11-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Մայիսի 20-24-Ուսումնական երրորդ շրջանի ավարտ

Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Անհատական-հետազոտական աշխատանքների ներկայացում.

Մայիսի 13-17-Մայիսյան 14-րդ հավաք

2018-2019 ուս. տարվա ամփոփում՝
Ընտրե՛ք սեպտեմբերից մինչև մայիս «Պատմություն» առարկայից ձեր ուսումնասիրած թեմաներից որևէ մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք ձեր հետազոտական-անհատական աշխատանքը: Այն պետք է ունենա՝
ա/ վերնագիր
բ/ ենթավերնագրեր
գ/ նյութի 30 տոկոսը լինի ձեր սեփական խոսքը
դ/ ամփոփում, որտեղ նաև նշված լինեն այն աղբյուրները, որտեղից օգտվել եք
ե/ բլոգում հրապարակված պատրաստի աշխատանքը ներկայացնել դասարանում.

Մայիսի 6-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը» թեման.
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում: Սևրի պայմանագիրը /բանավոր, դասագիրք, էջ 191-206/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ համառոտ ներկայացնելով Հայաստանի 1-ին հանրապետության պատմությունը:

Ապրիլի 29-Մայիսի 3

Հայոց պատմություն
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանի 1-ին հանրապետությունը» թեման.
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության ճյուղերի հետ:
2. Փաստերով հիմնավորե՛ք, որ Հայաստանի 1-ին հանրապետությունը, իրոք, ժողովրդավարական երկիր էր:
3. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ:

Ապրիլի 22-26

Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Համաշխարհային մշակույթը նոր ժամանակներում» թեման.
ա/ Կրթությունը և Գիտությունը
բ/ Գեղարվեստական մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 35-44/.

Առաջադրանքներ.

Ապրիլի 15-19

Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «1-ին համաշխարհային պատերազմը» թեման.
ա/ 1-ին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ 1-ին աշխարհամարտի ավարտը և հանրագումարները /բանավոր, դասագիրք, էջ 23-26, 31-34/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 1-ին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրների նպատակները:
2. Ներկայացրե՛ք 1-ին աշխարհամարտի հետևանքները՝
ա/ մարդկային կորուստների առումով
բ/ նյութական կորուստների առումով /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 8-12

Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները» թեման.
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, դասագիրք, էջ 15-22/.

Առաջադրանքներ.
1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:
2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ:

Ապրիլի 1-5-Նախագծերով ուսուցման ստուգատես

1. Ուսումնասիրե՛ք հետևյալ նախագծերը և պատրաստվե՛ք ներկայանալու նախագծերով ուսուցման ստուգատեսի շաբաթվա ընթացքում՝
Հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ շաբաթվա նախագծեր…

Մարտի 25-29-Ուսումնական արձակուրդ

1. Ուսումնասիրե՛ք հետևյալ նախագծերը և պատրաստվե՛ք իրականացնելու ապրիլի 1-5-ի նախագծային շաբաթվա ընթացքում՝
1. «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
2. «Հին Երևան» նախագիծ

Մարտի 18-22-Հասարակագիտական տտուգատեսի մեկնարկ

1. Պատրաստվե՛ք Իրավապաշտպան Արթուր Սաքունցի և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ հանդիպման՝

Արթուր Սաքունց-Մարտի 18
Նախագիծը- «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին»
Հանդիպման թեման և ծրագիրը- Հանդիպում Արթուր Սաքունցի հետ

Արեն Մկրտչյան-Մարտի 19
Հանդիպման թեման և ծրագիրը- Հանդիպում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ

Հասարակագիտական ստուգատես 2019

Մարտի 11-15

Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները» թեման.

ա/ Միջազգային հարաբերությունները 17-րդ դարից մինչև Նապոլեոնյան դարաշրջանի ավարտը.
բ/ Միջազգային հարաբերությունները 1814-1860-ական թթ. /բանավոր, դասագիրք, էջ 6-14/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք միջազգային համակարգի զարգացման փուլերը նոր ժամանակներում:
2. Վերհանե՛ք Վիեննայի վեհաժողովի նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 4-7

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-,,1918թ․ Մայիսյան հերոսամարտերը,, թեման․

ա/ Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
բ/ Սարդարապատի ճակատամարտը
գ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
դ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը
ե/ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բանավոր, դասագիրք, էջ 137-143/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ,,Մայիսյան հերոսամարտեր-100,, թեմայով /1918-2008/.

Փետրվարի 25-Մարտի 1

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո.

-Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը /բանավոր, դասագիրք, էջ 124-132/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Արևմտահայ և Արևելահայ Ազգային խորհուրդները և դրանց նշանակությունը:
2. Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը» թեման՝

ա/ Մեծ եղեռնի հետևանքները
բ/ Տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքը
գ/ «Ցեղասպանություն» հասկացությունը
դ/ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին քայլերը /բանավոր, դասագիրք, էջ 118-124/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:
2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:
4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայոց Մեծ Եղեռնը» թեման՝

ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, դասագիրք, էջ 113-124/.

Առաջադրանքներ.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 4-8

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.

ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, Հայոց պատմություն-11, էջ 104-112/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Դասագիրք-Հայոց պատմություն-11.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ…ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 10-14

Անցածի կրկնություն.
-Հայոց պատմություն
-Նախագծային աշխատանքների ամփոփում

Դեկտեմբերի 3-7

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին.
ա/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /էջ 91-96/
բ/ Երիտթուրքերի հեղաշրջումը և Արևմտահայությունը /էջ 96-99/
գ/ Հայկական հարցը 1912-1914 թթ. /էջ 99-103/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Սուրբ Առաքելոց վանքի կռվի նշանակությունը և հետևանքը:
2. Ներկայացրե՛ք հայ ավանդական կուսակցությունների վարած քաղաքականությունը երիտթուրքերի հեղաշրջումից հետո:
3. Պարզաբանե՛ք ռուս-թուրքական համաձայնագրի բովանդակությունը: Փորձե՛ք գնահատել այդ փաստաթուղթը /գրավոր/.

Նոյեմբերի 26-30

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Նշանավոր Հայդուկներ» թեմայի ամփոփում.

Նշանավոր Հայդուկներ՝
-Արաբո
-Աղբյուր Սերոբ
-Հրայր Դժոխք
-Գևորգ Չաուշ
-Զորավար Անդրանիկ

Նոյեմբերի 19-23

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 8. Ազատագրական պայքարի զինված փուլը.

ա/ Պայքարի վերելքը: Հայդուկային շարժումը /էջ 72-76/.
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը /էջ 77-80/.
գ/ Ազատագրական պայքարը 1894-1896թթ.: Հայկական հարցը և տերությունները /էջ 80-84/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Թվարկե՛ք Հայդուկային շարժման նշանավոր հայդուկներին: Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք նրանցից մեկի գործունեությունը 1880-ական թթ.:
2. Ներկայացրե՛ք Պանիսլամիզմի և Պանթյուրքիզմի էությունը:
3. Ներկայացրե՛ք Սասունի, Զեյթունի և Վանի հերոսամարտերի պատմական նշանակությունը /գրավոր/.

Նոյեմբերի 12-17

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը.
ա/ Ազատագրական կազմակերպություններ.
բ/ Հայ ազգային կուսակցություններ /բանավոր, դասագիրք, էջ 63-72/.

2. Ներկայացրե՛ք 1-ին ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը /գրավոր/
3. Համեմատե՛ք հայ ազգային երեք կուսակցությունների ծրագրերը, նպատակներն ու գործունեությունը /գրավոր/.

Նոյեմբերի 5-9- Նախագծային շաբաթ

«ԵՐԵՎԱՆ 2800»
«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԻԾ- շարունակում ենք հին երևանյան ուսումնասիրությունները.

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2- Ուսումնական արձակուրդ

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում-լրացումներ- գրավոր ստուգման համար

Հոկտեմբերի 22-26-Նախագծային շաբաթ

«ԵՐԵՎԱՆ 2800»
«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԻԾ- շարունակում ենք հին երևանյան ուսումնասիրությունները.

Հոկտեմբերի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Հայ քաղաքական կյանքի վերելքը. Հասարակական-քաղաքական հոսանքները: Ազգային հասարակական շարժումները. Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր, դասագիրք, էջ 56-62/

2. Համեմատե՛ք հայ ազատականների, պահպանողականների և ազգայնականների գաղափարներն ու տեսակետները, նշե՛ք դրանց առանձնահատկություններն ու ընդհանրությունները /գրավոր/
3. Ո՞րն էր 1862թ. Զեյթունի ապստամբության նշանակությունը: Ձեր կարծիքով զեյթունցիները հաղթեցի՞ն, թե՞ պարտվեցին: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/.

Հոկտեմբերի 8-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը. 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, դասագիրք, էջ 48-54/

2. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը /գրավոր/
3. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները: Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր/.

Հոկտեմբերի 1-5

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին. 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները, Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, դասագիրք, էջ 28-36/

2. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր/
3. Ներկայացրե՛ք ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր/.

Սեպտեմբերի 24-28

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին. Պայքարի գաղութահայ կենտրոնները՝ Հովսեփ Էմին, Մովսես Սարաֆյան, Հովսեփ Արղության, Հովհաննես Լազարյան, Շահամիր Շահամիրյան /բանավոր, դասագիրք, էջ 20-26/

2. Համեմատե՛ք Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագրի հետ /գրավոր/
3. Վեր հանե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները /գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում /բանավոր, դասագիրք, էջ 11-18/

2. Գնահատե՛ք Եսայի Հասան-Ջալալյանի դերը Արցախի ազատագրական պայքարի կազմակերպման գործում /գրավոր/
3. Ներկայացրե՛ք Հալիձորի հերոսական պաշտպանությունը՝ գնահատելով այդ հաղթանակը /գրավոր/
4. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Դավիթ Բեկի մասին՝ կարևորելով նրա դերը 1722-1731 թթ. Սյունիքում անկախ պետություն ստեղծելու գործում /գրավոր/.

Սեպտեմբերի 10-14

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայ ազատագրական պայքարի նոր փուլը. Հակոբ Ջուղայեցի և Ի. Օրի /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10/

2. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/
3. Փորձե՛ք գնահատել Ի. Օրու գործունեությունը հայ ազատագրական  պայքարի գործում /գրավոր/.

Սեպտեմբերի 3-7-Նախագծային շաբաթ

– Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha