Իրավունք /9-րդ դասարան/

2023-2024 ուսումնական տարվա առարկայական հեղինակային ծրագիր

Իրավունք, 9-րդ դասարան
Շաբաթական՝ 1 դասաժամ, տարեկան՝ 34 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Իրավունք /Հասարակագիտություն/ առարկան դասավանդվում է հիմքում ունենալով՝

Ուսուցման նպատակը, խնդիրները՝

«Իրավունք» առարկայի ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը՝

  • ձևավորել ժողովրդավարության հիմնարար արժեքներ կրող, կշռադատող, մասնակցող և սոցիալապես պատասխանատու քաղաքացի
  • ձևավորել հասարակական գործընթացներն ուսումնասիրող, դրանց մասին քննադատական մոտեցում և սեփական դիրքորոշում ունեցող քաղաքացի
  • իմանալ մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, կարողանալ բացատրել, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում
  • բացատրել ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, քաղաքացիություն, իրավունքներ և պարտականություններ հասկացությունները
  • ներկայացնել և քննարկել համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները
  • ճանաչել մեդիայի ու խոսքի ազատության դերը, որպես ակտիվ քաղաքացի կարողանալ օգտագործել մեդիա գործիքները ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում
  • քննադատորեն վերլուծել և ստուգել տեղեկությունները, տարբերել հավաստի ու կեղծ լուրերը

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ
  • հասարակագիտական, հասարակական-քաղաքացիական կրթության նախագծերի իրականացում
  • մերօրյա իրադարձությունների շուրջ դաս-քննարկումներ, կլոր սեղանների կազմակերպում
  • պետական-կառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ և դատական մարմիններ այցելություններ /ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, նախարարություններ, դատարաններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ/
  • կրթական փոխանակումներով ուսումնական ճամփորդությունների իրականացում
    -այլ

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, ՀՀ Ազգային ժողով շենք, Կառավարության շենք, նախագահի նստավայր, նախարարություններ, դատական մարմիններ, Միպ գրասենյակ, ամենատարբեր ՀԿ գրասենյակներ, ԶԼՄ գրասենյակներ և ակումբներ
  • Վիրտուալ միջավայրում
  • հասարակագիտական ստուգատեսը՝ որպես ուսումնական բաց հարթակ

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 2 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, բանավեճերին, կլոր սեղան-հանդիպումներին, հասարակագիտական ստուգատեսային նախագծերին մասնակցություն՝ 4 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 3 միավոր

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝

  • տարբերի իրավական նորմերը սոցիալական այլ նորմերից
  • թվարկի մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մեկնաբանի, թե ինչու են դրանք կոչվում հիմնարար
  • սահմանի «իրավունք» հասկացությունը և օրինակների միջոցով հիմնավորի դրա կարևորությունը
  • բացատրի իրավահավասարությունը և ներկայացնի մարդու իրավունքների հիմքում ընկած արժեքները /արժանապատվություն, հավասարություն, անխտրականություն, հանդուրժողականություն, հարգանք և այլն/
  • մեկնաբանի մարդու իրավունքների հիմնական բնութագրիչները՝ հիմնավորելով դրանց կարևորությունը անձնական մակարդակում
  • ճանաչի բացարձակ իրավունքները, բացատրի, թե որն է դրանց առանձնահատկությունը
  • թվարկի մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքները՝ համադրելով մարդու հիմնարար իրավունքների հետ, օրինակներ բերի այդ իրավունքների իրացման և խախտման վերաբերյալ
  • սահմանի մարդու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, բերի օրինակներ, որոնցում առկա են այս իրավունքների խախտման դեպքեր
  • կարևորի հատուկ խմբերի իրավունքները և դրանց միջոցով հավասարության գաղափարի հաստատումը՝ ցուցաբերելով հարգալից վերաբերմունք իր և այլոց իրավունքների նկատմամբ
  • համեմատի ատելության խոսքն ու ազատ արտահայտվելու իրավունքը՝ բերելով օրինակներ

Բովանդակություն՝

1. Մուտքի դաս՝ «Իրավունք» առարկան 9-րդ դասարանում-1 դասաժամ
2․ Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները /2 դասաժամ/
3․ Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր /2 դասաժամ/
4․ Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր /2 դասաժամ/
5․ Թեմա 4․
«Քաղաքացիություն» հասկացությունը։Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Ակտիվ քաղաքացի /2 դասաժամ/
6․ Թեմա 5․
Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները /1 դասաժամ/
7․ Թեմա 6․
Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները /1 դասաժամ/
8․ Թեմա 7․
Երեխայի իրավունքներ /2 դասաժամ
9․ Թեմա 8․
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ որպես երեխայի պաշտպանության երաշխավոր /2 դասաժամ/
10․ Թեմա 9․
Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն /2 դասաժամ/
11․ Թեմա 10․
ՀՀ-ում ապրող Ազգային փոքրամասնությունների իրավունքները։Ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն /2 դասաժամ/
12․ Թեմա 11․
Պետության դերը տնտեսության մեջ։Պետական բյուջե /2 դասաժամ/
13․ Թեմա 12․
Շուկայական տնտեսությունը՝ որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն /1 դասաժամ/
14․ Թեմա 13․
Ընտրություններ /1 դասաժամ/
15․ Թեմա 14․
Հանրային քաղաքականություն։Հասկացությունը, մասնակիցները, գործընթացը, հիմնախնդիրները /2 դասաժամ/
16․ Թեմա 15․
Քաղաքացիական հասարակություն։Հասարակական կազմակերպություններ /1 դասաժամ/
17․ Թեմա 16․
Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները /1 դասաժամ/
18․ Թեմա 17․
ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում /2 դասաժամ/
19․ Արտագնա պարապմունքներ
/5 դասաժամ/

Օգտագործվող կայքեր և նորմատիվ փաստաթղթեր՝
Սովորողները պարբերաբար օգտվելու են՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ Ազգային ժողով
-ՀՀ Կառավարություն
-ՀՀ նախագահ
-ՀՀ դատական իշխանություն
-ՀՀ Սահմանադրական դատարան
-ՀՀ դատական տեղեկատվական համակարգ
-ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ
-ՀՀ փաստաբանների պալատ
-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
-Կրթության մասին ՀՀ իրենք
-Հանրակրթության մասին ՀՀ օրենք
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
-ՀՀ ընտանեկան օրենսգիրք
-ՀՀ ընտրական օրենսգիրք
-ՀՀ դատական օրենսգիրք
-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
-Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
-ՀՀ Օրենքը երեխայի իրավունքների մասին
-«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
-ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթեր՝
Հայաստանի ազգային փոքրամասնությունները
Հայաստանի ազգային փոքրամասնությունները ինտեգրման հետ կապված խնդիրներ ունեն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Արտահերթ հրապարակային զեկույց. «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում»
ՀՀ հինգերորդ Ազգային զեկույց՝ Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն
Եվրոպական խարտիա տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների մասին
«Ազգային Փոքրամասնությունների մասին»,  «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծեր