12-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
Հունվարի 11-29
-Հունվարյան ճամբարի նախագծեր

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Հատուկ կարիքով սովորող՝
Խմբում կա 1 հատուկ կարիքով սովորող՝ Սերգեյ Կիզոգլյան, ով իր կարողությունների չափով աշխատում է՝ ընտրելով հիմնական առաջադրանքներից ավելի թեթև աշխատանք պահանջող առաջադրանքը /տանը աշխատում է ծնողի օգնությամբ/.

Դեկտեմբերի 21-25-Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 14-18` Առկա  ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ ուսումնասիրելով  հետևյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը՝
-Մերօրյա պատմություն

Առաջադրանք.
-Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բլոգներում ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու տեսակետը, նաև ձևակերպե՛ք առաջացած հարցերը.

Դեկտեմբերի 7-11` Առկա ուսուցում
Նախաքննական պատրաստություն
Թեստային աշխատանքներ՝
Թեստ 3
Թեստ 4

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4` Առկա ուսուցում
Նախաքննական պատրաստություն
Թեստային աշխատանքներ՝
Թեստ 1
Թեստ 2

Նոյեմբերի 23-27` Առկա ուսուցում
Նախաքննական պատրաստություն
Շտեմարանային աշխատանք
-Գիրք 1-ին

Առաջադրանք.
1. Կատարե՛ք գիրք 1-ինի Մաս 1-ինի 6-րդ և 7-րդ բաժինները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 16-20` Առկա ուսուցում
Նախաքննական պատրաստություն
Շտեմարանային աշխատանք
-Գիրք 1-ին

Առաջադրանք.
1. Կատարե՛ք գիրք 1-ինի Մաս 1-ինի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժինները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 9-13` Առկա ուսուցում
Նախաքննական պատրաստություն
Շտեմարանային աշխատանք
-Գիրք 1-ին

Առաջադրանք.
1. Կատարե՛ք գիրք 1-ինի Մաս 1-ինի 1-ին և  2-րդ բաժինները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 2-6` Ուսումնական աշուն-արձակուրդ
-Ուսումնական նոյեմբեր

Հոկտեմբերի 26-30՝ Հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Թեմա 9. Նախաքննական աշխատանք՝
ա/ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն /էջ 117-120/
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Բանակը, Բնակչությունը /էջ 121-124/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում
2. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և նրանց գործառույթները
3. Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 19-23՝ Հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Աշխատում եք ստորև ներկայացված ուսումնական նախագծերի շուրջ
«Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Հերոսապատում» նախագիծ
-«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ

Առաջադրանք.
-Նախագծային աշխատանքների արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 12-16
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը.
ա/ Պետական կրոնը
բ/ Գրային համակարգերը / 10-րդ դաս., էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում.
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը, Տոմարը
գ/ Արվեստը՝ Շինարարություն, Ճարտարապետություն
դ/ Նեմրութի սրբավայրն ու Գառնիի հուշարձանախումբը /բանավոր, 10-րդ դաս., էջ 101-107, 110-111, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը.
2. Թվարկե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքի կենտրոնները.
3. Նկարագրե՛ք Նեմրութի սրբավայրը: Հին աշխարհի ո՞ր կառույցների հետ այն կարելի է համեմատել /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 5-9
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը»
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում»
/բանավոր, 10-րդ դաս., էջ 58-81, 82 91, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
 1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային.
2. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք Արտաշատի հայ-հռոմեական պայմանագիրը
3. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը».
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» /բանավոր, 10-րդ դաս., էջ 35-46, 47-55, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները.
2. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները…Գետերն ու լճերը…Վարչական բաժանումը.
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք, հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցները, հայերի ծագման հարցը արդի պատմագիտության մեջ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, 21-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը /գրավոր-բլոգային աշխատանք/.
3. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 15-18
Մուտքի դաս-«Պատմություն» դասընթացի նորագույն և արդի փուլը