12-րդ դասարան /Պատմություն/

Մայիսի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա՝
 Մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու սահմանադրական իրավունքը․
Օգտակար նյութեր՝
ՀՀ Սահմանադրություն
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը

Առաջադրանք
Քննարկման արդյունքները և Ձեր կարծիքները ներկայացրե՛ք բլոգում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 6-10
Ամփոփիչ աշխատանքներ՝
ա/ Բլոգային աշխատանքների բացթողումների լրացում
բ/ Բլոգի «Պատմություն» բաժնի ներկայացում
գ/ Բանավոր հարցում՝ զրույցի տեսքով․

Ապրիլի 29-մայիսի 3
Ամփոփիչ աշխատանքներ՝
ա/ Բլոգային աշխատանքների բացթողումների լրացում
բ/ Բլոգի «Պատմություն» բաժնի ներկայացում
գ/ Բանավոր հարցում՝ զրույցի տեսքով․

Ապրիլի 22-26
Ամփոփիչ աշխատանքներ՝
ա/ Բլոգային աշխատանքների բացթողումների լրացում
բ/ Բլոգի «Պատմություն» բաժնի ներկայացում․

Ապրիլի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7․ Հայկական մշակույթը 1920-1941 թթ․
ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները։
2․ Համառոտ նկարագրե՛ք հայ գրականության և արվեստի զարգացումն ու ձեռքբերումները 1920-1941 թթ․ /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը․
ա/ Անկախության հռչակումը
բ/ Արցախյան ազատագրական պատերազմը
գ/ ԼՂՀ միջազգային դրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-74, նաև այլ աղբյուր, էջ 750-767/․

Առաջադրանք
1․ Համառոտ ներկայացեք ԼՂՀ անկախության հռչակման և պետականության ձևավորման գործընթացը։
2․ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման լուծումը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 1-5
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Հայաստանի երրորդ հանրապետությունը․
ա/ Անկախ պետականության կայացման գործընթացը
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը
գ/ ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 45-50, 54-64/, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք ՀՀ Սահմանադրության ընդունման գործընթացը։
2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին հասարակական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ։
3․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը /բլոգային աշխատանք/․

Մարտի 25-29՝ Ուսումնական արձակուրդ

  • Անդրադարձ նախորդ թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ամբողջացում
  • Մարտ ամսվա ուսումնական գործունեության գնահատում

Մարտի 18-22
Ամփոփիչ դաս-քննարկում՝

  • Անդրադարձ ուսումնասիրված թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ներկայացում

Մարտի 11-15՝ հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ․
Մասնակցություն արշավային զբոսավար, յոգայի ուսուցիչ, «Բնատաճար» կազմակերպության հիմնադիր-ղեկավար Ապրես Զոհրաբյանի հետ հանդիպմանը /հետազոտական վարժարանի ընթերցասրահ/․

Առաջադրանք․
Հանդիպման արդյունքները լուսաբանել բլոգում /բլոգային աշխատանք/․

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
ա/ Վերակառուցման քաղաքականությունը։ Արցախյան շարժումը
բ/ Հայաստանի անկախացման գործընթացը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 33-44/․

Առաջադրանք․
1․
 Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
2․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 26-մարտի 1

Փետրվարի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 17-22, նաև այլ աղբյուրներ․ էջ 252-295/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
2․ Ո՞վ է Մեծ Հայրենականի ձեր նախընտրած հերոսը․պատրաստե՛ք նյութ նրա մասին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
 Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 5-15, նաև այլ աղբյուրներ․ էջ 140-182/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և փորձե՛ք գնահատել Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման կարևոր արդյունքներն ու բացասական հետևանքները։
2․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցավ կոլեկտիվացումը Հայաստանում։
3․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 5-9
Առաջին ուսումնական շրջանի ուսումնական թեմաների վերհիշում՝
Մաս Բ․ Հայոց քաղաքակրթությունը միջին շրջանում

Հունվարի 29-փետրվարի 2
Առաջին ուսումնական շրջանի ուսումնական թեմաների վերհիշում՝
Մաս Ա․ Հայոց քաղաքակրթությունը հնագույն և հին շրջանում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Հայաստանի երրորդ հանրապետությունը․
ա/ Անկախ պետականության կայացման գործընթացը
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը
գ/ ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը /բանավոր, Էլ․ դասագիրք, էջ 45-50, 54-64, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 5․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը․
ա/ Անկախության հռչակումը
բ/ Արցախյան ազատագրական պատերազմը
գ/ ԼՂՀ միջազգային դրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-74, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 6․ Հայկական մշակույթը 1920-41 թթ․
ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․
Նկարագրե՛ք ՀՀ Սահմանադրության ընդունման գործընթացը։
2․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը։
3․ Համառոտ ներկայացե՛ք ԼՂՀ անկախության հռչակման և պետականության ձևավորման գործընթացը։
4․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
 Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 5-15, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 17-22, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեմա 3․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
ա/ Վերակառուցման քաղաքականությունը։ Արցախյան շարժումը
բ/ Հայաստանի անկախացման գործընթացը /բանավոր, էջ 33-44, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցան երկրի արդյունաբերացումն ու գյուղատնտեսության կոլեկտիվացումը Հայաստանում։
2․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
3․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
4․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10. «Հայոց Մեծ Եղեռնը» /էջ 113-124/
Թեմա 11. 1918թ․ Մայիսյան հերոսամարտերը /էջ 137-143/
Թեմա 12.  «Հայաստանի 1-ին հանրապետությունը»-ը /էջ 177-205/
Թեմա 13․ Առաջին հանրապետության անկումը /էջ 206-213/
Թեմա 14․ Խորհրդային Հայաստանը 1920-22 թվականներին /էջ 213-230/-բանավոր, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
2․ Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ։
3․ Ե՞րբ է ստեղծվել ԽՍՀՄ-ը։ Ո՞ր երկրները մտան ԽՍՀՄ կազմի մեջ /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 8․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 9. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2․ Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։
3․ Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 20-24
Պատրաստվե՛ք ուսումնական բաց պարապմունքի՝
Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ․
-նոյեմբերի 20՝ նախապատրաստական աշխատանքի իրականացում
-նոյեմբերի 21՝ ուսումնական բաց պարապմունքի իրականացում

Առաջադրանք.
-Ուսումնական պարապմունքի նախապատրաստական աշխատանքը և պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 6. 
Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 58-71,  նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին..
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-26/
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 28-36, նաևայլ  աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութեր՝
«Որոգայթ փառաց»
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուսումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
11-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1.
Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /Հայոց պատմության էլ․ դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/
Թեմա 2.  
Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
/էլ․ դասագիրք, էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։
2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի լուծման մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։
3․ Համառոտ նկարագրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/, փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը /բլոգային աշխատանք/
«Հայոց պատմություն»-11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Հոկտեմբերի 23-27՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը / բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 205-230, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեստային աշխատանք /Մաս 1-ինի ամրապնդում/

Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել և կիրառել այսօր
/բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14․ Կիլիկյան Հայաստանը /էջ 174-190/
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/-/բանավոր, էլ․ դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։
2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։
3․ Ներկայացրե՛ք անկախ պետականության կորստի հետևանքները և այն կրկին վերականգնելու ուղիները։
4․ Նկարագրե՛ք Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի պատճառները և հետևանքները
/բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի գահակալներից և թագուհիներից մեկի գործունեությունը։
2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9․ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /էջ 117-124/
Թեմա 10․ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին /էջ 125-137/
Թեմա 11․ Հայկական պետականության նախարարական շրջանը /էջ 138 159/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայաստանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։
2․ Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը
/բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5.
 «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը» /էջ 58-81/
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» /էջ 82-91/
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը /էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /էջ 101-107, 110-111/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
 1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային.
2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։
3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55/-բանավոր, էլեկտրոնային դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն»-10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 4-8՝ նախագծային շաբաթ

Մուտքի դաս՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային փաթեթի ներկայացում․