«Պատմություն»-10-րդ դաս.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

Ավագ դպրոցի  «Պատմություն» առարկայի 10-12-րդ  դասարանների ծրագիրը  կազմվել է՝ հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության  պետական չափորոշչի և հանրակրթական Ավագ  դպրոցի  «Պատմություն»  առարկայի  չափորոշչի  հայեցակարգային  դրույթները ,  առարկայական  ծրագրին ներկայացվող  սկզբունքներն  ու  պահանջները, ինչպես նաև  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը.

Հանրակրթական Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր և աշխարհի այլ ժողովուրդների  անցած պատմական ուղու համակարգված և հանրամատչելի  շարադրանքը սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական և համաշխարհային քաղաքակրթության  հետ,  նրանց  առաջացման  ու  զարգացման օրինաչափություններին,  նրանց ստեղծած  արժեքներին  և  համամարդկային  նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ու համաշխարհային ժողովուրդների ունեցած դժվարություններին  ու կորուստներին.

Նպատակը՝
Ավագ դպրոցում «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝
-սովորողներին ներկայացնել  «Պատմություն» գիտությունը, դրա տեղը հասարակական  գիտությունների շարքում
-սովորողների ունեցած իմացական  հենքի  վրա  կառուցելով՝  տալ  համապարփակ  գիտելիքներ անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ.

Հիմնական խնդիրները՝
ա/. Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը
բ/. Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը
գ/. Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը
դ/. Ինքնության խնդիրների իմացությունը
ե/. Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը
զ/. Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առնչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով՝ շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում
է/. Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով.

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, պատմա-հնագիտական վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը՝
Բլոգային առաջադրանքների կատարում, նախագծային աշխատանքներ, անհատական  և  խմբային  հետազոտական  աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական  փաթեթների  ստեղծում, մասնակցություն առարկայական ֆլեշմոբերին,   հանձնարարված նյութի բանավոր ներկայացում.

Նախագծային և հետազոտական աշխատանքներ՝
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արծարծում
-Սեփական խոսքի մշակում

Սովորողի ստուգման և գնահատման կարգ՝

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 միավոր
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում ևներկայացում՝ 4 միավոր
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 միավոր
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 միավոր
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 միավոր
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 միավոր
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ

Բովանդակությունը՝
Հայոց պատմություն

Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը.
-Պատմության աղբյուրները /2 ժամ/
-Հայկական լեռնաշխարհը /2 ժամ/
-Հայոց ծագումնաբանությունը: Հայկազունիների Այրարատյան թագավորությունը /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-Պատմական աղբյուրների ուսումնասիրություն

Համահայկական թագավորությունները.
-Վանի համահայկական թագավորությունը /2 ժամ/
-Հայկազուն-Երվանդականների թագավորությունը /2 ժամ/
-Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը /2 ժամ/
-Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Հայոց նշանավոր գահակալները»

Հայկական մշակույթի զարգացումը
-Հայկազուն Երվանդականների շրջանի մշակույթը /1 ժամ/
-Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /1 ժամ/

Հայկական քաղաքակրթությունը միջին դարերում.
-Քրիստոնեության հռչակումը պետական կրոն /1 ժամ/
-Ավատատիրության հաստատումը Հայաստանում /1 ժամ/
-Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին: Տրդատ Մեծ: Խոսրով Կոտակ: Տիրան /2 ժամ/
-Արշակ 2-րդ և Պապ թագավոր /2 ժամ/
-Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը: Վարազդատ: Արշակ 3-րդ: Խոսրով 4-րդ /2 ժամ/
-Վարդանանց և Վահանանց պատերազմները /2 ժամ/
-Հայաստանը 6-7-րդ դարերում /2 ժամ/
-Հակաարաբական ապստամբությունները /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Հին շրջանի հայկական մշակույթը»

Հայոց պետականությունը զարգացած միջնադարում.
-Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /2 ժամ/
-Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /2 ժամ/
-Կիլիկյան Հայաստանը /3 ժամ/

Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում.
-Հայաստանը 15-րդ դարում: Ամենայն հայոց կաթողիկոսության հաստատումը Ս. Էջմիածնում /2 ժամ/
-Հայստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին /1 ժամ/
-Հայաստանի ազատագրությամ համար պայքարի աշխուժացումը /1 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Անին՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք»

Միջնադարի հայկական մշակույթը․
-Հայ գրերի գյուտը: Մեսրոպ Մաշտոց /1 ժամ/
-Հայ մշակույթի Ոսկեդարը: Պատմագրություն: Փիլիսոփայություն /2 ժամ/
-Մշակութային ձեռքբերումները 6-8-րդ դարերում: Պատմագրություն: Աշխարհագրություն: Արվեստ /2 ժամ/
-Մշակութային վերելքը 10-14-րդ դարերում: Կրթությունը: Դպրոցներ և համալսարաններ /2 ժամ/
-Պատմագրությունը: Իրավունքը /1 ժամ/
-Արվեստը: Ճարտարապետությունը: Քանդակագործությունը /2 ժամ/
-Մշակույթը 15-րդ դարից մինչև 17-րդ դարի առաջին կեսը: Հայկական տպագրությունը /2 ժամ/
-Կրթությունը: Դպրոց /1 ժամ/
-Գիտությունը: Պատմագրություն: Արվեստ /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Միջնադարի հայկական համալսարանները»՝
ա/ Տաթևի համալսարանը
բ/ Գլաձորի համալսարանը
գ/ Անիի վարդապետարանը
դ/ Այլ ուսումնագիտական կենտրոններ

Համաշխարհային պատմություն

Արևելյան քաղաքակրթությունները.
-Համաեգիպտական պետությունը /2 ժամ/
-Ասորեստան: Բաբելոնիա /2 ժամ/
-Աքեմենյան Պարսկական տերությունը: Կյուրոս Մեծ: Դարեհ 1-ին /2 ժամ/
-Արևմտյան քաղաքակրթությունները: Հունաստան: Հռոմ /2 ժամ/
-Մշակույթը: Գիր և գրականություն: Գիտություն: Կրոն: Արվեստ /2 ժամ/
-Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը: Հելլենիստական աշխարհը /2 ժամ/
-Չինաստանը և Հնդկաստանը նոր հազարամյակի սկզբին /2 ժամ/
-Կառլոս Մեծի կայսրությունը /1 ժամ/
-Սրբազան Հռոմեական կայսրությունը: Գերմանական թագավորությունը /1 ժամ/
-Բյուզանդիա: Հուստինիանոս 1-ին /1 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Հին աշխարհի նշանավոր զորավարները՝ Ալ. Մակեդոնացի»