Պատմություն /9-րդ դասարան/

2023-2024 ուսումնական տարվա առարկայական հեղինակային ծրագիր

Պատմություն, 9-րդ դասարան
Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր նկարագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է հիմքում ունենալով՝

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները պետք է լինեն ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Սովորողների մոտ առաջացնել և զարգացնել պատմության հանդեպ հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Սովորողների մոտ ձևավորել հայկական և համաշխարհային քաղաքակրթության վերաբերյալ պատմական համակարգված գիտելիքներ
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Ցույց տալ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ
  • Զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու, հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ կայացնելու կարողություններն ու հմտությունները
  • Հասկանալ անհատի, հասարակության և միջավայրի փոխազդեցության փոխկապակցվածությունը
  • Ձևավորել պետականակիր գիտակցություն, ազգային ինքնագիտակցություն և դիմագիծ ունեցող, սեփական ժողովրդի ու պետության դերը պատմության խորապատկերում գիտակցող, ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Նախագծային աշխատանքների իրականացում
  • Ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում՝ դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • մասնակցություն ուսումնական պարապմունքներին, դաս-քննարկումներին, նախագծերին, ինքնուրույն-անհատական աշխատանքների իրականացում՝ 2 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 3 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 4 միավոր

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝

  • Զարգացնի հոգատար և հարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթի նկատմամբ
  • Գնահատի ազգային-հոգևոր մշակութային արժեքները՝ որպես համամարդկային արժեքներ
  • Զարգացնի վերլուծական մտածողությունը համեմատությունների և քննարկումների միջոցով
  • Ուսումնասիրի անհատի ունեցած ազդեցությունը հայ հասարակության վրա
  • Վերլուծի անհատի ունեցած դերը հասարակության զարգացման տարբեր բնագավառներում
  • Հետազոտի և ձևավորի պատմական աղբյուրներ ընթերցելու և վերլուծելու հմտութուն
  • Ներկայացնի և համեմատի տվյալ ժամանակաշրջանի պատմական և հասարակական կարևոր փաստերը, երևույթները, իրադարձությունները, արդյունքներն ու հետևանքները, հետևություններ անի հայոց և համաշխարհային պատմական իրադարձությունների փոխկապակցվածության վերաբերյալ, կապեր գտնի արդի պատմական գործընթացներում առկա կարևոր իրադարձությունների և երևույթների հետ
  • Նկարագրի տարածաշրջանի և համաշխարհային քաղաքական իրադրությունը, Հայաստանի իրավիճակը 20-րդ դարի սկզբին
  • Նկարագրի աշխարհաքաղաքական իրադրությունը, Հայաստանի և տարածաշրջանի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը 1918-1920 թթ․, տարածքային հիմնախնդիրները
  • Բացատրի հարաբերությունները հարևան երկրների և աշխարհի երկրների, ժողովուրդների հետ
  • Ուսումնասիրի Հայաստանի խորհրդայնացման գործընթացը, Խորհրդային Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացումները
  • Նկարագրի ՀՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը արդի շրջանում
  • Ներկայացնի և բացատրի անկախացման և պետականաշինության գործընթացները Հայաստանի և Արցախի հանրապետություններում, ներքին և արտաքին մարտահրավերները
  • Նկարագրի և բացատրի սփյուռքի առաջացման պատճառները, պատմական պայմանները, ընթացքը, սփյուռքահայերի առջև ծառացած խնդիրները, սփյուռքահայ խոշոր կենտրոնները, դրանց առանձնահատկությունները, 1990-ական թթ․ զանգվածային արտագաղթի հետևանքով ձևավորված համայնքները, արժևորի Հայոց եկեղեցու դերը սփյուռքահայության կյանքում, հայապահպան գործունեությունը
  • Ուսումնասիրի հայոց պետությունների առջև ծառացած քաղաքական, տնտեսական, մշակութային և բնապահպանական հիմնախնդիրները

Բովանդակություն՝

  1. Մուտքի դաս-Պատմության նորագույն շրջանի ընդհանուր նկարագիրը /1 դասաժամ/
  2. Հայ ժողովրդի պատմությունը 20-րդ դարի սկզբին /6 դասաժամ/
    ա/ Թեմա 1․Առաջին համաշխարհային պատերազմ․պատճառներ, հիմնական իրադարձություններ, ավարտ-հետևանքներ /2 դասաժամ/
    բ/ Թեմա 2․Հայոց ցեղասպանության պատմությունը․պատճառներ, հիմնական իրադարձություններ, հետևանքներ, պայքար ցեղասպանության հետևանքները վերացնելու և նոր ցեղասպանությունները կանխելու համար /2 դասաժամ/
    գ/ Թեմա 3․Մայիսյան հերոսամարտեր․Սարդարապատի ճակատամարտը, Բաշ Ապարանի ճակատամարտը,  Ղարաքիլիսայի ճակատամարտը /2 դասաժամ/
  3. Հայաստանը անկախության վերականգնման ճանապարհին։ Հայաստանի առաջին հանրապետությունը /7 դասաժամ/
    ա/Թեմա 1․Հանրապետության հռչակումը։ Իշխանության մարմինների ձևավորումը /2 դասաժամ/
    բ/ Թեմա 2․ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը /1 դասաժամ/
    գ/ Թեմա 3․1920 թ․ Մայիսյան ապստամբությունը /1 դասաժամ/
    դ/ Թեմա 4․ՀՀ միջազգային դրությունը։ Հայկական հարցը /2 դասաժամ/
    ե/ Թեմա 5․1920թ․ թուրք-հայկական պատերազմը։Հայաստանի առաջին հանրապետության անկումը /1 դասաժամ/
  4. Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին /13 դասաժամ/
    ա/ Թեմա 1․Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-1922 թթ․ /1 դասաժամ/
    բ/ Թեմա 2․Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /2 դասաժամ/
    գ/ Թեմա 3․Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը /1 դասաժամ/
    դ/ Թեմա 4․Հայկական սփյուռքը 1920-1945թթ․ /1 դասաժամ/
    ե/ Թեմա 5․Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /2 դասաժամ/
    զ/ Թեմա 6․Խորհրդային Հայաստանի մշակույթը 1920-1945թթ․ /1 դասաժամ/
    է/ Թեմա 7․ Խորհրդային Հայաստանը 1945-1991թթ․ /3 դասաժամ/
    ը/ Թեմա 8․
    Խորհրդային Հայաստանի մշակույթը 1945-1991թթ․ /2 դասաժամ/
  5. Հայաստանի հանրապետությունը արդի փուլում /9 դասաժամ/
    ա/ Թեմա 1․1990թ․, օգոստոսի 23` Անկախության հռչակագիր, Հայաստանն անկախության ճանապարհին /2 դասաժամ/
    բ/ Թեմա 2․Հայաստանի երրորդ հանրապետությունը 1991-2018 թվականներին /3 դասաժամ/
    գ/ Թեմա 3․Հայաստանի երրորդ հանրապետությունը 2018-2023 թվականներին /2 դասաժամ/
    դ/ Թեմա 4․Հայաստանի երրոդ հանրապետությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը /2 դասաժամ/
  6. Արցախի հանրապետությունը արդի փուլում /2 դասաժամ/
  7. Հայկական սփյուռքը ձևավորումից մինչև մեր օրերը /1 դասաժամ/
  8. Նախաքննական պատրաստություն /30 դասաժամ/