Հասարակագիտություն 11-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

Դասընթաց՝ ՔաղաքագիտություՆ

2023-2024 ուստարի․

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Բլոգում պատմի՛ր Երևան քաղաքի մասին, ձեր թաղամասի, բակի մասին։
2․ Ինչպե՞ս ես քեզ զգում ձեր թաղում, բակում և, առհասարակ, Երևան քաղաքում։ Կուզեի՞ր Հայաստանի այլ քաղաքում կամ գյուղում ապրել։

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ի՞նչ գիտեք պատերազմի մասին։ Փորձե՛ք պատմել և ներկայացնել բլոգում:

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Օգտվելով դասագրքից՝ բլոգում թվարկե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները:
2. Ի՞նչ գիտեք Հայաստանի Հանրապետության Օրենսդիր իշխանության՝ Ազգային ժողովի մասին: Փորձե՛ք ներկայացնել բլոգում:

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
Ամփոփիչ հարցեր՝
1․ Ի՞նչ սովորեցիր «Քաղաքագիտություն» առարկայի շրջանակում ուսումնական առաջին շրջանում։
2․ Նշի՛ր այն թեմաները, որոնք քեզ համար առավել հետաքրքիր էին։

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
1․ Ինչպիսի՞ կուսակցություններ գիտեք Հայաստանում: Թվարկե՛ք 4-5 հայտնի կուսակցություն։
2․ Ի՛նչ քաղաքական գործիչներ գիտեք Հայաստանում: Ներկայացրե՛ք ձեր սիրած գործչին:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
1․ Ինչպիսի՞ կառավարման ձև ունի մեր երկիրը՝ նախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն, թե՞ խառը ձև:
2․ Թվարկե՛ք Հայաստանի մարզերը:
3․ Որո՞նք են մեր երկրի իշխանության երեք ճյուղերը: Թվարկե՛ք:
4․ Պատմե՛ք մեր երկրի մասին:

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ
1․ Ի՞նչ է պետությունը: Ինչպե՞ս է կոչվում մեր պետությունը։
2․ Որո՞նք են մեր պետության խորհրդանիշները։
3․ Ո՞րն է մեր պետության մայրաքաղաքը։ Փորձե՛ք թվարկել Հայաստանի մարզերը։
4․ Փորձե՛ք բացատրել «Իշխանություն» և «Պետական իշխանություն» հասկացությունները։
5․ Ի՞նչ գիտեք մեր պետության մասին։ Փորձե՛ք պատմել։
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հասարակագիտություն», 11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/jrlc/basic/251-266

2022-2023 ուստարի․ սովորողներ՝
1․ Այվազյան Տիգրան-11․1 դաս․
2․ Խանյան Հարություն-11․1 դաս․
3․ Տեր-Թորոսյան Գևորգ-11․1 դաս․

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ի՞նչ ստացար կամ ձեռք բերեցիր այս ուսումնական տարվա ընթացքում Հասարակագիտություն առարկայի «Քաղաքագիտություն» դասընթացի ուսումնասիրման արդյունքում։ Համառոտ պատմիր-ներկայացրու՛ բլոգում։

2021-2022 ուստարի․ սովորողներ՝
1․
Աբրոյան Էրիկ-11․1 դասարան
2․ Սարդարյան Ալեն-11․5 դասարան