11-րդ դաս․ /Քաղաքագիտություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 22-26
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան աշխատանքների ամփոփում-գնահատում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց
գ/ Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան գնահատում․

Մայիսի 15-19՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 8-12՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 2-5՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 25-28
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 23-50․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Ապրիլի 17-21
Պատրաստվե՛ք դաս-ուսումնասիրության՝
ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքներ
-Հոդված 1-22

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում։

Ապրիլի 10-14
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեման՝ Արցախյան հակամարտության պատմական արմատները /էջ 253-256/
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Օգտակար հղումներ՝
-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
-Հակամարտության ծագում
-Արցախի պատմություն․Հնադարից մինչև մեր օրերը /Վահրամ Բալայան/
-Արցախյան հիմնախնդիր. հասցեական կարգավորու՞մ, թե՞ վերադարձ անցյալին․/Յանա Ավանեսյան, Իրավաբան, ԱրՊՀ դասախոս/․

Առաջադրանք
-Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում․

Ապրիլի 3-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում դաս քննարկում՝ «Գոյ» թատրոնի միավորումը «Սունդուկյան» թատրոնին» թեմայով․

Նախնական ուսումնասիրության նյութեր՝

Առաջադրանք
1․
Դաս-քննարկման արդյունքները և ձեր դիրքորոշումը լուսաբանել բլոգում։

Մարտի 20-24
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Տարածքային հակամարտություններ»
ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը
բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը
գ/ Հակամարտության հետևանքները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 245-251/․
Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտությու

Առաջադրանք
1․
Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում։
2․ Ընտրե՛ք Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկը, կարդացե՛ք և վերլուծե՛ք այն
/բլոգային աշխատանք/․

Մարտի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝
 Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․
Օգտակար հղումներ՝
«Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոն
«Արլիս» իրավական տեղեկատվական համակարգ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․
Տիգրան Հայրապետյան․«Հասարակական գիտություններ»
Ժնևի 1949թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիային կից Արձանագրություն 1
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին
Հաագայի կոնվենցիա

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։
2․ Ընտրե՛ք Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկը, կարդացե՛ք և վերլուծե՛ք այն
/բլոգային աշխատանք/․

Մարտի 6-10
Պատրաստվե՛ք Տիգրան Հայրապետյանի օրվան /մարտի 18, 20/․

Առաջադրանք․
Ընտրե՛ք Տիգրան Հայրապետյանի հոդվածներից մեկը, կարդացե՛ք և վերլուծե՛ք այն․

Փետրվարի 27-մարտի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 15՝
Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ
ա/ Խաղաղություն և հակամարտություն
բ/ Պատերազմը և քաղաքակրթության զարգացման աստիճանը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 233-239/․
Կարող եք օգտվել նաև՝
«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Այլ աղբյուր՝ Տիգրան Հայրապետյան․«Պատերազմ և քաղաքականություն»

Առաջադրանք
-Ընթերցե՛ք Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» հոդվածը, վերլուծությունը ներկայացրե՛ք բլոգում։

Փետրվարի 20-24
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 14՝
Աշխարհաքաղաքականության գործոնները
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։
3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝ 
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
ա/ «Աշխարհաքաղաքականություն» հասկացությունը, նախապատմությունը
բ/ Ժամանակակից աշխարհաքաղաքականության ձևավորումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
/բլոգային աշխատանք/․

Փետրվարի 6-10
Ուսումնական առաջին շրջանի ուսումնական նյութերի վերհիշում՝
Մաս 2-րդ․ Թեմա 7-12

Հունվարի 30-փետրվարի 3
Ուսումնական առաջին շրջանի ուսումնական նյութերի վերհիշում՝
Մաս 1-ին․ Թեմա 1-6

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 9-27/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 19-23
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Թեմա 7-12․ թեմաների ամփոփում հարց ու պատասխանի միջոցով
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում․

Դեկտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Թեմա 1-6․ թեմաների ամփոփում հարց ու պատասխանի միջոցով
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում

Դեկտեմբերի 5-9
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 217-220
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։
2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 11՝ Արտաքին քաղաքականության կառավարումը
ա/ Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 213-216
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։
2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։
3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 21-25․Սեբաստացու օրեր
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 10՝ Միջազգային իրավունք
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 205-212
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։
2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։
3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 14-18․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա9՝ Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները
ա/ Պետության արտաքին քաղաքականությունը
բ/ Արտաքին քաղաքականության սահմանադրական հիմունքները
գ/ Պետության արտաքին գործառույթները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 201-204
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։
2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։
3․ Փորձե՛ք գնահատել մեր երկրի արտաքին քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ՀՀ-ը իրականացնում իր արտաքին գործառույթները /բլոգաին աշխատանք/․

Նոյեմբերի 7-11․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 8՝ Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները
ա/ Կուսակցությունները քաղաքական համակարգում
բ/ Քաղաքական գիտակցությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 185-192
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցությունների ծրագրերը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:
2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:
3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 7՝ Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը
ա/ Իշխանությունների բաժանման գաղափարը
բ/ Իշխանությունների բաժանման հնարավոր իրական մոդելները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 177-180․
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։
2․ Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, իշխանության ո՞ր ճյուղն ունի ավելի բարձր կառավարում այսօր /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 24-28` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 17-21
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 6՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը
ա/ Պետության կառուցակարգը
բ/ Պետաքաղաքական վարչաձևը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 165-172․
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 10-14
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 5՝
Պետության դերը հասարակության մեջ․
ա/ Պետության հասարակական առաքելությունը
բ/ «Պետության գործառույթներ» հասկացությունը և տեսակները
գ/ Պետության ներքին գործառույթները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 161-164․
Կարող եք օգտվել նաև՝
«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։
2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 3-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 4՝ Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը․
ա/ Պետության կառավարման ձևը
բ/ Պետության կառուցվածքի ձևը
Դասագիրք՝
Հասարակագիտություն-11, էջ 157-160
Կարող եք օգտվել նաև՝
«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։
2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Նկարագրե՛ք ՀՀ կառուցվածը /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 26-30
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 3՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները․
ա/ Պետական իշխանության իրականացման իրավական և կազմակերպական ձևերը
բ/ Հարկադրանքը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
գ/ Իրազեկումը և համոզումը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 153-156․
Կարող եք օգտվել նաև՝
«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։
2․ Մեկնաբանե՛ք համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 19-23
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն․
ա/
Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ
բ/ Պետական իշխանություն և ինքնիշխանություն
Դասագիրք՝
Հասարակագիտություն-11, էջ 147-152
Կարող եք օգտվել նաև՝
 «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/․

Առաջադրանք
1․ Որո՞նք են պետության հատկանիշները։
2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։
3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։
4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեմա 1՝ Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան․
ա/ Քաղաքականությունը և Քաղաքագիտությունը
բ/ Հասարակության քաղաքական համակարգը և դրա սուբյեկտները
գ/ Քաղաքական համակարգի գործողության կառուցակարգը
դ/ Քաղաքական համակարգի բաղադրատարրերի բնութագրերը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 141-146․
Կարող եք օգտվել նաև՝
«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։
2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները
3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/

Սեպտեմբերի 1-9՝ նախագծային շաբաթ
-Մուտքի դաս՝ 2022-23 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում սովորողների հետ