Ընտրությամբ դասընթաց

ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԸՆՏՐՈւԹՅԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑ

Ավագ դպրոց՝ 11-րդ դասարան
Շաբաթական չորս դասաժամ…

Ընդհանուր նկարագիր

Պատմության ընտրությամբ /խորացված/ դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել «Պատմություն» առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:

Հիմնական նպատակներ և խնդիրներ՝

  • համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
  • օժանդակ պատմական գրականության, աղբյուրների  ուսումնասիրություն
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում-ներկայացում
  • նախագծային աշխատանքների կազմակերպում-իրականացում
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
  • փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հմտությունների զարգացում
  • Պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն

Ուսումնական միջավայր՝

  • դասասենյակ
  • գրադարան, ընթերցասրահ
  • պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարան /Էրեբունի, Շենգավիթ, Մեծամոր, Հայաստանի պատմության թանգարան, Երևանի պատմության թանգարան, Ժողովրդական Արվեստի թանգարան/
  • գիտահետազոտական կենտրոններ /ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ, ՀՊՄՀ, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ/
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • պատմամշակութային վայրեր

Նախագծային աշխատանքներ՝

  • օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ
  • կլոր սեղանների կազմակերպում-մասնակցություն
  • գիտաժողովների-քննարկումների մասնակցություն
  • ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում

Բովանդակություն /11-րդ դասարան/․
Առանցքային թեմաների ուսումնասիրություն

  1. Էթիունի-Ուրարտու․նոր բացահայտումների հետքերով
  2. Արարատյան թագավորությունից անցում Երվանդական Հայաստան
  3. Արտաշեսյան Հայաստան․Արտաշես 1-ին և Տիգրան Մեծ արքաների կերպարները
  4. Արշակունյաց Հայաստան․Արշակ 2-րդ և Պապ թագավորների կերպարները
  5. Բագրատունյաց Հայաստան․նշանավոր գահակալներ և թագուհիներ
  6. Անին՝ միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք
  7. Կիլիկյան Հայաստան․չբացահայտված գաղտնիքներ
  8. Զինված պայքարը Սյունիքում․Դավիթ Բեկի գործունեությունը
  9. Հայկական հարց. Էություն և միջազգայնացում
  10. Ցեղասպանություն․ իրականացում, դատապարտում, կանխարգելում
  11. Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները
  12. 19-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր հերոսամարտեր /Զեյթուն, Սասուն, Վան, Մուսա լեռ․․․
  13. 1918-ի մայիս․ հերոսամարտեր
  14. Հայաստանի առաջին հանրապետությունը և հարևան պետությունները
  15. Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ

Արտագնա պարապմունքներ, ճամփորդություններ՝

  • Արտագնա պարապմունք «Կարմիր բլուր» հնավայրում
  • Այցելություն Հայաստանի պատմության թանգարան
  • Գիտաժողովների մասնակցություն
  • Արտագնա պարապմունք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
  • Այցելություն Հայաստանի Ազգային պատկերասրահ
  • Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ, Հին Արտաշատի հնավայր
  • Արտագնա պարապմունք Արշակունիների տոհմական դամբարան Աղձքում
  • Արտագնա նախագծեր հասարակագիտական ամենամյա ստուգատեսի շրջանակում

Պարզաբանում`
Ողջ դասընթացի ընթացքում իրականացվում է նաև պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն։

Առաջադրանքների փաթեթ․

Սովորողներ /Երրորդ ուսումնական շրջան/

1․ Գոմցյան Կարինե
2․ Փաշինյան Շուշան
3․ Ջանիկյան Արթենի
4․ Հովսեփյան Անահիտ
5․ Քամալյան Միլենա
6․ Միսակյան Ելենա
7․ Մկրտչյան Ալիսա
8․ Բադալյան Մարիամ
9․ Բալայան Զավեն
10․ Հովհաննիսյան Նունե
11․ Գրիգորյան Անի
12․ Միքայելյան Կարինե
13․ Օհանջանյան Մոնիկա

Սովորողներ /Առաջին ուսումնական շրջան/