:
  7. Զարգացնել ուսումնառության ընթացքում սովորողների ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական կենդանի նյութի վրա կոնկրետացնելու, անցյալի ու ներկայի հասարակական-քաղաքական երևույթների վերլուծության ժամանակ կիրառելու կարողություններ և հմտություններ:

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

  1. Մուտքի դաս Հայոց պատմության նորագույն շրջանի բովանդակությունը, առանձնահատկությունները.
  2. Հայաստանի առաջին հանրապետությունը

  • ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
  • Իշխանության մարմինների ստեղծումը
  • Ազգային բանակի ստեղծումը
  • Դիվանագիտական կապերի հաստատումը
  • ՀՀ պետական խորհրդանիշները: Անկախ պետականության վերականգնման պատմական նշանակությունը
  • ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը: 1920 թ. մայիսյան ապստամբությունը
  • ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ: Հայ-վրացական հարաբերությունները: Հայ-ադրբեջանական հարաբերությունները
  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը
  • 1920 թ. թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը: ՀՀ անկումը
  • ԱՄՓՈՓՈՒՄ

3. Խորհրդային Հայաստանը 1920-1945 թթ.

  • Խորհրդային վարչակարգի հաստատումը
  • Հայաստանի առաջին Սահմանադրությունը: Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի ստեղծումը
  • Խորհրդային Հայաստանի տարածքային պահանջները: 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
  • Լոռու և Ջավախքի խնդիրը
  • Նախիջևանի և Արցախի հիմնախնդիրները
  • Զանգեզուրի հերոսամարտը:Գարեգին Նժդեհ
  • Կոմունիստական կուսակցության մենիշխանությունը: Քաղաքական բռնությունները
  • Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
  • Խորհրդային Հայաստանի մշակույթը: Հանրակրթական դպրոցը: Գիտությունը: Գրականությունը: Արվեստը
  • ԱՄՓՈՓՈՒՄ

4. Խորհրդային Հայաստանը 1945-1991 թթ.

  • Հասարակական-քաղաքական կյանքը: Քաղաքական բռնությունների նոր փուլը
  • Անհատի պաշտամունքի դատապարտումը
  • Խորհրդային Հայաստանը «լճացման տարիներին»
  • Վերակառուցման քաղաքականությունը: Ղարաբաղյան ազատագրական շարժումը
  • Ազատագրական շարժման վերելքը: Ժողովրդական շարժման խորացումը
  • Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից
  • Խորհրդային Հայաստանի մշակույթը 1945-1991 թթ.(Կրթություն և գիտություն, գրականություն և արվեստ)
  • ԱՄՓՈՓՈՒՄ

 5. Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը

  • ՀՀ անկախության հռչակումը: Սահմանադրության ընդունումը
  • Հայոց ազգային բանակը
  • Հանրապետության տնտեսական քաղաքականությունը
  • ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
  • ՀՀ մշակութային կյանքը
  • Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը: Արտաքին քաղաքականությունը
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը
  • ԱՄՓՈՓՈՒՄ

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը.

  • Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը
  • Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ծավալումը
  • Շուշիի ազատագրումը: Պատերազմի հաղթական ավարտը
  • ԼՂՀ-ի հիմնահարցը բանակցային փուլում
  • Երկրի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը
  • ԱՄՓՈՓՈՒՄ

Կիսամյակի ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/ 

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈւՆ
/Փետրվար-Մայիս/
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ՝

ՄԱՍ Ա. Հնագույն և հին շրջան.

ԹԵՄԱ 1. Հայկական լեռնաշխարհ.

  • Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք /էջ 7-10/
  • Լճերը: Գետերը /էջ 12-13/
  • Պատմավարչական բաժանումը /էջ 15-17/

ԹԵՄԱ 2. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը: Արտաշես 1-ին.

  • Հայկական թագավորությունների անկախացումը: Արտաշես 1-ինը և հայկական հողերի միավորումը /էջ 82-84/
  • Արտաշես 1-ինի բարենորոգումները /էջ 87-89/

ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

  • Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը /էջ 91-93/
  • Տիգրան 2-րդ Մեծի տերության ստեղծումը /էջ 94-97/
  • Հայկական աշխարհակալության ընդլայնումը /էջ 92-102/
  • Տիգրան Մեծի տերությունը /էջ 104-110/

ԹԵՄԱ 4. Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք.

  • Կրասոսի արշավանքը /էջ 112/
  • Անտոնիոսի արշավանքը /էջ 113-114/

ԹԵՄԱ 5. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում.

  • Տրդատ 3-րդի գահակալությունը /էջ 136-138/
  • Պետական կառավարման համակարգը: Բանակը /էջ 131-137/

ԹԵՄԱ 6. Հին Հայաստանի մշակույթը.

  • Հայկական մշակույթի ակունքները /էջ 155/
  • Հայկական առասպելները /էջ 155-157/

ԹԵՄԱ 7. Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը.

  • Հայկական պետությունների դիցարանները /էջ 163-165/
  • Գրավոր մշակույթը /էջ 167-169/ 

ԱՂԲՅՈւՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան

ՄԱՍ Բ. Միջին շրջան.

ԹԵՄԱ 8. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

  • Ավատատիրության ձևավորումը /էջ 6-8/
  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /էջ 11-13/

ԹԵՄԱ 9. Պետական կառավարման համակարգը.

  • Թագավորը և արքունի գործակալությունները /էջ 8-10/

ԹԵՄԱ 10. Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար.

