10-րդ դաս․ /Պատմություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 22-26
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան աշխատանքների ամփոփում-գնահատում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց
գ/ Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան գնահատում․

Մայիսի 15-19՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 8-12՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 2-5՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 25-28
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։
2․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
3․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
4․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
ա/ Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին
բ/ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ /բանավոր, էջ 167-174, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները։
2․ 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝  «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
2. Նկարագրե՛ք  8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները
/բլոգային աշխատանք/.

Մարտի 20-24
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /բլոգային աշխատանք, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Մարտի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բլոգային աշխատանք/.

Մարտի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».
ա/ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:
2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
3. Ի՞նչ են բովանդակում Գահնամակը և Զորանամակը
բլոգային աշխատանք/.

Փետրվարի 27-մարտի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր՝ խորհրդակցելով մայրենիի ուսուցիչների հետ /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 20-24
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝
ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2. «Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը».
ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, էջ 82-84, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։
2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում».
ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին
բ/ Սանատրուկ 2-րդ
գ/ Վաղարշ 1-ին
դ/ Վաղարշ 2-րդ /բլոգային աշխատանք/
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

Հունվարի 30-փետրվարի 3
Ուսումնական առաջին շրջանի ուսումնական նյութերի վերհիշում՝
Մաս 1-ին․ Հայոց պատմության ուսումնական թեմաների վերհիշում
Մաս 2-րդ․ Համաշխարհային պատմության ուսումնական թեմաների վերհիշում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 9-27/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 19-23
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Համաշխարհային պատմություն, թեմա՝ 1-5․ թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում․

Դեկտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Հայոց պատմություն, թեմա՝ 1-7․ թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում

Դեկտեմբերի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 5․ Հին քաղաքակրթությունների սոցիալական և  մշակութային պատմությունը
ա/ Գիր և գրականություն
բ/ Գիտություն
գ/ Կրոն
դ/ Արվեստ /բանավոր, էջ 43-53/
Այլ աղբյուրներ՝
1․ Հին Եգիպտոս-Արվեստ, մշակույթ, գիր
2․ Գիրը և Արվեստը Հին Արևելքում

Առաջադրանք.
1․ Նշե՛ք գրի կենտրոնները Հին Արևելքում։
2․ Նկարագրե՛ք Հին աշխարհի գրականության հիմնական ուղղությունները , թվարկե՛ք նշանավոր ստեղծագործությունները և հեղինակներին։
3․ Նկարագրե՛ք հունական և հռոմեական իրավունքի նվաճումները։
4․ Հակիրճ ներկայացրե՛ք Հին աշխարհում ստեղծված համաշխարհային կրոնները․
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 4․ Արևմտյան քաղաքակրթությունները
ա/ Հին Հռոմ
բ/ Հռոմը՝ Միջերկրական ծովի ավազանի գերիշխող
գ/ Հանրապետությունից կայսրություն
դ/ Հին Հռոմի մշակույթը /բանավոր, էջ 32-40, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք պատմական այն տարածքն ու ժամանակաշրջանը, որտեղ և որում ձևավորվել է Հռոմեական պետությունը։
2․ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սուլլայի դիկտատուրան Հռոմի համար։
3․ Ներկայացրե՛ք Կեսարի իրականացրած բարեփոխումները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 21-25․Սեբաստացու օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 3․ Արևմտյան քաղաքակրթությունները
ա/ Հին Հունաստան։ Հունական քաղաքակրթության սկիզբը
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը
գ/ Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում /բանավոր, էջ 24-32, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը։
2․ Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի  բարեփոխումները, դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 14-18․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 2. Արևելյան քաղաքակրթությունները
ա/ Հին Հնդկաստան
բ/ Չինաստանի պետությունները /բանավոր, էջ 65-67, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Թվարկե՛ք հնդկական մշակույթի նվաճումները։
2․ Ներկայացրե՛ք Չինաստանը որպես մի շարք գյուտերի հայրենիք /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 7-11․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 1. Արևելյան քաղաքակրթությունները
ա/ Արևելքի 1-ին պետությունները
բ/ Հին Եգիպտոս
գ/ Միջագետքի պետությունները
դ/ Իրանական բարձրավանդակը /բանավոր, Համաշխարհային պատմություն-10, էջ 7-21, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա։
2. Նկարագրե՛ք առաջին քաղաք-պետությունների առաջացման գործընթացը Արևելամիջերկրածովյան շրջանում։
3․ Ներկայացրե՛ք Համմուրապիի օրենսգրքի պատմական նշանակությունը։
4․ Նկարագրե՛ք Կյուրոս Մեծի ստեղծած Աշխարհակալ տերությունը։
/բլոգային աշխատանք/.

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.
https://lib.armedu.am/resource/1755

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7.
Արտավազդ 2-րդ և հաջորդներ.
ա/ Արտավազդ 2-րդ
բ/ Վերջին Արտաշեսյաններ
գ/ Թագավորության անկումը /բանավոր, էջ 76-80, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն․Ձեր կարծիքը։
2. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 24-28` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 6.
Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը․
ա/ Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին
բ/ Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ
գ/ Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում / բանավոր, էջ 58-75, նաև այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութ․
-Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 45-56․

Առաջադրանք.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի:
2. Համառոտ նկարագրե՛ք Արտաշես 1-ինի իրականացրած բարեփոխումները և գնահատե՛ք դրանց նշանակությունը:
2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն
/բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայկազուն Երվանդականների թագավորությունը.
ա/ Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ․
բ/ Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ.
գ/ Թագավորության պետական կարգը /բանավոր, էջ 46-56, նաև այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութ․
-Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 41-45․

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդունյաց Հայաստանի կառավարման համակարգը։
2․ Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Հայոց ծագումնաբանությունը․
ա/ Հայոց ծագումնաբանության հարցը
բ/ Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
գ/ Վաղ պետական կազմավորումները /բանավոր, էջ 21-33, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութեր՝
-Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ
-Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 17-24․

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։
2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 26-30
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3․ Արարատյան թագավորություն․
ա/ Վանի թագավորության կազմավորումն ու հզորացումը
բ/ Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք
գ/ Թագավորության անկումը
դ/ Թագավորության տնտեսությունը, պետական կարգը և բանակը /բանավոր, էջ 34-45, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝
Գլուխ 2, կետ 1, էջ 25-27-Արատտա
Գլուխ 2, կետ 3, էջ 31-41-Արարատյան թագավորություն․

Առաջադրանք.
1․ Նշե՛ք Վանի տերության սահմանները Սարդուրի 2-րդի օրոք։
2. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
3․ Վերհանե՛ք Վանի թագավորության անկման պատճառները
/բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2․ Պետություն. գաղափարներ և ուսմունքներ
Աղբյուրներ՝
1․ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․
Թեմա 2, էջ 24-37․
2․ Հասարակագիտության դասագիրք, 11-րդ դաս․, «Քաղաքագիտություն» բաժին․
Դաս 37, էջ 147-149․

Առաջադրանք.
1․ Ձեր կարծիքով, պետության ծագման ո՞ր տեսությունն է առավել հիմնավորված:
2․ Ի՞նչ հատկանիշներով է օժտված սոցիալական պետությունը:
3․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, դասագիրք՝ էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 1-9՝ նախագծային շաբաթ
-Մուտքի դաս՝ 2022-23 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում սովորողների հետ