Պատմություն /12-րդ դասարան/

12-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 4 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • ուսուցչի հեղինակային մոտեցումը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

12-րդ դասարանի ծրագիրը հիմնականում իրականացվում է հայոց պատմության դասընթացի ամփոփման և կրկնության շրջանակում՝ նպատակ ունենալով արդյունավետ հանձնել ավարտական քննությունը:

Ուսուցման նպատակը և խնդիրները՝

  • Արդյունավետ հանձնել ավարտական քննությունը
  • Հայոց պատմության իրադարձությունների կրկնություն
  • Սովորողների հիշողության ամրապնդում

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դաս-դասախոսություն
  • Դաս-քննարկում
  • Պարբերական գրավոր աշխատանքներ դասարանում
  • Անհատական տնային առաջադրանքների կազմում և ստուգում

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, բանավեճերին մասնակցություն՝ 3 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 2 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-2 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/

Բովանդակություն

Նախաքննական կրկնության թեմաներ՝
1․ Հայկական քաղաքակրթության սկզբնավորումը /2 ժամ/
2․ Համահայկական թագավորությունները /3 ժամ/
3․ Հայկական մշակույթի զարգացումը /2 ժամ/
4․ Հայկական քաղաքակրթության ներդաշնակումը քրիստոնեական արժեհամակարգին /2 ժամ/
5․ Հայոց պետականությունը զարգացած միջնադարում /2 ժամ/
6․ Հայոց քաղաքակրթությունն ուշ միջնադարում /2 ժամ/
7․ Միջնադարի հայկական մշակույթը /2 ժամ/
8․ Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարում /2 ժամ/
9․ Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին /2 ժամ/
10․ Ազատագրական շարժման վերելքը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին։ Հայկական հարցի միջազգայնացումը /2 ժամ/
11․ Հայ-քաղաքական կյանքի վերելքը /2 ժամ/
12․ Ազատագրական պայքարի զինված փուլը /2 ժամ/
13․ Հայ ազատագրական շարժումները XX դարի սկզբին /2 ժամ/
14․ Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին /2 ժամ/
15․ Հայկական մշակույթը XVII դարի երկրորդ կեսին և XIX դարի առաջին կեսին /2 ժամ/
16․ XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի մշակութային վերելքը /2 ժամ/
17․ Հայոց առաջին հանրապետության ներքին կյանքը /1 ժամ/
18․ Հանրապետության միջազգային դրությունը /2 ժամ/
19․ Առաջին հանրապետության անկումը /2 ժամ/
20․ Խորհրդային Հայաստանը 1920-1922 թվականներին /2 ժամ/
21․ Խորհրդային Հայաստանը 1922-1941 թվականներին /2 ժամ/
22․ Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թվականներ) /2 ժամ/
23․ Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին (1945 — 1985 թվականներ) /2 ժամ/
23․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին /2 ժամ/
24․ Հայաստանի երրորդ հանրապետությունը /2 ժամ/
25․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /2 ժամ/
26․ Հայկական մշակույթը 1920-1941 թվականներին /2 ժամ/
27․ Մշակույթի վերելքը (1945 — 1991 թվականներին) /2 ժամ/
28․ Հայկական մշակույթի արդի վիճակը /1 ժամ/

Ուսումնական նախագծեր՝

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

Թեմա 1. Հայ ժողովրդի առաջացումը
Թեմա 2. Ուրարտու.նոր բացահայտումներ
Թեմա 3. Հայկական նախաքրիստոնեական մշակույթը
Թեմա 4. Համաշխարհային պատմություն.չբացահայտված գաղտնիքներ
Թեմա 5. Հայկական միապետություններ.զարգացումից մինչև կործանում
Թեմա 6. Պատմության շարժիչ ուժերը․ հեղափոխություն և էվոլյուցիա
Թեմա 7․ Հայաստանի հանրապետությունը և հայ ժողովուրդը 21-րդ դարում
Թեմա 8․ Քաղաքակրթությունների բախումը մեր օրերում
Թեմա 9․ Անհատի դերը պատմության մեջ
Թեմա 10․ Հայոց ռազմական պատմության էջերից
Թեմա 11․ Վերածննդի հսկաները
Թեմա 12․ Գիտատեխնիկական հեղափոխությունները սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմք
Թեմա 13․ Արդյո՞ք ավարտվում է մարդկության պատմությունը
Թեմա 14․ Մարդկությունը և Տիեզերքը