  • Տիրանի գահակալությունը /էջ 18/
  • Արշակ 2-րդ /էջ 18-23/
  • Պապ թագավոր /էջ 23-25/

ԹԵՄԱ 11. Վարդանանց պատերազմը.

  • Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում /էջ 30-31/
  • Պարսից գերիշխանության սաստկացումը: Արտաշատի ժողովը /էջ 31-32/
  • Ապստամբության ծավալումը: Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը /էջ 32-36/

ԹԵՄԱ 12. Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը.

  • Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը և գործունեությունը /էջ 66-67/
  • Հայոց գրերի գյուտը: Դպրոցը և թարգմանչական գործը /էջ 67-69/

ԹԵՄԱ 13. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.

  • Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /էջ 84-88/
  • Սմբատ 1-ինի պայքարը պետականության պահպանման համար /էջ 89-91/
  • Արաբների դեմ պայքարի հաղթական ավարտը: Աշոտ 2-րդ Երկաթ /էջ 91-93/

ԹԵՄԱ 14. Կիլիկյան հայոց թագավորության վերականգնումը.

  • Թագավորության հռչակումը /էջ 130-131/
  • Լևոն 2-րդի քաղաքականությունը /էջ 131-132/

ԹԵՄԱ 15. Հայաստանը 16-րդ դարում և 17-րդ դարի 1-ին կեսին: Հայաստանի թուրք-պարսկական բաժանումը.

  • Թուրք-պարսկական պատերազմները և Հայաստանը /էջ 167-168/
  • 1555 թվականի Ամասիայի հաշտությունը և Հայաստանի թուրք-պարսկական բաժանումը /էջ 168-169/

ԱՂԲՅՈւՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան

ՄԱՍ Գ. Նոր շրջան. 

ԹԵՄԱ 16. Ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում.

  • Զինված պայքարը Արցախում /էջ 12-16/
  • Զինված պայքարը Սյունիքում /էջ 17-20/

ԹԵՄԱ 17. Արևելյան Հայաստանը 19-րդ դարի 1-ին կեսին.

  • Վարչաքաղաքական կացությունը /էջ 29-30/

ԹԵՄԱ 18. Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի 1-ին կեսին.

  • Վարչական բաժանումը /էջ 38-39/

ԹԵՄԱ 19. Ռուս-պարսկական պատերազմները.

  • 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը /էջ 30/
  • 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը : Թուրքմենչայի պայմանագիրը /էջ 31-34/

ԹԵՄԱ 20. Հայկական հարցի միջազգայնացումը.

  • Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը /էջ 75-77/
  • Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /էջ 77-79/

ԹԵՄԱ 21. Հայ ազգային կուսակցությունները.

  • Արմենական կուսակցություն /էջ 83-84/
  • Հնչակյան կուսակցություն /էջ 84-85/
  • Հայ հեղափոխական դաշնակցություն /էջ 85-87/

ԹԵՄԱ 22. Հայոց Մեծ եղեռնը.

  • Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը /էջ 122-123/
  • Մեծ եղեռնը /էջ 123-126/
  • Մեծ եղեռնի հետևանքները /էջ 126-128/

ԹԵՄԱ 23. Մայիսյան հերոսամարտերը.

  • Սարդարապատի ճակատամարտը /էջ 148-149/
  • Բաշ Ապարանի ճակատամարտը /էջ 149/
  • Ղարաքիլիսայի հերոսամարտը: Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /էջ 149-152/

ԱՂԲՅՈւՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան

ՄԱՍ Դ. Նորագույն շրջան.

ԹԵՄԱ 24. Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը.

  • ՀՀ հռչակումը /էջ 6-7/
  • Բաթումի պայմանագիրը /էջ 7-8/
  • Իշխանության մարմինների ձևավորումը /էջ 8-13/

ԹԵՄԱ 25. ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ: 1920 թ. թուրք-հայկական պատերազմը: ՀՀ անկումը.

  • Հայ-վրացական և հայ-ադրբեջանական հարաբերությունները /էջ 26-29/
  • Թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը /էջ 38-40/
  • ՀՀ անկումը /էջ 40-42/

ԹԵՄԱ 26. Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը.

  • Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում /էջ 30-31/
  • Սևրի պայմանագիրը /էջ 31-32/

ԹԵՄԱ 27. ՀՀ խորհրդայնացումը.

  • Խորհրդային վարչակարգի հաստատումը: Իշխանության մարմինների ստեղծումը /էջ 44/
  • Հայաստանի առաջին սահմանադրությունը: Անդրկովկասյան դաշնության և ԽՍՀՄ-ի կազմակերպումը /էջ 47-49/

ԹԵՄԱ 28. Հայրենական Մեծ պատերազմը և հայերը.

  • Պատերազմի սկիզբը: Հայաստանը ֆաշիստական պլաններում /էջ 78-79/
  • Հայ ժողովրդի զավակները ռազմի դաշտում /էջ 81-83/

ԹԵՄԱ 29. Արցախյան շարժումը.

  • Ղարաբաղյան ազատագրական շարժումը /էջ 119-121/
  • Ազատագրական շարժման վերելքը /էջ 123-125/
  • Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից /էջ 130-131/

ԹԵՄԱ 30. Հայաստանի 3-րդ հանրապետության կայացումը.

  • ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
  • Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 155-158/
  • Միջազգային ճանաչումը: ՀՀ-ն և Եվրախորհուրդը /էջ 162-164/

ԱՂԲՅՈւՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 9-րդ դասարան

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/