11-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

Մայիսի 31-հունիսի 11
-Հունիսյան ամառային բաց ճամբար

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 24-27՝ Ամփոփիչ շաբաթ
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էջ 206-213, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։
2․ Ներկայացրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /գրավոր-բլոգային աշխատանք/․

Մայիսի 10-14
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Քննարկման թեման՝ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի ընտրանի՝
-Հայտարարում եմ, ընդունեք ի գիտություն  /Աշոտ Բլեյան/
-Ես վստահության եմ մղում. վերցրու քո ձեռքը, քաղաքացի… /Աշոտ Բլեյան/
-Լեւոն Տեր-Պետրոսյան. Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին
-Լևոն Տեր-Պետրոսյան. Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ
-Փաշինյանի, Քոչարյանի և Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան. Առավոտ

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Մայիսի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը» թեման.

ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 191-206, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Համառոտ ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․
-Հայ-վրացական հարաբերություններ
-Հայ-ադրբեջանական հարաբերություններ
-Հայ-թուրքական հարաբերություններ
-Հայ-իրանական հարաբերություններ /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ապրիլի 26-30
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»
Ուսումնասիրության նյութեր՝
-ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
-ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի  նամակը ԱՄՆ նախագահ Բայդենին
-Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը
-Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքը

Առաջադրանք․
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Ապրիլի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Համաշխարհային պատմություն
https://lib.armedu.am/resource/1756
-«Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները» թեման.
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:
2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
3․ Ձեր կարծիքով՝ որո”նք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ապրիլի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝  «Առաջին հանրապետության այլընտրանքային պատմությունը» /Հրանտ Տէր Աբրահամեան/
-1920-ը հայոց պատմության մեջ․

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում․

Ապրիլի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 13.  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ:
3. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 29-ապրիլի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 12. 1918թ․ Մայիսյան հերոսամարտերը.
ա/ Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
բ/ Սարդարապատի ճակատամարտը
գ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
դ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը
ե/ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բանավոր, էջ 137-143, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ,,Մայիսյան հերոսամարտեր,, թեմայով /1918-2021/.

Մարտի 22-26՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ

-Անդրադարձ անցած թեմաներին, կատարված աշխատանքներին
-Բլոգային աշխատանքների վերանայում-լրացում, գնահատում.

Մարտի 15-19-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի երրորդ շաբաթվա օրացույց

Պատրաստվե՛ք ստուգատեսային պարապմունքի՝
-Արամ Մանուկյանի հետ հանդիպմանն ընդառաջ.
Պարապմունքի թեման՝
-ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

Ուսումնասիրության նյութեր՝
-Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջ
-ՀՀ Անկախության հռչակագիր
-Հռչակագրի տեքստն ընթերցում է Արամ Մանուկյանը
-Արամ Մանուկյան. Անկախությունն հռչակողը
-Սա պատմական օր է. Արամ Մանուկյան

Առաջադրանք.
-Նյութերի ուսումնասիրության և պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 9-12-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի երկրորդ շաբաթվա օրացույց

Պատրաստվե՛ք դաս-պարապմունքի՝
-Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում դաս-պարապմունք Վահրամ Թոքմաջյանի հետ.
Պարապմունքի թեման՝ Ընթերցելու մշակույթը. ինչ ենք կարդում և ինչպես

Առաջադրանք.
-Դաս-պարապմունքի արդյունքները լուսաբանել բլոգում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Մարտի 1-5-Հասարակագիտական ստուգատես 2021
Ստուգատեսի առաջին շաբաթվա օրացույցց

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 12. «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը».
ա/ Մեծ եղեռնի հետևանքները
բ/ Տերությունների և միջազգային հանրության վերաբերմունքը
գ/ «Ցեղասպանություն» հասկացությունը
դ/ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին քայլերը /բանավոր, էջ 118-124, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:
2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:
3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:
4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը:
5. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:
3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».

