10-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

Մայիսի 31-հունիսի 11
-Հունիսյան ամառային բաց ճամբար

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 24-27՝ Ամփոփիչ շաբաթ
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ցույց տվե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։
2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մայիսի 10-14
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Քննարկման թեման՝ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի ընտրանի՝
-Հայտարարում եմ, ընդունեք ի գիտություն  /Աշոտ Բլեյան/
-Ես վստահության եմ մղում. վերցրու քո ձեռքը, քաղաքացի… /Աշոտ Բլեյան/
-Լեւոն Տեր-Պետրոսյան. Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին
-Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ
-Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան. Առավոտ

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Մայիսի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեման՝  «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝

ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ապրիլի 26-30
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»
Ուսումնասիրության նյութեր՝
-ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
-ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի  նամակը ԱՄՆ նախագահ Բայդենին
-Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը
-Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Ապրիլի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Համաշխարհային պատմություն.

https://lib.armedu.am/resource/1755
-«Արևելքի և Ամերիկայի հասարակությունները» թեման.
ա/ Հինդու քաղաքակրթությունը /էջ 107-109/
բ/ Չինաստանը միջնադարում /էջ 110-112/.
գ/ Ճապոնիան միջնադարում /էջ 113-115/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1. Համառոտ ներկայացրե՛ք հնդկական մշակույթի հիմնական ուղղությունները, գործիչներին և ստեղծագործությունները:
2. Ներկայացրե՛ք Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը:
3. Ներկայացրե՛ք Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ապրիլի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
2. Վերհանե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ապրիլի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /գրավոր-բլոգային աշխատանք, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Մարտի 29-ապրիլի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-Ընտրե՛ք  ստորև նշված Արշակունի արքաներից մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, ներկայացրե՛ք նրա կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 22-26՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ

-Անդրադարձ անցած թեմաներին, կատարված աշխատանքներին
-Բլոգային աշխատանքների վերանայում-լրացում, գնահատում.

Մարտի 15-19Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի երրորդ շաբաթվա օրացույց

Պատրաստվե՛ք ստուգատեսային պարապմունքի՝
-Արամ Մանուկյանի հետ հանդիպմանն ընդառաջ.
Պարապմունքի թեման՝
-ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

Ուսումնասիրության նյութեր՝
-Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջ
-ՀՀ Անկախության հռչակագիր
-Հռչակագրի տեքստն ընթերցում է Արամ Մանուկյանը
-Արամ Մանուկյան. Անկախությունն հռչակողը
-Սա պատմական օր է. Արամ Մանուկյան

Առաջադրանք.
-Նյութերի ուսումնասիրության և պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 9-12-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի երկրորդ շաբաթվա օրացույց
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 1-5-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի առաջին շաբաթվա օրացույ
ց
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրության հաստատումը».
ա/ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
3. Ի՞նչ է բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները
/Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝
ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք.
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 1-5
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».

ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին
բ/ Սանատրուկ 2-րդ
գ/ Վաղարշ 1-ին
դ/ Վաղարշ 2-րդ /գրավոր-բլոգային աշխատանք/
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
Հունվարի 11-29
-Հունվարյան ճամբարի նախագծեր

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Դեկտեմբերի 21-25-Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 14-18-Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 4. Արևմտյան քաղաքակրթությունները. Հունական քաղաքակրթություն

ա/ Հունական քաղաքակրթության սկիզբը
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը
գ/ Հունաստանը Ք.ա. 5-րդ դարում /բանավոր, էջ 24-32, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բնութագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը
2. Ներկայացրե՛ք պոլիսը և պոլիսի կառավարման համակարգը
3.  Ներկայացրե՛ք Սոլոնի և Կլիսթենեսի բարեփոխումները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Դեկտեմբերի 7-11` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 3. Իրանական բարձրավանդակը.

ա/ Էլամ
բ/ Աքեմենյան տերությունը /բանավոր, էջ 21-23, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ե՞րբ և ո՞վ հիմնադրեց պարսկական տերությունը: Ներկայացրե՛ք Կյուրոս Մեծի տերության սահմանները:
2. Ներկայացրե՛ք Դարեհ 1-ինի բարեփոխումները:
3. Ներկայացրե՛ք Աքեմենյան տերության և Երվանդունյաց Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններն այսօր /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 2. Բաբելոնիան և Ասորեստանը Ք.ա. 2-րդ հազարամյակում: Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները.

ա/ Բաբելոնիա
բ/ Վաղ Ասորեստան
գ/ Նոր Ասորեստանյան տերությունը
դ/ Նոր Բաբելոնյան տերությունը /բանավոր, էջ 17-20, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ նպատակով Համմուրապին կազմեց միասնական օրենսգիրքը: Ո՞րն էր դրա պատմական նշանակությունը:
2. Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք:
3. Ներկայացրե՛ք Նաբուգոդոնոսոր 2-րդի արտաքին քաղաքականության արդյունքները
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 23-27` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները.

ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտական պետությունը /բանավոր, Համաշխարհային պատմություն-10, էջ 7-9, 13-15, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա.
2. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները /գրավոր-բլոգային աշխատանք/.
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.
https://lib.armedu.am/resource/1755

Նոյեմբերի 16-20` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Արտավազդ 2-րդ և հաջորդներ.
ա/ Արտավազդ 2-րդ
բ/ Վերջին Արտաշեսյաններ
գ/ Թագավորության անկումը /բանավոր, դասագիրք, էջ 76-80, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն: Ձեր կարծիքը.
2. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 9-13` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, դասագիրք, էջ 58-75, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:
2. Համառոտ ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:
2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 2-6` Ուսումնական աշուն-արձակուրդ
-Ուսումնական նոյեմբեր

Հոկտեմբերի 26-30՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 19-23՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Հերոսապատում» նախագիծ
-«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 12-16
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ.,  Թագավորության պետական կարգը» /բանավոր, էջ 47-53, 55, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 5-9
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք, հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցները, հայերի ծագման հարցը արդի պատմագիտության մեջ /բանավոր, 10-րդ դաս., էջ 21-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը /գրավոր-բլոգային աշխատանք/.
2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը:

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Վանի համահայկական թագավորությունը /բանավոր, էջ 35-46, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք /գրավոր-բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 9-13
Մուտքի դաս-«Պատմություն» դասընթացը Ավագ դպրոցում.