10-րդ դասարան

«Պատմություն» առարկայի ծրագիր (10-րդ դասարան)

Բացատրագիր

«Պատմություն» առարկայի ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի ուսուցման չափորոշչի և ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ Կրթության մասին օրենքը, Հանրակրթության պետական կրթակարգը և Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, ՀՀ կառավարության 2008 թ. հաստատած ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող փորձարարական և այլընտրանքային հեղինակային կրթական ծրագիրը:

«Պատմություն» առարկայի ավագ դպրոցի չափորոշիչը ներառում է՝
-առարկայի հայեցակարգը
-առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները
-առարկայի բովանդակային պարտադիր միջուկը
-ուսումնառության տարատեսակները և միջոցները
-սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի նկարագրությունները
-ուսումնառության արդյունքների գնահատումը
-երաշխավորվող գրականության ցանկը

Հայեցակարգ

Պատմությունը միշտ էլ եղել և մնում է հանրակրթական դպրոցի հիմնարար դասընթացներից, որի խնդիրը սոսկ չի սահմանափակվում բնագավառի վերաբերյալ գիտելիքներ ուսուցանելով, կարողություններ և հմտություններ ձևավորելով ու զարգացնելով: Նեղ իմաստով դպրոցում ստացած պատմագիտական գիտելիքները, պատմությունն ուսումնասիրելու հմտություններն ու կարողությունները ավագ դպրոցի աշակերտի համար հիմք են հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու դեպքում մասնագիտանալ հասարակագիտական այնպիսի բնագավառներում, ինչպիսին են պատմությունը, արևելագիտությունը, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, քաղաքագիտությունը, մասամբ՝ բանասիրությունը, աստվածաբանությունը, մշակույթի տարբեր ճյուղերը: Լայն իմաստով պատմության իմացությունը նպաստում է մարդու և ապագա քաղաքացու աշխարհայացքի, նրա քաղաքացիական դիրքորոշման կերտմանը :

Պատմությունը հասարակական – քաղաքական գիտություն է, որն առավել, քան հումանիտար որևէ այլ գիտություն, փոխադարձ ամուր կապի մեջ է հասարակության քաղաքական մտածողության հետ: Բացի այդ՝ պատմագիտությունը գտնվում է անընդմեջ զարգացման գործընթացում: ՈՒստի այն ուսուցանելիս պետք է կարևորել մի քանի դրույթներ՝

  • ցանկացած գիտության նպատակը ճշմարտության վերհանումն է, որն էլ օգնում է մարդուն, ազգին ու պետությանը բարգավաճելու: Շատ կարևոր է սովորողներին հաղորդել միայն պատմական ճշմարտությունը, իրականը: Ճշմարտության օրենքներով ապրող սովորողը կունենա առողջ դատողություն:

  • պատմական ժամանակաշրջանի գլխավոր դեպքերը, գործընթացները և երևույթները բացատրել և հիմնավորել նախևառաջ քաղաքակրթական արժևորումներով

  • համաշխարհային քաղաքակրթական գործընթացներում վճռական գործոն համարել ազգային քաղաքակրթական նվաճումները: Ի դեպ, հայկականը դիտարկել որպես միջքաղաքակրթական մի ուրույն աշխարհ, որը որոշակի ներդրում ունի համաշխարհային պատմության կերտման գործում

  • հայոց և համաշխարհային պատմության գործընթացները վերլուծել և ներկայացնել մեկ պատմական ամբողջության մեջ, միասնական հայեցակարգի շրջանակում, ինչը չի հակասում դրանք տարբեր դասընթացներով դասավանդելու իրողությանը

  • շատ կարևոր է պատմագիտական կրթության հաջորդականության ապահովումը միջին և ավագ դպրոցներում, որը հնարավորություն կտա պահպանել գիտականությունը, ինչպես նաև նպաստել սովորողների պատմական մտածողության ու քաղաքացիական գիտակցության ձևավորմանը:

Պատմության յուրաքանչյուր դաս պետք է լուծի ուսումնադաստիարակչական խնդիր, որի հստակեցումը դասագրքերի, ուսումնամեթոդական  ձեռնարկների հիմնախնդիրն է: Պատմությունն աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հիմքն է: Անցյալի չիմացությունն անխուսափելիորեն հանգեցնում է ներկան չհասկանալուն: ՈՒստի պատմության իմացությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ազգային նպատակները, պահպանելու և ապահովելու հայ ազգի ու պետության գոյությունն ու շարունակությունը:

Պատմությունը հանդիսանում է սերունդներին իրար կապող հիմնական օղակը, նրա միջոցով է պահպանվում ու փոխանցվում  ազգերի  ու ժողովուրդների հիշողությունը:

Նպատակները՝

Պատմության դասավանդման գլխավոր նպատակն է՝
-Սովորողին հիմնարար գիտելիքներ տալ հայկական և համաշխարհային քաղաքակրթության մասին
-Զարգացնել սոցորողների ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները
-Դաստիարակել ազգային և համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ և քաղաքացի
-Ապահովել սեփական ներուժին համապատասխան ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակների մեջ նրա մասնակցությունը

Առարկայի դասավանդման գլխավոր խնդիրն է՝

  • Ազգային և համամարդկային արժեքների իմացության և արժևորման միջոցով նպաստել աճող սերնդի ազգային նկարագրի ամբողջացմանը, օգնել սովորողներին ավելի լավ ճանաչել ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում:

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

  • ՄՈՒՏՔԻ ԴԱՍ- Պատմության դասավանդումը ավագ դպրոցում.

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը
-Պատմության աղբյուրները
-Հայկական լեռնաշխարհը
-Հայոց ծագումնաբանությունը: Հայկազունիների Այրարատյան թագավորությունը

Համահայկական թագավորությունները
-Վանի համահայկական թագավորությունը
-Հայկազուն-Երվանդականների թագավորությունը
-Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը
-Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում

Հայկական մշակույթի զարգացումը
-Հայկազուն – Երվանդականների շրջանի մշակույթը
-Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում

  • ԱՄՓՈՓՈՒՄ 

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

Հայկական քաղաքակրթությունը միջին դարերում
-Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
-Ավատատիրության հաստատումը Հայաստանում
-Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին: Տրդատ Մեծ: Խոսրով Կոտակ: Տիրան
-Արշակ 2-րդ և Պապ թագավոր
-Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը: Վարազդատ: Արշակ 3-րդ: Խոսրով 4-րդ
-Վարդանանց և Վահանանց պատերազմները
-Հաըաստանը 6-7-րդ դարերում
-Հակաարաբական ապստամբությունները

  • ԱՄՓՈՓՈՒՄ

Հայոց պետականությունը զարգացած միջնադարում
-Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը
-Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում
-Կիլիկյան Հայաստանը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում
-Հայաստանը 15-րդ դարում: Ամենայն հայոց կաթողիկոսության հաստատումը Ս. Էջմիածնում
-Հայստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին
-Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը

  • ԱՄՓՈՓՈՒՄ

Միջնադարի հայկական մշակույթը
-Հայ գրերի գյուտը: Մեսրոպ Մաշտոց
-Հայ մշակույթի Ոսկեդարը: Պատմագրություն: Փիլիսոփայություն
-Մշակութային ձեռքբերումները 6-8-րդ դարերում: Պատմագրություն: Աշխարհագրություն: Արվեստ
-Մշակութային վերելքը 10-14-րդ դարերում: Կրթությունը: Դպրոցներ և համալսարաններ
-Պատմագրությունը: Իրավունքը:
-Արվեստը: Ճարտարապետությունը: Քանդակագործությունը
-Մշակույթը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի առաջին կեսը: Հայկական տպագրությունը
-Կրթությունը: Դպրոց
-Գիտությունը: Պատմագրություն: Արվեստ

  • ԱՄՓՈՓՈՒՄ

Համաշխարհային պատմություն

  • Արևելյան քաղաքակրթությունները
    -Համաեգիպտական պետությունը
    -Ասորեստան: Բաբելոնիա
    -Աքեմենյան Պարսկական տերությունը: Կյուրոս Մեծ: Դարեհ 1-ին
    -Արևմտյան քաղաքակրթությունները: Հունաստան: Հռոմ
    -Մշակույթը: Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ
    -Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը: Հելլենիստական աշխարհը
    -Չինաստանը և Հնդկաստանը նոր հազարամյակի սկզբին
    -Կառլոս Մեծի կայսրությունը
    -Սրբազան Հռոմեական կայսրությունը: Գերմանական թագավորությունը
    -Բյուզանդիա: Հուստինիանոս 1-ին

  • ԱՄՓՈՓՈՒՄ

Կիսամյակի ամփոփում
Տարեկան աշխատանքների ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/