«Պատմություն»-11-րդ դաս.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

Ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի 10-12-րդ  դասարանների ծրագիրը  կազմվել է՝ հիմք  ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության  պետական չափորոշչի և հանրակրթական Ավագ  դպրոցի  «Պատմություն»  առարկայի  չափորոշչի  հայեցակարգային  դրույթները ,  առարկայական  ծրագրին ներկայացվող  սկզբունքներն  ու  պահանջները, ինչպես նաև  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը.

Հանրակրթական Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր և աշխարհի այլ ժողովուրդների  անցած պատմական ուղու համակարգված և հանրամատչելի  շարադրանքը սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական և համաշխարհային քաղաքակրթության  հետ,  նրանց  առաջացման  ու  զարգացման օրինաչափություններին,  նրանց ստեղծած  արժեքներին  և  համամարդկային  նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ու համաշխարհային ժողովուրդների ունեցած դժվարություններին  ու կորուստներին.

Նպատակը՝
Ավագ դպրոցում «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝

-սովորողներին ներկայացնել  «Պատմություն» գիտությունը, դրա տեղը հասարակական  գիտությունների շարքում
-սովորողների ունեցած իմացական  հենքի  վրա  կառուցելով՝  տալ  համապարփակ  գիտելիքներ անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ.

Հիմնական խնդիրները՝
-Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը
-Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը
-Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը
-Ինքնության խնդիրների իմացությունը
-Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը
– Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առնչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով՝ շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում
-Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով.

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, պատմա-հնագիտական վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն․

Նախագծային և հետազոտական աշխատանքներ՝
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արծարծում
-Սեփական խոսքի մշակում

Սովորողի ստուգման և գնահատման կարգ՝

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 միավոր
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում ևներկայացում՝ 4 միավոր
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 միավոր
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 միավոր
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 միավոր
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 միավոր
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ.

Բովանդակությունը՝
Հայոց պատմություն

Հայկական քաղաքակրթությունը նոր շրջանում.
-Պայքար Հայաստանի ազատագրության համար(17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես) /1 ժամ/
-Ազատագրական պայքարի նոր փուլը: Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /2 ժամ/
-Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ /2 ժամ/
-Ազատագրական պայքարը 18-րդ դարի կեսերին: Պայքարի գաղութահայ կենտրոնները. Հովսեփ Էմին /2 ժամ/
-Հնդկահայ ազատագրական կենտրոնը: Մադրասի խմբակը: Շահամիր Շահամիրյան /2ամ/
-1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը /1 ժամ/
-Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու նոր փուլը: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի հաշտությունը /2 ժամ/
-1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Բուխարեստի հաշտությունը /1 ժամ/
-1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը: Ադրիանապոլսի հաշտությունը /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Հայկական անկախ իշխանության տեղծումը Սյունիքում-Դավիթ Բեկ»

Ազատագրական շարժման վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին: Հայկական հարցի միջազգայնացումը.
-Արևելյան հարցի սրումը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը /2 ժամ/
-Հայկական հարցի միջազգայնացումը: Սան Ստեֆանոյի պայմանագիրը : Բեռլինի վեհաժողովը /2 ժամ/
-Արևմտահայերի ազգային սահմանադրությունը: Զեյթունի 1862 թ. ապստամբությունը /1 ժամ/
-Հայ ազգային կուսակցությունները /1 ժամ/
-Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժումը /2 ժամ/
-Արևմտահայերի ցեղասպանության աբդուլհամիդյան ծրագիրը: 1894-1896 թթ. զանգվածային կոտորածները /2 ժամ/
-Հայ ազատագրական պայքարը 1894-1896 թթ.: Հայկական հարցը և Մեծ տերությունները /2 ժամ/
-Սասունի 1894 թ. հերոսամարտը: Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը: Վանի 1896 թ. հերոսական ինքնապաշտպանությունը /2 ժամ/
-Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ /1 ժամ/
-Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում: Առաքելոց վանքի կռիվը /1 ժամ/
-Սասունի 1904 թ. ապստամբությունը /1 ժամ/
-Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը /1 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Հայկական հարցի միջազգայնացումը»

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին.
-Աշխարհամարտի սկիզբը: Կովկասյան ճակատը /2 ժամ/
-Հայ կամավորական շարժումը /1 ժամ/
-Հայոց Մեծ եղեռնը /1 ժամ/
-Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո: Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը /2 ժամ/
-1918 թ. մայիսյան հերոսամարտերը /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Մայիսի խորհուրդը հայ ժողովրդի համար»

Հայկական մշակույթը նոր շրջանում.
-Մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Առաջին հայ պարբերականը /1 ժամ/
-Պատմագիտությունը /1 ժամ/
-Հայ մշակույթը 19-րդ դարի առաջին կեսին: Դպրոցական կյանքի վերելքը /1 ժամ/
-Գիտությունը: Արվեստը /1 ժամ/
-19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի մշակութային վերելքը: Բնական գիտությունները: Հայագիտությունը: Պատմագիտության զարգացումը /2 ժամ/
-Արվեստը և ճարտարապետությունը /1 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«19-րդ դարի 1-ին կեսի նշանավոր ուսումնագիտական կենտրոնները»՝
ա/ Աղաբաբյան դպրոց
բ/ Լազարյան ճեմարան
գ/ Ներսիսյան դպրոց

Հայաստանի առաջին հանրապետությունը.
-Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը: Բաթումի պայմանագիրը /1 ժամ/
-Հասարակական-քաղաքական կյանքը: 1920 թ. մայիսյան ապստամբությունը /2 ժամ/
-Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները: Հարաբերությունները քառյակ երկրների հետ /3 ժամ/
-Հայ-վրացական և հայ-ադրբեջանական հարաբերությունները /2 ժամ/
-Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Սևրի պայմանագիրը /2 ժամ/
-Առաջին հանրապետության անկումը /1 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«1-ին հանրապետության անկման պատճառները»

Խորհրդային Հայաստանը 1920-1922 թթ.
-Խորհրդային իշխանության հաստատումը /1 ժամ/
-ՀՍԽՀ Սահմանադրությունը: Խորհրդային Հայաստանը Անդրդաշնության և ԽՍՀՄ- ի կազմում /2 ժամ/
-ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը: Լոռու և Ջավախքի հիմնախնդիրը /2 ժամ/
-Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը /2 ժամ/
-Հայկական տարածքների հարցը Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերում /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
-Առաջին աշխարհամարտի արդյունքների ամփոփումը /1 ժամ/
-Ամբողջատիրական վարչակարգերը /2 ժամ/
-Արևմտյան ժողովրդավարական երկրները /2 ժամ/
-Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին /2 ժամ/
-Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը և արդիականացումը /2 ժամ/
-Երկրորդ Համաշխարհային պատերազմը /2 ժամ/
-Սառը պատերազմը /2 ժամ/
-Արևմտյան աշխարհի երկրները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա /2 ժամ/
-ՄԱԿ, Եվրոպայի միասնացման գործընթացը /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Միջազգային կառույցներ»՝
ա/ ՄԱԿ
բ/ Եվրամիություն
գ/ Այլ