11-րդ դաս.-Հասարակագիտություն /Քաղաքագիտություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/
Կատարման ժամկետը

Մարտի 23-27-Գարնանային ուսումնական արձակուրդ-Առցանց /հեռավար/ ուսուցում
Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, մեր կամքով չենք ընտրել մեկուսացման-ինքնամեկուսացման այս ռեժիմը, որը դեռ շաբաթներ կշարունակվի, բայց կարող ենք ոչ միայն չտրվել լճացման, պարապության, այլ նաև օգուտով դուրս գալ սրանից։ Կրթությունը ձեր անօտարելի, սահմանադրական իրավունքն է, և այս փուլում այն իրականացնելու համար ընտանեկան կրթությունը, ինքնակրթությունը այլընտրանք չունեն. դուք պատասխանատու եք ձեր կրթության համար։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Մենք խրախուսում ենք տնային միջավայրում ուսանելու ոգևորող թափը պահելը, հեռավար ուսուցումը շարունակելը։ Լավ շրջան է՝
-շատ կարդալու՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, անգամ մասնագիտական գրականություն, ըստ ձեր նախընտրության
-լսելու լավ երաժշտություն, ձեր կարևորած արվեստագետների կատարումները
-լսելու-դիտելու ձեզ հետաքրքիր մտավորականների, գործիչների հրապարակային ելույթները
-դիտելու լավ ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, ուսումնական
-առցանց ճամփորդելու վիրտուալ թանգարաններում, արվեստանոցներում, աշխարհով մեկ և նախագծելու իսկական ճամփորդություններ մեկուսացման այս շրջանից հետո.
Ամենահետաքրքիրը հիմա ձեր ինքնակրթության հետագիծն է՝
-ձեր ուսումնական բլոգներում հրապարակեք՝ ինչ եք կարդում, նայում, գրում, ստեղծում, ինչ եք քննարկում ընկերների հետ ձեր առցանց հանդիպումներում…

Հարգանքով՝
Աշոտ Բլեյան-կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան-փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան-մանկավարժության կենտրոնի ղեկավար.

Մարտի 16-20-Առցանց /հեռավար/ ուսուցում
-Հասարակագիտական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ.

Մարտի 9-13-«Հասարակագիտական ստուգատես 2020»-1-ին շաբաթ
 «Հասարակագիտական ստուգատես 2020»
-Մարտի 10- «Հանդիպում-բաց պարապմունք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ»
-Մարտի 12- հանդիպում դիվանագետ, իրավաբան և հասարակական գործիչ Արմինե Հովհաննիսյանի հետ
-Մարտի 13- «Հանդիպում-բաց պարապմունք ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ»
-Մարտի 13- Ֆիլմի դիտում-քննարկում՝ «Ռասիզմը, անհանդուրժողականությունն ու  ատելությունը և դրանց ամենօրյա դրսևորումները»

Մարտի 2-6-Առցանց ուսուցում
Դաս-քննարկում
Թեման՝ «Հասարակագիտական ստուգատես 2020»
-Մարտի 5՝ «Հանդիպում-բաց պարապմունք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ»
-Մարտի 6՝ «Հանդիպում-բաց պարապմունք ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ»

Փետրվարի 24-28
Դաս-քննարկում
-Թեման՝ «Հասարակագիտական ստուգատես 2020»

Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 17-21
Դաս-քննարկում՝
-Թեման՝ «Հանրաքվեի մասին՝ Հայաստանի Հանրապետության օրենքը»

ՀՀ Սահմանադրական օրենքը Հանրաքվեի մասին

Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 10-14
Դաս-քննարկում՝
-Թեման՝ «Սահմանադրական բարեփոխումներ».
Հոդված 213. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը:
Սահմանադրություն 2015-Գլուխ 7.
Սահմանադրություն 2005-Գլուխ 6.
Հոդված 96. Դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի են: Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Փետրվարի 3-7
Դաս-քննարկում՝
-Թեման՝ «Սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ»-Կառավարման խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական համակարգ.

Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ/

-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Կատարման ժամկետը

Դեկտեմբերի 16-20- Ամփոփիչ շաբաթ
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 9-13
Դաս-քննարկում՝
-Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու Իրավունքների Միջազգային Օր
Հիմնական փաստաթղթերը՝
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր- ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա /1948թ., դեկտեմբերի 10/
ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2- «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները».

Առաջադրանք.
-Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Դեկտեմբերի 2-6
Դաս-քննարկում- ՀՀ նախագահը
ՀՀ Սահմանադրություն- ՀՀ նախագահը /Գլուխ 5/

Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 25-29
Հասարակագիտական դաս-քննարկում.
Թեման-«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ»
Հանրային քննարկում

Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 18-22
Հասարակագիտական դաս-քննարկում.
Թեման-«Բանգլադեշն առանց ճաղավանդակների»
Նյութեր՝
«Տիարի ուղերձը»
«Տիարի բլոգը»

Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 11-15
Դաս-քննարկում.
Թեմա- ՀՀ Իշխանության տարանջատումը՝ Գործադիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն- Կառավարություն /Գլուխ 6/
Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 4-8
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Արձակուրդային առաջադրանքները / «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
/
բ/ Հոկտեմբերյան աշխատանքների բանավոր և գրավոր ամփոփում-գնահատում.

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1-Ուսումնական արձակուրդ
Առաջադրանք՝ «Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագծի շրջանակում․
1․ Ուսումնասիրե՛ք «Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան» /1989թ., նոյեմբերի 20/ և «ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/, և ձեր ուսումնասիրության հիման վրա ներկայացրե՛ք երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում /փաստաթղթերում գրված հոդվածներն ու դրույթները որքանո՞վ են գործում իրականում, կոնկրետ ո՞ր կետերն են հաճախակի խախտվում պետության կողմից և այլն/։
Արտահայտե՛ք ձեր հիմնավոր տեսակետն ու կարծիքը։
2․ Աշխատանքը հրապարակում եք բլոգում և պատրաստվում ներկայացնելու դասարանում՝ ուսումնական արձակուրդի ավարտից հետո։
«Սովորողի հայացքը երեխայի իրավունքներին» նախագիծ
«Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա» /1989թ., նոյեմբերի 20/
«ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին» /1996թ., մայիսի 29/

Հոկտեմբերի 21-25
Դաս-քննարկում.
Թեման-ՀՀ իշխանության տարանջատումը՝ Օրենսդիր իշխանություն.
ՀՀ Սահմանադրություն- Ազգային ժողով /Գլուխ 4./
Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Հոկտեմբերի 14-18
Դաս-քննարկում.
Թեման-ՀՀ կառավարման և կառուցվածքի ձևերը.
ՀՀ Սահմանադրություն
Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Հոկտեմբերի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Պետաքաղաքական վարչաձևը: Իրավական և Սոցիալական պետություն /բանավոր, դասագիրք, էջ 170-177/.

Առաջադրանք 1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: Իրապես սոցիալակա՞ն է արդյոք Հայաստանի Հանրապետությունը /գրավոր/.

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Պետության դերը հասարակության մեջ: Պետության կառուցակարգը /բանավոր, դասագիրք, էջ 162-169/

Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները 
Առաջադրանք 2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից /գրավոր/.
-«Վանի թագավորության կառուցակարգը»
-«Արտաշեսյան Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Բագրատունյաց  Հայաստանի պետական կառուցակարգը».

Սեպտեմբերի 23-27
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները: Պետության կառավարման և  կառուցվածքի ձևերը /բանավոր, դասագիրք, էջ 153-160/

Առաջադրանք 1. Ի՞նչ եք կարծում՝ վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ: Խոսե՛ք նախորդ և ներկայիս իշխանությունների համեմատությամբ.
Առաջադրանք 2. Ներկայացրե՛ք ՀՀ կառավարման ձևը /գրավոր/.

Սեպտեմբերի 16-20
 Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Պետություն: Պետական իշխանություն և ինքնիշխանություն /բանավոր, Հասարակագիտության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 147-152, այլ աղբյուրներ/

Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով.
Առաջադրանք 2. Բացատրե՛ք «Իշխանություն» և «Ինքնիշխանություն» հասկացությունները: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք բացարձակ է պետության ինքնիշխանությունը /գրավոր/.

Սեպտեմբերի 9-13
Մուտքի դաս- «Քաղաքագիտություն» առարկան: Քաղաքականությունը և քաղաքական համակարգը.

Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները 
Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.
Աղբյուրը՝ «Հասարակագիտություն»-11-րդ դասարան
http://online.fliphtml5.com/fumf/jrlc/#p=1

Սեպտեմբերի 2-6-Նախագծային շաբաթ
-Նախագծային ուսուցման ստուգատես