«Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ դասարան)

«Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ դասարան)

Բացատրագիր

«Պատմություն» առարկայի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի ծրագիրը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

6-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության հնագույն և հին շրջանները՝ հասնելով մինչև միջնադար:

Պատմությունը ժողովրդի հավաքական հիշողությունն է,նրա կենսագրությունը: Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովրդներից է, որը պատմական ասպարեզ է իջել անհիշելի ժամանակներից և անցել զարգացման բարդ և դժվարին, կորուստներով և ձեռքբերումներով լի ճանապարհ: Շարունակելով իր պատմական ուղին՝ հայ ժողովուրդը հասել է մինչև մեր օրերը և որպես ազգ ոտք է դրել արդեն նոր հազարամյակ՝ իր ազատությամբ, պետականությամբ և այն զորացնելու վճռականությամբ:

Հայոց պատմությունը պարունակում է հայրենասիրություն և ազգային արժանապատիվ գոյություն: Հայոց պատմության իմացությունը հնարավորություն է տալիս ՀՀ ապագա քաղաքացուն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ժանաչողական հմտությունները, փորձը և անցյալի դասերը ծառայեցնել Հայաստանի հզորացմանը և բարգավաճմանը, պատկերացում կազմել համաշխարհային պատմության մեջ Հայաստանի և հայ ժողովրդի զբաղեցրած տեղի ու դերի մասին, զուգահեռներ անցկացնել հայ ու համաշխարհային քաղաքակրթության խաչմերուկում:

Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում

Հայոց պատմությունը կազմում է համաշխարհային պատմության մի օղակը: Ուստի այն պետք է ուսումնասիրվի ընդհանուր պատմության հետ միասնության մեջ:

Այդ միասնությունը կարելի է ապահովել.
-միևնույն դարաշրջանի պատմական դեպքերի ու երևույթների համաժամանակյա ուսուցման միջոցով
-ընդհանուր պատմական հասկացությունների և գաղափարների յուրացման միջոցով
-համաշխարհային դեպքերի և իրադարձությունների միացյալ ուսումնասիրության միջոցով
-ներածական, ընդհանրացնող և ամփոփիչ կրկնությունների միջոցով:

Պատմական երկու դասընթացների կապն ու հիմնական գծերի համեմատումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու գիտելիքների ամբողջական համակարգ համաշխարհային պատմության վերաբերյալ, պարզելու մարդկության պատմության ընդհանուր կողմերը և առանձնահատկությունները, որոշելու մեր երկրի տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ, նրա ավանդը մարդկային քաղաքակրթության ստեղծման և զարգացման գործում:

«Պատմություն» առարկայի ուսուցման նպատակները և խնդիրները

Նպատակները՝

  • «Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, լիարժեք դաստիարակություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ազատ, գիտակից անհատի և քաղաքացու ձևավորումն է:

Խնդիրները՝

Վերը նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել կրթադաստիարակչական մի շարք կարևոր խնդիրներ.

  1. Սովորողներին տալ հնարավորություն ունենալ գիտելիքներ և պատկերացումներ հին, միջնադարի, նոր և նորագույն ժամանակների հայոց և համաշխարհային պատմության մասին, որոնց միջոցով կձևավորվի և կամրապնդվի ազատության, անկախության, պետականության ստեղծման և ամրապնդման համար պայքարին սեփական մասնակցությունը բերելու գաղափարը:

  2. Գաղափար տալ հայ և համաշխարհային մշակույթի, քաղաքակրթության, նրա առանձնացման ու զարգացման օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ:

  3. Դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել հայրենիքի, պետության և քաղաքացու նկատմամբ արժանապատվություն և հպարտություն:

  4. Հասնել այն բանին, որ իր ազգի հարուստ պատմական փորձով զինված Հայաստանի վաղվա քաղաքացին գիտակցի իր անմիջական մասնակցության անհրաժեշտությունը ազգային հիմնախնդիրների լուծման, անկախ պետականության կերտման, հայրենիքի բարգավաճման գործին:

  5. Զարգացնել սովորողների ճանաչողական, տրամաբանական, ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցական, համագործակցային և ինքնուրույն գործունեության կարողություններն ու հմտությունները:

  6. Ձևավորել պատմական դեպքերը, երևույթները համեմատելու, համադրելու, վերլուծելու, գնահատելու, ընդհանրացնելու կարողություններ:

  7. Զարգացնել ուսումնառության ընթացքում սովորողների ստացած գիտելիքները և տեսական դրույթները պատմական կենդանի նյութի վրա կոնկրետացնելու, անցյալի ու ներկայի հասարակական-քաղաքական երևույթների վերլուծության ժամանակ կիրառելու կարողություններ և հմտություններ:

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

Հայոց պատմություն

Մուտքի դաս«Պատմություն» առարկայի բովանդակությունը, պարբերացումը: Հնագույն և հին շրջանների պատմության առանձնահատկությունները:

Հայոց հայրենիքը

– Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք: Հայկական լեռնաշխարհի դիրքը, սահմանները
– Գետերը, լճերը
– Պատմավարչական բաժանումը

Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության հնագույն բնօրրան

-Պատմական սկզբնաղբյուրներ
-Նախնադար: Նախնադարի պարբերացումը
-Հայաստանի տարածքի նախնադարյան բնակատեղիները (Գուգարք, Պորտաբլուր, Շենգավիթ, Լճաշեն)
-Նախնադարյան հասարակության զարգացումը (տոհմ, ցեղ, ցեղային միություններ)
-Նախնադարյան մարդկանց նյութական և հոգևոր ձեռքբերումները (կրակի օգտագործումը, աշխատանքային գործիքների կատարելագործումը, արվեստ, կրոնական պատկերացումներ)
-Նախնադարյան հասարակության անկումը:

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

-Հայաստանը հնդեվրոպական նախահայրենիք
-Վաղ պետական կազմավորումների առաջացումը (Արատտա, Հայասա, Հայկյաններ):

  •  Ամփոփում

Վանի համահայկական թագավորությունը

-Վանի թագավորության հիմնադրումն ու հզորացումը
-Թագավորության թուլացումն ու անկումը

Հայկազունի Երվանդականների թագավորությունը

-Պարույր Նահապետը հայոց թագավոր
-Երվանդ I Սակավակյաց
– Տիգրան  I Երվանդյան
– Ք.ա 522-521թթ. հակապարսկական ապստամբությունը: Հայաստանը  Աքեմենյան տերության կազմում
-Երվանդական թագավորության վերականգնումը. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայաստանը
– Հայկական թագավորությունները և սելևկյանները

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

-Արտաշես 1-ինը և հայկական հողերի միավորումը: Արտաշես 1-ինի բարենորոգումները
– Տիգրան 2-րդի գահակալումը: Նվաճումները, տերության տարածքը և բնակչությունը: Հայ-հռոմեական պատերազմը: Արտաշատի հաշտության պայմագիրը
-Արտավազդ 2-րդ: Կրասոսի և Անտոնիոսի արշավանքները
-Արտաշես 2-րդ: Արտաշեսյան վերջին գահակալները

  • Ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը (1-3-րդ դարեր)

-Արշակունյաց արքայատոհմի հաստատումը Հայաստանում: Տրդատ 1-ին
-Վաղարշ 1-ին:Վաղարշապատ մայրաքաղաք
– Վաղարշ 2-րդը և Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը
– Տրդատ 3-րդ Մեծ: Մծբինի 40-ամյա հաշտությունը:

Հին Հայաստանի պետական կարգը: Մշակույթը

-Պետական կարգը
-Հայկական մշակույթի ակունքները: Առասպելներ և վիպերգեր: Դիցարանը
-Գիր: Գիտություն
-Արվեստ: Ճարտարապետություն:

Համաշխարհային պատմություն

Հին արևելքի մշակույթը

-Գրի առաջացումը, տեսակները: Գիտական գիտելիքներ
-Ճարտարապետություն: Քանդակագործություն

Դասական դարաշրջանի մշակույթը

-Կրոնը
-Կրթությունը: Գրականությունը
-Արվեստը: Մարմնակրթությունը (սպորտ)
-Հելլենիստական մշակույթի կենտրոնները

Հռոմեական մշակույթը

-Կրոնը
-Կրթությունը: Գրականությունը: Գիտությունը
-Ճարտարապետությունը և կերպարվեստը

Հին Արևելք: Հին Հունաստան: Հին Հռոմ

-Եգիպտոս
-Նոր Ասորեստան: Նոր Բաբելոնիա
-Հնդկաստան և Չինաստան
-Աքեմենյան տերության կազմավորումը: Կյուրոս Մեծ
-Հին Հունաստան
-Ալեքսանդր Մակեդոնացի: «Հելլենիզմ»: Հելլենիստական աշխարհը
-Հին Հռոմ

Կիսամյակի ամփոփում
Տարեկան աշխատանքների ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