10-րդ դաս․ /Պատմություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 23-27՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց-հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում․

ա/ Հայաստանը 15-րդ դարում
բ/ Հայաստանը 16-րդ դարում-17-րդ դարի առաջին կեսին /բանավոր, էջ 191-197, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք վիճակը Հայաստանում օտար տիրապետության շրջանում։
2․ Ե՞րբ և որտե՞ղ առաջացան Օսմանյան և Սեֆյան պետությունները։
3․ Նկարագրե՛ք Շահ Աբասի կազմակերպած հայ ժողովրդի բռնագաղթը
/բլոգային աշխատանք/․

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝«Հայ ականավոր թագուհիներ»
«Համահայկական թագավորություններ» թեմայի շրջանակում ուսումնասիրում ենք պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը՝ պատրաստվելով կլոր սեղան-քննարկման․
Մայիսի 10-ին սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները․

Առաջադրանք
-Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած թագուհու մասին պատրաստում է փոքր հետազոտական նյութ /բլոգային աշխատանք/․

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
«Հայ ականավոր թագուհիներ»
«Համահայկական թագավորություններ» թեմայի շրջանակում ուսումնասիրում ենք պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը՝ պատրաստվելով կլոր սեղան-քննարկման․

Առաջադրանք
-Յուրաքանչյուր սովորող իր նախընտրած թագուհու մասին պատրաստում է փոքր հետազոտական նյութ /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։
2․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
3․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
4․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։
2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝  «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 4-8
Ապրիլի 4՝ Աղայանական օր կրթահամալիրում
Ընթերցում ենք՝ Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
2. Նկարագրե՛ք  8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները
/բլոգային աշխատանք/.

Մարտի 28-ապրիլի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /բլոգային աշխատանք, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Մարտի 21-25՝ Ուսումնական արձակուրդ
-Ուսումնական բլոգների վերանայում
-Փետրվար ամսվա գնահատման վերանայում-ամբողջացում

Մարտի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բլոգային աշխատանք/.

Մարտի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».
ա/ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:
2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
3. Ի՞նչ են բովանդակում Գահնամակը և Զորանամակը
բլոգային աշխատանք/.

Փետրվարի 28-մարտի 4
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 21-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝
ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին
բ/ Սանատրուկ 2-րդ
գ/ Վաղարշ 1-ին
դ/ Վաղարշ 2-րդ /գրավոր-բլոգային աշխատանք/
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

Հունվարի 31-փետրվարի 4
1․ Ուսումնական առաջին շրջանի բլոգային աշխատանքների և գնահատականների վերանայում, սովորողների խմբի ճշգրտում
2․ Ուսումնական երրորդ շրջանի անելիքների քննարկում-հստակեցում․

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 10-28/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման-գնահատման՝
ա/ բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
բ/ բանավոր հարցում-գնահատում․

Դեկտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. Արևմտյան քաղաքակրթությունները։ Հին Հռոմ
ա/ Հին Հռոմ
բ/ Հին Հռոմի մշակույթը /բանավոր/․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Հին Հռոմի մշակույթի նվաճումները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. Արևմտյան քաղաքակրթությունները. Հունական քաղաքակրթություն
ա/ Հունական քաղաքակրթության սկիզբը
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը
գ/ Հունաստանը Ք.ա. 5-րդ դարում /բանավոր, էջ 24-32, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բնութագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը։
2. Ներկայացրե՛ք պոլիսը և պոլիսի կառավարման համակարգը։
3.  Ներկայացրե՛ք Սոլոնի և Կլիսթենեսի բարեփոխումները /բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3`
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Իրանական բարձրավանդակը.
ա/ Էլամ
բ/ Աքեմենյան տերությունը /բանավոր, էջ 21-23, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ե՞րբ և ո՞վ հիմնադրեց պարսկական տերությունը: Ներկայացրե՛ք Կյուրոս Մեծի տերության սահմանները:
2. Ներկայացրե՛ք Դարեհ 1-ինի բարեփոխումները:
3. Ներկայացրե՛ք Աքեմենյան տերության և Երվանդունյաց Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններն այսօր
/բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 22-27` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք հանդիպման՝
-Նոյեմբերի 22, ժամը՝ 10։10-Հանդիպում պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Գևորգյանի հետ
-Նոյեմբերի 23, ժամը՝ 10։10-Հանդիպում իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալեանի հետ

Առաջադրանք՝
1․ Բլոգում կատարել նախապատրաստական աշխատանք՝ հանդիպումներին ընդառաջ
2․ Բլոգում լուսաբանել հանդիպումները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 15-19` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 2. Բաբելոնիան և Ասորեստանը Ք.ա. 2-րդ հազարամյակում: Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները.
ա/ Բաբելոնիա
բ/ Վաղ Ասորեստան
գ/ Նոր Ասորեստանյան տերությունը
դ/ Նոր Բաբելոնյան տերությունը /բանավոր, էջ 17-20, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ նպատակով Համմուրապին կազմեց միասնական օրենսգիրքը: Ո՞րն էր դրա պատմական նշանակությունը:
2. Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք:
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 8-12` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն

-Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի հասարակագիտական նախագծերի ներկայացում սովորողներին-քննարկում
-Նոյեմբերի 1-5-ի՝ հեռավար աշխատանքների ամփոփում
-Բլոգային աշխատանքների, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականների վերանայում

Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք՝
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները.

ա/ Եգիպտոս
բ/ Համաեգիպտական պետությունը /Համաշխարհային պատմություն-10, էջ 7-9, 13-15, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա.
2. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները /բլոգային աշխատանք/.
Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.
https://lib.armedu.am/resource/1755

Հոկտեմբերի 25-29` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 6. Արտավազդ 2-րդ և հաջորդներ.
ա/ Արտավազդ 2-րդ
բ/ Վերջին Արտաշեսյաններ
գ/ Թագավորության անկումը /բանավոր, էջ 76-80, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն: Ձեր կարծիքը.
2. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը».
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, էջ 58-75, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:
2. Համառոտ ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:
2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 4-8
Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ.,  Թագավորության պետական կարգը» /բանավոր, էջ 47-53, 55, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /բանավոր, 10-րդ, էջ 21-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Հայերի ծագման մասին ի՞նչ ավանդազրույցներ գիտեք։ Ներկայացրե՛ք հիմնական ավանդազրույցները։
2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը
/գրավոր-բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 22-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Վանի համահայկական թագավորությունը /բանավոր, էջ 35-46, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 1-10՝ նախագծային ստուգատեսի շրջան
-Մուտքի դաս՝ 2021-22 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում