Պատմություն 10-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

«Պատմություն» դասընթաց

2023-2024 ուստարի․

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ե՞րբ է ստեղծվել Բագրատունյաց թագավորությունը: Ո՞վ էր 1-ին արքան:
  2. Ո՞վ էր Աշոտ Երկաթը: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  3. Ե՞րբ և ու՞մ օրոք Անին հռչակվեց մայրաքաղաք:
  4. Բագրատունյաց ո՞ր արքան է դիմադրել արաբներին Կապույտ բերդում:
  5. Բագրատունի ո՞ր արքան է Կարսը դարձրել մայրաքաղաք և կաթողիկոսի աթոռանիստ:
  6. Հայոց ո՞ր թագուհին է նախաձեռնել Անիի Մայր տաճարի /Կաթողիկե/ կառուցումը:
  7. Ո՞վ էր Բագրատունի վերջին արքան, ո՞ր թվականներին է նա թագավորել:
  8. Ե՞րբ է անկում ապրել Բագրատունյաց թագավորությունը:
  9. Ի՞նչ գիտեք Անիի մասին այսօր: Փորձե՛ք պատմել։

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ո՞վ էր հայոց սպարապետը Վարդանանց պատերազմի ժամանակ:
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը:
  3. Ինչպե՞ս ավարտվեց Ավարայրի ճակատամարտը:
  4. Ո՞վ էր հայոց սպարապետը Վահանանց պատերազմի ժամանակ:
  5. Ի՞նչ ճակատամարտեր են տեղի ունեցել Վահանանց պատերազմի ընթացքում։
  6. 5-րդ դարի ո՞ր պատմիչն է պատմում Վարդանանց պատերազմի մասին:
  7. Փորձե՛ք պատմել Վարդան և Վահան Մամիկոնյանների մասին:
  8. Մամիկոնյան տոհմից ուրիշ ի՞նչ սպարապետներ գիտեք: Թվարկե՛ք:

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Թվարկե՛ք ավատատիրական հողատիրության ձևերը:
  2. Թվարկե՛ք հայտնի գործակալությունները:
  3. Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել պետական կրոն: Փորձե՛ք պատմել Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ Մեծի մասին:
  4. Ո՞րն էր Խոսրով 3-րդ Կոտակի կառուցած մայրաքաղաքը:
  5. Ո՞ր թվականներին է գահակալել Արշակ 2-րդը:
  6. Ի՞նչ գիտեք Պապ թագավորի մասին: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  7. Ե՞րբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը: Ո՞վ էր հայոց սպարապետը:
  8. Արշակունի ո՞ր արքայի օրոք է տեղի ունեցել Հայոց այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից:
  9. Ե՞րբ է տեղի ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև:
  10. Թվարկե՛ք Հայոց Արշակունի թագավորներին: Նրանցից առանձնացրե՛ք ձեր նախընտրած արքային և փորձե՛ք պատմել նրա մասին:

Առաջին ուսումնական շրջան-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ո՞վ էր Միացյալ Եգիպտոսի առաջին արքան:
  2. Ի՞նչ տիտղոս էին կրում եգիպտական արքաները:
  3. Թվարկե՛ք եգիպտական նշանավոր փարավոնների:
  4. Ո՞վ էր Աքեմենյան պարսկական տերության հիմնադիրը:
  5. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը:
  6. Որտեղի՞ց է առաջացել «Հոմերոսյան դարաշրջան» անվանումը: Ո՞վ էր Հոմերոսը:
  7. Թվարկե՛ք Աթենքի երեք բարենորոգիչներին:
  8. Ովքե՞ր էին Հռոմի առաջին եռապետության անդամները:
  9. Ովքե՞ր էին Հռոմի երկրորդ եռապետության անդամները:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ո ՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը:
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը:
  3. Ովքե՞ր են կնքել հայ-պոնտական պայմանագիրը:
  4. Փորձե՛ք նկարագրել մայրաքաղաք Տիգրանակերտը:
  5. Ո՞ր թվականներին է տեղի ունեցել հայ-հռոմեական պատերազմը:
  6. Ե՞րբ և ի՞նչ պայմաններով կնքվեց Արտաշատի պայմանագիրը:
  7. Ովքե՞ր են վերջին Արտաշեսյան արքաները: Թվարկե՛ք:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ո՞վ է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա-Վանի հիմնադիրը:
  2. Ո՞վ է կառուցել Էրեբունի բերդաքաղաքը: Փորձե՛ք պատմել Էրեբունի-Երևանի մասին:
  3. Ի՞նչ ջրանցք է կառուցել Մենուա արքան: Որքա՞ն է ջրանցքի երկարությունը։
  4. Թվարկե՛ք Վանի թագավորության գահակալներին։
  5. Ու՞մ անունով է կոչվել Երվանդական թագավորությունը:
  6. Ո՞վ է Պարույր Նահապետը: Փորձե՛ք պատմել նրա մասին:
  7. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը: Փորձե՛ք պատմել Ալեքսանդր Մակեդոնացու մասին:
  8. Ի՞նչ քաղաքներ են կառուցել՝
    ա/ Երվանդ 4-րդը
    բ/ Շամը /Սամոս/
    գ/ Արշամը:

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Թվարկե՛ք Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնագագաթները:
  2. Թվարկե՛ք հայոց այն մայրաքաղաքները, որոնք կառուցվել են Արարատյան դաշտում։ Բլոգում պատմե՛ք նրանցից որևէ մեկի մասին:
  3. Նշե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերի անունները: Բլոգում պատմե՛ք մայր գետի՝ Արաքսի մասին:
  4. Նշե՛ք Հայկական լեռաշխարհի մեծ լճերի անունները: Փորձե՛ք պատմել Սևանա լճի մասին:
  5. Թվարկե՛ք Մեծ Հայքի 15 նահանգները:
  6. Որտե՞ղ է կազմավորվել հայ ժողովուրդը: Թվարկե՛ք հայ ժողովրդի կազմավորման մասին ավանդազրույցները: Փորձե՛ք պատմել հայկական ավանդազրույցը /«Հայկ և Բել»/:
  7. Ո՞վ է Մովսես Խորենացին: Ի՞նչ գիտեք նրա մասին:
    ԱՂԲՅՈՒՐԸ՝ Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան    http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

2022-2023 ուստարի․ սովորողներ՝
1․ Սոմունջյան Հայկ
2․ Թադևոսյան Արամե

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱՄՓՈՓԻՉ ԱՄԻՍ

  1. Թվարկե՛ք Արարատյան դաշտում կառուցված հայոց մայրաքաղաքները: Փորձե՛ք պատմել նրանցից որևէ մեկի մասին:
  2. Ո՞վ է Մովսես Խորենացին: Ի՞նչ գիտեք նրա մասին:
  3. Ո՞վ է կառուցել Էրեբունի բերդաքաղաքը: Փորձե՛ք պատմել Էրեբունի-Երևանի մասին:
  4. Ո ՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրը:
  5. Ե՞րբ է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել պետական կրոն: Փորձե՛ք պատմել Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ Մեծի մասին:
  6. Ո՞վ էր հայոց սպարապետը Վարդանանց պատերազմի ժամանակ:
  7. Ե՞րբ և ու՞մ օրոք Անին հռչակվեց մայրաքաղաք:
  8. Ի՞նչ գիտեք Անիի մասին այսօր: Փորձե՛ք պատմել:

2021-2022 ուստարի․ սովորողներ՝
1․ Ոսկանյան Գագիկ-10-րդ դաս․