8/2-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/
Կատարման ժամկետը

Մարտի 30-ապրիլի 30-հեռավար-առցանց ընտանեկան դպրոց

Ապրիլի 13-17-Հեռավար-առցանց ուսուցում

Տեսակապով քննարկման թեմա /Teams հարթակ/.
Մայիսյան հերոսամարտերը՝
-Սարդարապատի ճակատամարտը
-Բաշ Ապարանի ճակատամարտը
-Ղարաքիլիսայի հերոսամարտը /Դասագիրք, էջ 146-152, նաև այլ աղբյուրներ/.

Բլոգային առաջադրանք.
-Կարդացե՛ք այս փաստաթուղթը և վեր հանե՛ք մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը, որտեղ արտահայտված լինի նաև ձեր սեփական կարծիքը:

Ապրիլի 6-10-Հեռավար-առցանց ուսուցում
Տեսակապով քննարկման թեմա /Teams հարթակ/.
-«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ-Կատարված աշխատանքներ
«Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» նախագիծը՝
Մայիսյան հերոսամարտերը՝
-Սարդարապատի ճակատամարտը
-Բաշ Ապարանի ճակատամարտը
-Ղարաքիլիսայի հերոսամարտը /Դասագիրք, էջ 146-152, նաև այլ աղբյուրներ/.

Բլոգային առաջադրանք.
-Կարդացե՛ք այս փաստաթուղթը և վեր հանե՛ք մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը, որտեղ արտահայտված լինի նաև ձեր սեփական կարծիքը:

Մարտի 30-ապրիլի 3-Հեռավար-առցանց ուսուցում
Տեսակապով քննարկման թեմա՝

Մայիսյան հերոսամարտերը՝
-Սարդարապատի ճակատամարտը
-Բաշ Ապարանի ճակատամարտը
-Ղարաքիլիսայի հերոսամարտը /Դասագիրք, էջ 146-152, նաև այլ աղբյուրներ/.

Բլոգային առաջադրանք.
-Կարդացե՛ք այս փաստաթուղթը և վեր հանե՛ք մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը, որտեղ արտահայտված լինի նաև ձեր սեփական կարծիքը:

Մարտի 23-27-Գարնանային ուսումնական արձակուրդ-Առցանց /հեռավար/ ուսուցում
Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, մեր կամքով չենք ընտրել մեկուսացման-ինքնամեկուսացման այս ռեժիմը, որը դեռ շաբաթներ կշարունակվի, բայց կարող ենք ոչ միայն չտրվել լճացման, պարապության, այլ նաև օգուտով դուրս գալ սրանից։ Կրթությունը ձեր անօտարելի, սահմանադրական իրավունքն է, և այս փուլում այն իրականացնելու համար ընտանեկան կրթությունը, ինքնակրթությունը այլընտրանք չունեն. դուք պատասխանատու եք ձեր կրթության համար։ Մենք ձեզ մենակ չենք թողնի։ Մենք խրախուսում ենք տնային միջավայրում ուսանելու ոգևորող թափը պահելը, հեռավար ուսուցումը շարունակելը։ Լավ շրջան է՝
-շատ կարդալու՝ գեղարվեստական, գիտահանրամատչելի, անգամ մասնագիտական գրականություն, ըստ ձեր նախընտրության
-լսելու լավ երաժշտություն, ձեր կարևորած արվեստագետների կատարումները
-լսելու-դիտելու ձեզ հետաքրքիր մտավորականների, գործիչների հրապարակային ելույթները
-դիտելու լավ ֆիլմեր՝ գեղարվեստական, վավերագրական, ուսումնական
-առցանց ճամփորդելու վիրտուալ թանգարաններում, արվեստանոցներում, աշխարհով մեկ և նախագծելու իսկական ճամփորդություններ մեկուսացման այս շրջանից հետո.
Ամենահետաքրքիրը հիմա ձեր ինքնակրթության հետագիծն է՝
-ձեր ուսումնական բլոգներում հրապարակեք՝ ինչ եք կարդում, նայում, գրում, ստեղծում, ինչ եք քննարկում ընկերների հետ ձեր առցանց հանդիպումներում…

Հարգանքով՝
Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, փոխտնօրեն մանկավարժության լաբորատորիայի ղեկավար
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար

Մարտի 16-20-Առցանց /հեռավար/ ուսուցում
-Հասարակագիտական ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ.
Պատմություն՝
Թեման՝ «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին աշխարհամարտի տարիներին».
ա/ Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /Հայոց պատմություն-8, էջ 112-120, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
-Կարդացե՛ք ստորև ներկայացված ուսումնական նյութերը և ներկայացրե՛ք 1-ին աշխարհամարտին մասնակցած նշանավոր հայերի:
Ուսումնական նյութեր՝
«1-ին աշխարհամարտը և հայերը»
«Հայ ժողովուրդը 1-ին համաշխարհային պատերազմում»

Մարտի 9-13
Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային պետությունների առաջացումը Բալկանյան թերակղզում» թեման.
ա/ Բալկանյան ժողովուրդները Օսմանյան կայսրության կազմում
բ/ Սերբիայի, Ռումինիայի և Բուլղարիայի անկախության նվաճումը
գ/ Բալկանյան երկրների անկախության գործընթացի ավարտը /բանավոր, էջ 110-115, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառները և հիմնական արդյունքները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Խրիմյան Հայրիկի /Մկրտիչ Խրիմյանի մասին /գրավոր/.

Մարտի 2-6-Առցանց ուսուցում
Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային նոր պետությունները Եվրոպայում» թեման․
ա/ Գերմանիայի վերամիավորումը
բ/ Իտալիայի վերամիավորումը /բանավոր, էջ 105-109, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե’ք Գերմանիայի և Իտալիայի միավորման գործընթացները և արդյունքները
/գրավոր/.

Փետրվարի 24-28
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝
ա/ Հայդուկային շարժումը
բ/ Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890-ական թթ.
/բանավոր, էջ 88-96, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով դասանյութից, Հայկական Հարց» հանրագիտարանից և համացանցի կայքէջերից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին:
«Հայկական հարց» հանրագիտարան

Փետրվարի 17-21
 Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝
ա/ Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ
բ/ Հայ ազգային կուսակցություններ /բանավոր, էջ 80-87, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ազատագրական խմբակների գործունեության նշանակությունը:
2. Համեմատե՛ք երեք կուսակցությունների /Արմենական, Հնչակյան, ՀՅԴ/ ծրագրերը՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները /գրավոր/.

Փետրվարի 10-14
 Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման.

ա/ Պատերազմը և Հայաստանը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 73-79, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ո՞րն էր 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի գլխավոր պատճառը:
2. Ի՞նչ ակնկալիք ուներ հայ ժողովուրդը  Ռուսաստանից:
3. Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն:
4. Պարզաբանե՛ք 61-րդ հոդվածի էությունը: Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր/.

Փետրվարի 3-7
Հայոց պատմություն
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայ Ազգային-Հասարակական շարժումները» թեման.

ա/ Հայ հասարակական-քաղաքական միտքը՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր, էջ 65-67, 70-72, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1.Ներկայացրե՛ք երեք քաղաքական հոսանքների գաղափարներն ու հայացքները և նշանավոր գործիչներին:
2.Ներկայացրե՛ք Զեյթունի 1862թ. ապստամբության պատճառները և նշանակությունը /գրավոր/.
Դասագիրք-Հայոց պատմություն-8

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՃԱՄԲԱՐ/
-«Հայոց մայրաքաղաքների հետքերով» նախագիծ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Կատարման ժամկետը

Դեկտեմբերի 16-20- Ամփոփիչ շաբաթ
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
-Արևելքի Ավանդական հասարակությունները 17-րդ դարից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը.

ա/ Օսմանյան կայսրություն
բ/ Իրան
գ/ Հնդկաստան
դ/ Չինաստան /բանավոր, էջ 50-60, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Օսմանյան կայսրությունն ու Իրանը՝ որպես Արևելքի ավանդական երկրներ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կարող եք նշել:
2. Ներկայացրե՛ք հայերի խաղացած դերը Հնդկաստանի կյանքում նոր ժամանակների սկզբին /գրավոր/.

Դեկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
1. Եվրոպան 1815-1850թթ.
ա/ Վիեննայի վեհաժողովը
բ/ Բարենորոգումների ուղին /էջ 40-44/.

2. Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ /էջ 45-48/-/բանավոր/.

Առաջադրանք.
ա/ Ներկայացրե՛ք «Նապոլեոն Բոնապարտ» ֆիլմի վերլուծությունը
բ/ Զարգացման ո՞ր ուղին է նախընտրելի՝ հեղափոխակա՞ն, թե՞ բարենորոգումների. Հիմնավորե՛ք ձեր ընտրած տարբերակը
գ/ Համեմատե՛ք Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխությունները մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ /գրավոր/.

Նոյեմբերի 25-29
Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
ա/ «Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը»
բ/ «Նապոլեոնի դարաշրջանը» /բանավոր, դասագիրք, էջ 28-38/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ֆրանսիական հեղափոխության պատճառները և փուլերը.
2. Ինչո՞վ է նշանավոր 1789թ. հուլիսի 14-ը.
3. Ներկայացրե՛ք Նապոլեոն Բոնապարտի իրականացրած բարենորոգումները և դրանց նշանակությունը Ֆրանսիայի համար /գրավոր/.
Ամփոփում՝ ֆիլմի դիտում, քննարկում-վերլուծություն…«Նապոլեոն Բոնապարտ».

Նոյեմբերի 18-22
Դաս-քննարկում.
Թեման-«Բանգլադեշն առանց ճաղավանդակների»
Նյութեր՝
«Տիարի ուղերձը»
«Տիարի բլոգը»

Առաջադրանք.
Քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում.

Նոյեմբերի 11-15
Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Լուսավորության դարաշրջանը» և «Հասարակության վերափոխման հեղափոխական ուղին» թեմաները /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 18-26, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ է հեղափոխությունը: Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այն
2. Ներկայացրե՛ք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը /գրավոր/.

Նոյեմբերի 4-8
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Արձակուրդային առաջադրանքները /«Հին Երևան» նախագիծ
/
բ/ Հոկտեմբերյան աշխատանքների բանավոր և գրավոր ամփոփում-գնահատում.

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1-Ուսումնական արձակուրդ
1․ «Հին Երևան» նախագծի շրջանակում Երևանի 2801-ամյակի առթիվ, համացանցի օգնությամբ, պատրաստեք նյութեր, որտեղ արտացոլված կլինեն հետաքրքիր տեղեկություններ հին ու նոր Երևանի մասին /նշանավոր երևանցիներ, հին ու նոր հայտնի կառույցներ, մշակութային արժեքներ, հետաքրքիր փաստեր և այլն/․
2․ Աշխատանքը հրապարակում եք բլոգում և պատրաստվում ներկայացնելու դասարանում՝ ուսումնական արձակուրդի ավարտից հետո։
«Հին Երևան» նախագիծ

Հոկտեմբերի 21-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը տարբեր պատմական ժամանակաշրջաններում» թեման.

Առաջադրանք.
Օգտվելով ստորև ներկայացված աղբյուրից՝ պատրաստեք նյութ՝ ներկայացնելով մեկ պատմական շրջանի մշակույթ /ձեր ընտրությամբ/.
ա/ Հին հայկական մշակույթ
բ/ Հայկական հելլենիստական մշակույթ
գ/ Հայկական վաղմիջնադարյան մշակույթ
դ/ Հայկական միջնադարյան մշակույթ
ե/ Հայկական նոր շրջանի մշակույթ
զ/ Հայկական նորագույն շրջանի մշակույթ
Աղբյուրը՝  այստեղ.

Հոկտեմբերի 14-18
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը» թեման.
ա/ Հայ մշակույթի զարգացման պայմաններն ու կենտրոնները
բ/ Դպրոց
գ/ Տպագրություն: Հայ մամուլի սկզբնավորումը/բանավոր, դասագիրք, էջ 43-46, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ինչու՞ էր 17-18-րդ դարերում Հայկական մշակույթը զարգանում գերազանցապես հայրենիքից դուրս: Արտահայտե՛ք ձեր հիմնավոր կարծիքը:
2. Ներկայացրե՛ք Հայկական տպագրությունը. նշանավոր տպարաններ, անվանի տպագրիչներ, ամսագրեր, պարբերականներ /գրավոր/.

Հոկտեմբերի 7-11
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը» թեման /բանավոր, դասագիրք, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ադրիանապոլսի  հաշտության պայմանագիրը: Ի՞նչ էր նախատեսում այդ պայմանագիրը:
2. Փորձե՛ք վերլուծել դրա նշանակու­թյունը թուրքական լծի տակ գտնվող մյուս ժողովուրդների և հայերի համար /գրավոր/.

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «1804-1813թթ. և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմները: Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը» թեման /բանավոր, դասագիրք, էջ 30-34, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը: Փորձե՛ք գնահատել այդ երկու պայմանագրերը /գրավոր/.

Սեպտեմբերի 23-27
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80-ական թվականներին» թեման.
ա/ Խամսայի մելիքություններ
բ/ Հովսեփ Էմին
գ/ Շահամիր Շահամիրյան /բանավոր, դասագիրք, էջ 21-27, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք և համեմատե՛ք Հովսեփ Էմինի և Շահամիր Շահամիրյանի ազատագրական ծրագրերը.
2. Հայաստանի ազատագրության ծրագրերից ո՞րն էր առավել իրատեսական և ինչու՞: Արտահայտե՛ք ձեր կարծիքը/գրավոր/.

Սեպտեմբերի 16-20
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Զինված պայքարը Արցախում և Սյունիքում» թեման /բանավոր, դասագիրք, էջ 12-20, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն.
3. Ո՞վ էր Դավիթ Բեկը: Ի՞նչ գիտեք նրա մասին.
4. Համեմատե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Սեպտեմբերի 9-13
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Հայ ազատագրական պայքարի վերելքը: Հակոբ  Ջուղայեցի և Իսրայել Օրի» թեման /բանավոր, Հայոց  պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 7-10, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն», 8-րդ դասարան
http://lib.armedu.am/resource/2310

Սեպտեմբերի 2-6-Նախագծային շաբաթ
-Նախագծային ուսուցման ստուգատես