Փետրվարի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Նշանավոր Հայդուկներ» թեմայի ամփոփում.
Նշանավոր Հայդուկներ՝
-Արաբո
-Աղբյուր Սերոբ
-Հրայր Դժոխք
-Գևորգ Չաուշ
-Զորավար Անդրանիկ

Առաջադրանք.
-«Հերոսապատում» նախագծի   շրջանակում ներկայացրե՛ք վերը նշված նշանավոր հայդուկներին, վեր հանե՛ք նրանց դերը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի հերոսամարտերում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 1-5
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 9. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարը 1894-1896թթ.
բ/ Հայկական հարցը և տերությունները /բանավոր, էջ 79-83, նաև այլ աղբյուրներ/
-«Հերոսապատում» նախագիծ

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Սասունի 1894, Զեյթունի 1895-96 և Վանի 1896 թվականների հերոսամարտերի արդյունքները:
2. Ի՞նչ վերաբերմունք ունեին մեծ տերությունները հայկական բարենորոգումների նկատմամբ: Որո՞նք էին տերությունների իրական նպատակները /գրավոր-բլոգային աշխատանք/.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
Հունվարի 11-29
-Հունվարյան ճամբարի նախագծեր

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/
Դեկտեմբերի 21-25-Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 14-18` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 9. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
/բանավոր, էջ 72-79, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2. Ներկայացրե՛ք նշանավոր հայդուկներին: Մերօրյա հերոսներից ու՞մ կհամեմատեք նշանավոր հայդուկների հետ:
3. Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը /պանթյուրքիզմը/: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ ժողովուրդը, ինչպես նաև աշխարհը՝ կանխելու Թուրքիայի նման ոճրագործ գործողությունները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Դեկտեմբերի 7-11` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.

ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /բանավոր, էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Վեր հանե՛ք արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը:
2. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /Նաև խոսեք «Հերոսապատում» նախագծի շրջանակում/:
3. Ինչպե՞ս կգնահատեք ազատագրական խմբակների և կազմակերպությունների գործունեությունը:
4. Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք հավանում: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…/գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ ուսումնասիրելով Հայկական հարցին վերաբերող հետևյալ փաստաթղթերը.
-Հայկական հարցի ծագումը
-Հայկական հարց
-Հայկական հարցը՝ Կարսի պայմանագրում
-Հայկական հարցն ու իր լուծումը

Առաջադրանք.
-Բլոգում ներկայացրե՛ք ձեր տեսակետները Հայկական հարցի և դրա հնարավոր լուծման ուղիների վերաբերյալ.

Նոյեմբերի 23-27` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, դասագիրք, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 16-20` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, դասագիրք, էջ 28-36, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք
2. Ներկայացրե՛ք ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 9-13` Առկա և ինքնակրթության ուսուցում
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին..
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /դասագիրք, էջ 20-26, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագրի հետ:
2. Վեր հանե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 2-6` Ուսումնական աշուն-արձակուրդ
-Ուսումնական նոյեմբեր

Հոկտեմբերի 26-30՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 19-23՝ Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեման՝ «Հեռավար-ընտանեկան դպրոցի ուսումնական նախագծերը»՝
-«Հերոսապատում» նախագիծ
-«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգում, հղումը ուղարկել ինձ.

Հոկտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք առցանց դաս-քննարկման.
Թեմա 4. Ազատագրական զինված պայքարը Արցախում պատմական տարբեր ժամանակներում՝
-Ազատագրական զինված պայքարը Արցախում 18-րդ դարում
-Արցախյան ազատագրական շարժումը և ԼՂՀ հռչակումը /1988-1991 թթ./
-Արցախյան հիմնախնդիր
-Ապրիլյան քառօրյա պատերազմ
-Հայ-ադրբեջանական պատերազմ- 2020 թ.
/դաս-քննարկում/

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում.

Հոկտեմբերի 5-9
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Ազատագրական զինված պայքարը Արցախում պատմական տարբեր ժամանակներում՝
-Արցախի հանրապետություն՝ «Անվան ծագումնաբանությունից մինչև քառօրյա պատերազմ /բանավոր, դաս-քննարկում/

Առաջադրանք.
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում.

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2.  Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ /բանավոր, էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
-Դիտե՛ք «Դավիթ Բեկ» և «Մխիթար Սպարապետ» պատմավավերագրական ֆիլմերը, որից հետո բնութագրե՛ք Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Սաթենիկի և Գոհարի կերպարները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 22-25
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը /գրավոր-բլոգային աշխատանք/.
ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Սեպտեմբերի 9-13
Մուտքի դաս-Հայկական քաղաքակրթությունը նոր շրջանում.