«ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՅԱՑՔԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

Նախաբան՝

«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» հասարակագիտական երկարաժամկետ նախագիծը նախատեսված է Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողների համար, որն իրականացվում է «Իրավունք» /Հասարակագիտություն/ առարկայի շրջանակում․․․

Նպատակը՝

  • ուսումնասիրել երեխայի  իրավունքների իրավիճակը Հայաստանում
  • նպաստել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրների պատշաճ լուսաբանմանը, բարձրաձայնելուն
  • լուսաբանման, բարձրաձայնելու միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրներին
  • նպաստել երեխայի  իրավունքների իրավիճակի բարելավմանը
  • կարևորել երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնահերթություն

Մասնակիցները՝
Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ /նաև շահագրգիռ այլ անձինք/

Ընթացքը /Քայլերը/՝

  • ուսումնասիրել երեխայի իրավունքների մասին Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթերը
  • կապեր հաստատել երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների և կառույցների՝ ՀՀ ԱԺ-ի «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի», տարբեր ՀԿ-ների, Իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, երեխայի իրավունքները լուսաբանող լրագրողների հետ
  • այցելություններ հայաստանյան նախակրթարաններ, հանրակրթական դպրոցներ, հատուկ խնամքի կենտրոններ, մանկատներ, տեղում իրավիճակի ուսումնասիրություն-գնահատում
  • առկա խնդիրների բարձրաձայնում-լուսաբանում
  • կլոր սեղան-քննարկումներ

Արդյունքը՝
Արդյունքում կունենանք ուսումնական փաթեթներ՝ ֆոտոշարեր, պատումներ, ռադիո և տեսանյութեր, հոդվածներ, այլ

Օգտակար նյութեր՝
Կարևոր Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթեր, հղումներ՝

Կատարված աշխատանքներ-Հասարակագիտական ստուգատես.