Պատմություն /10 դասարան/

10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • ուսուցչի հեղինակային մոտեցումը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները ժամանակ առ ժամանակ պետք է վերանայել, դուրս գալ թվականների ու անունների շարանի մեթոդիկայից, այն դարձնել ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Սովորողների մոտ առաջացնել և զարգացնել պատմության հանդեպ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Տարանջատել Հայոց պատմության առանցքային շրջափուլերը, որոնք ազդեցություն են ունեցել հայոց պատմության զարգացման ուղիների վրա
  • Վերլուծել պատմական զարգացումների խորքային պատճառները
  • Բացահայտել պատմական գործընթացների պատճառահետևանքային կապերը
  • Ձևավորել վերաբերմունք ՝ ուղղված սեփական պետության, մշակույթի, պատմության և ապագայի տեսլականին

Խնդիրները՝

  • Հետազոտել հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքը, ձեռքբերումներն ու բացթողումները
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթներն ու փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Ցույց տալ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ
  • Զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետ-դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը
  • Մեկնաբանել մարդկության պատմության ընթացքում տեղ գտած փոփոխությունները
  • Ծանոթանալ մշակութային բազմազանությանը
  • Հասկանալ անհատի, հասարակության և միջավայրի փոխազդեցության փոխկապակցվածությունը

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացում, դրանց հրապարակային պաշտպանություն
  • Ուսումնառություն, որի արդյունքում սովորողը վեր կհանի այն խնդիրները, որոնց հետ առնչվում է առօրյայում և, հիմնվելով ձեռք բերված ուսումնական փորձառության վրա՝ գտնի լուծման նորարար եղանակներ
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում
  • Հետազոտական և նախագծային աշխատանքների առցանց պաշտպանություն

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, բանավեճերին մասնակցություն՝ 3 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 2 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-2 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/

Բովանդակություն

  1. Մուտքի դաս-«Պատմություն» առարկան Ավագ դպրոցում /1 դասաժամ/
  2.  Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /2 ժամ/
  3. Պետություն. գաղափարներ և ուսմունքներ /2 ժամ/
  4. Արարատյան թագավորությունը /3 ժամ/
  5. Երվանդական Հայաստանը /3 ժամ/
  6. Արտաշեսյան Հայաստանը /4 ժամ/
  7. Արշակունյաց Հայաստանը 1-3-րդ դարերում /4 ժամ/
  8. Հին Հայաստանի մշակույթը /3 ժամ/
  9. Արևելյան քաղաքակրթությունները․Հին Եգիպտոս /2 ժամ/
  10. Ասորեստան: Բաբելոնիա /2 ժամ/
  11. Աքեմենյան Պարսկական տերությունը /2 ժամ/
  12. Արևմտյան քաղաքակրթությունները․Հին Հունաստան /4 ժամ/
  13. Հին Հռոմ /3 ժամ/
  14. Չինաստան և Հնդկաստան /3 ժամ/
  15. Համաշխարհային կրոններ։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն /2 ժամ/
  16. Արշակունյաց Հայաստանը 4-5-րդ դարերում /4 ժամ/
  17. Վարդանանց և Վահանանց պատերազմները /2 ժամ/
  18. Հայաստանը 6-7-րդ դարերում: Պայքար Արաբական տիրապետության դեմ /4 ժամ/
  19. Բագրատունյաց Հայաստանը /3 ժամ/
  20. Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /3 ժամ/
  21. Կիլիկյան Հայաստանը /3 ժամ/
  22. Հայաստանը 15-17-րդ դարերում /3 ժամ/
  23. Հայաստանի ազատագրության համար պայքարի աշխուժացումը /2 ժամ/
  24.  Միջնադարյան  Հայաստանի մշակույթը /2 ժամ/
  25. Դասընթացի ամփոփում-ընդհանրացում /2 ժամ/

Ուսումնական նախագծեր՝

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

Թեմա 1․ Հայ ժողովրդի առաջացումը
Թեմա 2․ Ուրարտու․նոր բացահայտումներ
Թեմա 3․ Հայկական նախաքրիստոնեական մշակույթը
Թեմա 4․ Համաշխարհային պատմություն․չբացահայտված գաղտնիքներ
Թեմա 5․ Հայկական միապետություններ․զարգացումից մինչև կործանում
Թեմա 6․ Պատմության շարժիչ ուժերը․ հեղափոխություն և էվոլյուցիա
Թեմա 7․ Հայաստանի հանրապետությունը և հայ ժողովուրդը 21-րդ դարում
Թեմա 8․ Քաղաքակրթությունների բախումը մեր օրերում
Թեմա 9․ Անհատի դերը պատմության մեջ
Թեմա 10․ Հայոց ռազմական պատմության էջերից
Թեմա 11․ Վերածննդի հսկաները
Թեմա 12․ Գիտատեխնիկական հեղափոխությունները սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմք
Թեմա 13․ Արդյո՞ք ավարտվում է մարդկության պատմությունը
Թեմա 14․ Մարդկությունը և Տիեզերքը