Պատմություն /11-րդ դասարան/

11-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

Իրավիճակի նկարագրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, ուստի կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է՝ հիմքում ունենալով հետևյալը .

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Ավագ դպրոցի 11-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային  պատմության նոր շրջանի իրադարձությունները։
Հայաստանը հին ժամանակներից սկսած եղել է արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների շփման, փոխհաղորդակցության և փոխազդեցության կենտրոնում: Շփվելով տարբեր մշակույթների հետ, կրելով նրանց որոշակի ազդեցությունը՝ հայ ժողովուրդը, սակայն, պահպանել ու զարգացրել է իրեն բնորոշ քաղաքակրթություն: Ինքնատիպ մշակույթի շնորհիվ հայությունը, հազարամյակներ կտրելով, հասել է մարդկության պատմության նոր, նորագույն և արդի փուլին և  շարունակում  է  իր պատմական ընթացքը: Այս ընթացքում, վերը նշված հանգամանքներից զատ, հայ էթնոսը ստեղծել է յուրատեսակ մշակույթ, իրեն բնորոշ միկրոհամալիրներով և ուղղություններով: Յուրաքանչյուր քաղաքացու և անհատի կայացման ճանապարհին կարևորագույն  խնդիր է նաև յուրացնել ուրույն մշակութային դիմագիծ  և վարքագիծ, որն ամբողջացնում է տեսակի էությունը:

Հայոց պատմության յուրահատուկ գծերից է նաև ազատության և անկախության  պահպանման կամ վերականգնման համար մղված դարավոր պայքարը: Անժխտելի է, որ Հայաստանի` Հայոց հայրենիքի ազատագրության համար պայքարը մեր ժողովրդի պատմության մշտական ուղեկիցն  է, նրա գոյության ձևերից մեկը: Պատմական հարուստ ժառանգության իմացությունն ու յուրացումը ամեն մի հայի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Այդ խնդրի հաջող լուծման գործում մեծ կարևորություն ունի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը` «Հայոց պատմություն» առարկայի լրամշակված ծրագրի և ուսումնական փաթեթների հիման վրա։

Նպատակներ

  • Նպատակաուղղել սովորողներին պատմության դասերի յուրացմանը
  • Սովորողների մոտ զարգացնել պատմության հանդեպ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Սովորողների մոտ մեծացնել ինքնաճանաչման, ազգի ճանաչման, հայ և համախարհային իրականության ճանաչման ձգտումը
  • Ձևավորել գիտակից և պատասխանատու քաղաքացի

Խնդիրներ

  • Անկախ սովորողի մասնագիտական կողմնորոշումից՝ պահպանել նրա հետաքրքրասիրությունը մեր անցյալի իրողությունների ու դրանց դասերի նկատմամբ
  • Սովորողների համագործակցային հմտությունների զարգացում
  • Տարբեր տեսակետներ, մոտեցումներ անկողմնակալ վերլուծելու և գնահատելու կարողության զարգացում
  • Նպաստել սովորողների՝ նախագծային գործունեության հետևողական իրականացման կարողությունների զարգացմանը
  • Կազմակերպել հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, ովքեր որոշ թեմաներում ավելի տեղեկացված և մասնագիտացված են

Կազմակերպումը

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը
  • Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից և հասարակագիտական լաբորատորիայի օրացույցից, ինչպես նաև հասարակագիտական ստուգատեսի օրացույցից բխող ուսումնական նախագծերի միջոցով
  • Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով
  • Ուսումնահայրենագիտական  ճամփորդությունների միջոցով
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ, սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է իր ուսումնական բլոգում, հաջողված աշխատանքները հրապարակվում են նաև ենթակայքերում, կրթահամալիրի գլխավոր կայքում
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են, որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր, այլ
  • Կազմակերպվում-իրականացվում են հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում
  • Ուսուցման ընթացքում, որպես  ուսուցման աղբյուր, օգտագործվում են էլեկտրոնային դասագրքեր, տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…

Ուսումնական միջավայր 

  • դասասենյակ
  • գրադարան, ընթերցասրահ
  • թանգարան
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • պատմամշակութային վայրեր

Ուսումնական պարապմունքի ձևեր

  • դաս-դասախոսություններ
  • բանավոր հարցում
  • հրավիրյալ մասնագետների հետ քննարկումներ
  • ուսումնական պարպմունքներ պատմամշակութային վայրերում
  • ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություններ
  • բանավեճերի կազմակերպում-իրականացում
  • նախագծային աշխատանքների իրականացում

Բլոգը՝ ուսումնական հարթակ

Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր ուսումնական բլոգը՝ սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին համապատասխան, բլոգում պետք է պարտադիր առկա լինի «Պատմություն» բաժինը, որտեղ տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, նախագծային աշխատանքներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, այլ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների արդյունքներն ամփոփող պատումները
  • իրականացված նախագծերի արդյունքները
  • այլ

Բովանդակություն

  1. Մուտքի դաս-Նոր շրջանի պատմության համառոտ նկարագիրը /1 ժամ/
  2. Հայաստանը 17-րդ դարի երկրորդ կեսին-19-րդ դարի առաջին կեսին /4 ժամ/
  3.  Ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ /2 ժամ/
  4. Հայաստանի ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները /Հ․Էմին, Շ․ Շահամիրյան/-/3 ժամ/
  5. 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը /4 ժամ/
  6. Հայկական հարց. Էություն և միջազգայնացում /4 ժամ/
  7. Քաղաքական մտքի զարգացում. գաղափարախոսությունների իրականացման և կուսակցությունների գործունեության հետևանքներ /4 ժամ/
  8. Ցեղասպանություն․ իրականացում, դատապարտում, կանխարգելում /4 ժամ/
  9. Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները /5 ժամ/
  10. 19-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր հերոսամարտեր /Զեյթուն, Սասուն, Վան, Մուսա լեռ․․․«Հերոսապատում» նախագիծ/-/6 ժամ/
  11. 1918-ի մայիս․ հերոսամարտեր /3 ժամ/
  12. Հայաստանի առաջին հանրապետությունը /4 ժամ/
  13. Հայաստանի առաջին հանրապետությունը և հարևան պետությունները /4 ժամ/
  14. Միջազգային հարաբերությունները պատմության նոր շրջանում /4 ժամ/
  15. Գերտերությունների դերը համաշխարհային պատմության մեջ և հայ ժողովուրդի կյանքում /4 ժամ/
  16. Համաշխարհային մշակույթը նոր շրջանում /3 ժամ/
  17. Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում /3 ժամ/
  18. Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ /3 ժամ/
  19. Հայոց պատմության դասերը /3 ժամ/

Ուսումնական նախագծեր՝

Գնահատում

  • կիսամյակային լիարժեք հաճախում` 1 միավոր
  • մասնակցություն ուսումնական-հասարակագիտական նախագծերին, քննարկումներին` 2 միավոր
  • բլոգային աշխատանքներ՝ 3 միավոր
  • աշխատանքների բանավոր ներկայացում՝ 4 միավոր