Պատմություն 9-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

«Պատմություն», «Իրավունք»

2023-2024 ուստարի․

Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1․ Բլոգում թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի արքաներին։ Առանձնացրե՛ք այն արքային, ում գործունեությունը ձեզ դուր է գալիս։
2․ Բլոգում թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքները։ Փորձե՛ք մի փոքր պատմել մայրաքաղաք Անիի մասին։
3․ Բլոգում թվարկե՛ք Կիլիկյան Հայաստանի իշխաններին և արքաներին։ Առանձնացրե՛ք մեկ իշխանի և մեկ արքայի, փորձե՛ք մի փոքր պատմել նրանց մասին։

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Հայկական ի՞նչ առասպելներ և վիպերգեր գիտեք: Թվարկե՛ք բլոգում:
  2. Բլոգում մի փոքր պատմե՛ք «Հայկ և Բել» առասպելի մասին:
  3. Թվարկե՛ք հեթանոսական դիցարանի աստվածներին: Ո՞վ էր դիցարանի գլխավոր աստվածը և աստվածուհին:
  4. Ի՞նչ գիտեք Մովսես Խորենացու մասին: Բլոգում մի փոքր պատմե՛ք նրա մասին:
  5. Բլոգում մի փոքր պատմե՛ք Տրդատ 3-րդ Մեծի մասին:
  6. Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել որպես պետական կրոն:
  7. Ի՞նչ գիտեք Գրիգոր Լուսավորչի մասին: Բլոգում մի փոքր պատմե՛ք նրա մասին:
  8. Հայաստանի ո՞ր եկեղեցում եք եղել, բլոգում մի փոքր պատմե՛ք այդ մասին:

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Թվարկե՛ք  Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները:
  2. Թվարկե՛ք Վանի թագավորության արքաներին:
  3. Ներկայացրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:
  4. Թվարկե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները:
  5. Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի մասին: Պատմե՛ք բլոգում:
  6. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:
  7. Թվարկե՛ք Արտաշեսյան թագավորության արքաներին:

Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ե՞րբ է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը:
  2. Թվարկե՛ք առաջին հանրապետության չորս վարչական շրջանները:
  3. Թվարկե՛ք ՀՀ հարևան պետությունները:
  4. Թվարկե՛ք ՀՀ տասը մարզերը:
  5. Թվարկե՛ք Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հերոսների և մարշալների անուններ:
  6. Ե՞րբ է սկսվել Հայրենական Մեծ պատերազմը:
  7. Որքա՞ն էր Հայաստանի առաջին հանրապետության տարածքը: Որքա՞ն է այսօրվա հանրապետության տարածքը:
  8. Թվարկե՛ք ձեր իրավունքները՝ որպես երեխա և սովորող։

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ե՞րբ է հռչակվել Հայաստանի առաջին հանրապետությունը:
  2. Որքա՞ն էր կազմում Հայաստանի Հանրապետության տարածքը:
  3. Որքա՞ն էր կազմում ՀՀ տարածքը Սևրի պայմանագրով:
  4. Ալեքսանդրապոլի պայմանագրով ո՞ր գետերը դարձան հայ-թուրքական սահման։
  5. Ե՞րբ է սկսվել Հայրենական Մեծ պատերազմը:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ի՞նչ գիտեք Գարեգին Նժդեհի մասին: Փորձե՛ք պատմել:
  2. Ե՞րբ են կնքվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
  3. Ի՞նչ տարածքային խնդիրներ կային Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ի՞նչ խնդիրներ կան այսօր:
  4. Թվարկե՛ք Հայրենական Մեծ պատերազմի հայազգի հերոսների և մարշալների անուններ:
  5. Ո՞վ էր Ալեքսանդր Թամանյանը: Թվարկե՛ք նրա ճարտարապետական գործերից մի քանիսը:
  6. Թվարկե՛ք ՀՀ տասը մարզերը:
  7. Նշե՛ք Հայաստանի առաջին հանրապետության իշխանության մարմինները:
  8. Ինչքա՞ն հայ է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին:

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1.  Բլոգում մի փոքր պատմի՛ր քո մասին։ Նաև նշի՛ր՝ «Պատմություն» առարկան հետաքրքրու՞մ է քեզ, եթե այո, ինչու՞․․․
  2. Ո՞ր թվականներին է տեղի ունեցել Առաջին Համաշխարհային պատերազմը։
  3. Թվարկե՛ք պատերազմը սկսած գլխավոր երկրները։
  4.  Թվարկե՛ք պատերազմի գլխավոր ճակատամարտերը։
  5. Ե՞րբ է տեղի ունեցել Հայոց Մեծ եղեռնը /ցեղասպանությունը/։
  6. Ո՞ր երկիրն է իրականացրել Հայոց Մեծ եղեռնը։
  7.  Ինչպե՞ս է կոչվում Երևանում գտնվող այն հուշահամալիրը, որը կառուցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
  8.  Թվարկե՛ք Մայիսյան երեք հերոսամարտերը։
  9. Ու՞մ դեմ է կռվել հայ ժողովուրդը Մայիսյան հերոսամարտերի ժամանակ։
    ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 9-րդ դասարան
    http://lib.armedu.am/resource/2484

2022-2023 ուստարի․ սովորողներ՝
1․ Գրիգորյան Գոռ-9․1 դաս․
2․ Ավետիսյան Մարատ-9․1 դաս․
3․ Խաչատրյան Ալիսա-9․3 դաս․
4․ Գրիգորյան Դավիթ-9․7 դաս․
5․ Մելքոնյան Հովհաննես-9․7 դաս․
6․ Նալբանդյան Ալբերտ-9․7 դաս․
7․ Սահակյան Անիտա-9․7 դաս․

Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  •  Ի՞նչ ստացար կամ ձեռք բերեցիր այս ուսումնական տարվա ընթացքում «Պատմություն» առարկայի  ուսումնասիրման արդյունքում։ Համառոտ պատմի՛ր-ներկայացրու՛ բլոգում։

Հատուկ կարիքով սովորողներ. 2021-22  ոստարի՝
1. Սոմունջյան Հայկ՝ 9.1 դաս.
2. Թադևոսյան Արամե՝ 9.5 դաս.

Հատուկ կարիքով սովորողներ. 2020-21 ուստարի՝
1. Բրուտյան Տիգրան-9.2 դաս.
2. Ոսկանյան Գագիկ-9.2 դաս․