Պատմություն /9-րդ դասարան/

9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • ուսուցչի հեղինակային մոտեցումը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները ժամանակ առ ժամանակ պետք է վերանայել, դուրս գալ թվականների ու անունների շարանի մեթոդիկայից, այն դարձնել ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Սովորողների մոտ առաջացնել և զարգացնել պատմության հանդեպ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Սովորողների մոտ ձևավորել հայկական և համաշխարհային քաղաքակրթության վերաբերյալ պատմական համակարգված գիտելիքներ
  • Ձևավորել պետականակիր գիտակցություն, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերը պատմության խորապատկերում գիտակցող, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի

Խնդիրները՝

  • Հետազոտել հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքը, ձեռքբերումներն ու բացթողումները
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթներն ու փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Ցույց տալ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ
  • Զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետ-դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը
  • Մեկնաբանել մարդկության պատմության ընթացքում տեղ գտած փոփոխությունները
  • Ծանոթանալ մշակութային բազմազանությանը
  • Հասկանալ անհատի, հասարակության և միջավայրի փոխազդեցության փոխկապակցվածությունը

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Հետազոտական և նախագծային աշխատանքների իրականացում, դրանց հրապարակային պաշտպանություն
  • Ուսումնառություն, որի արդյունքում սովորողը վեր կհանի այն խնդիրները, որոնց հետ առնչվում է առօրյայում և, հիմնվելով ձեռք բերված ուսումնական փորձառության վրա՝ գտնի լուծման նորարար եղանակներ
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում` դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում
  • Հետազոտական և նախագծային աշխատանքների առցանց պաշտպանություն

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, բանավեճերին մասնակցություն՝ 3 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 2 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-2 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/

Բովանդակություն՝

  1. Մուտքի դաս-Պատմության նորագույն շրջանի ընդհանուր նկարագիրը /1 դասաժամ/
  2. Առաջին համաշխարհային պատերազմ՝ պատճառներ, հիմնական իրադարձություններ, ավարտ-հետևանքներ /2 դասաժամ/
  3. Հայոց ցեղասպանություն՝ պատճառներ, հիմնական իրադարձություններ, հետևանքներ, պայքար ցեղասպանության հետևանքները վերացնելու և նոր ցեղասպանությունները կանխելու համար /2 դասաժամ/
  4. Մայիսյան հերոսամարտեր՝ Սարդարապատի ճակատամարտը, Բաշ Ապարանի ճակատամարտը,  Ղարաքիլիսայի ճակատամարտը /2 դասաժամ/
  5. Առաջին հանրապետություն /2 դասաժամ/
  6. Առաջին հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը /2 դասաժամ/
  7. Խորհրդային Հայաստան /2 դասաժամ/
  8. Խորհրդային Հայաստանին վերաբերող միջազգային փաստաթղթերը /1 դասաժամ/
  9. Երկրորդ համաշխարհային պատերազմ: Հայրենական Մեծ պատերազմ /2 դասաժամ/
  10. Աշխարհը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո մինչև այսօր /2 դասաժամ/
  11. ԽՍՀՄ փլուզում՝ արդյո՞ք անխուսափելի էր ԽՍՀՄ փլուզումը-բանավեճ /2 դասաժամ/
  12. Արցախյան ազատագրական պատերազմ /2 դասաժամ/
  13. Ապրիլյան քառօրյա պատերազմ /2 դասաժամ/
  14. Արցախյան 44-օրյա պատերազմ /2 դասաժամ/
  15. Արցախյան երեք պատերազմների համեմատություն-քննարկում /1 դասաժամ/
  16. 1990, օգոստոսի 23` Անկախության հռչակագիր, Հայաստանն անկախության ճանապարհին /2 դասաժամ/
  17. Հայաստանի երրորդ հանրապետությունը 1991-2018 թվականներին /3 դասաժամ/
  18. Հայաստանի երրորդ հանրապետությունը 2018-2022 թվականներին /2 դասաժամ/
  19. Հայաստանի երրոդ հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը /2 դասաժամ/
  20. Նախաքննական պատրաստություն /34 դասաժամ/

Ուսումնական նախագծեր՝

Պարզաբանում`
Ողջ ուսումնական տարվա ընթացքում իրականացվում է նախաքննական պատրաստություն անհատական և խմբային աշխատանքների տեսքով: