Պատմություն 11-րդ դասարան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՈւՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

«Պատմություն» դասընթաց

2023-2024 ուստարի․

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/.

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի 1-ին հանրապետությունը:
2. Ո՞վ էր Հայաստանի 1-ին հանրապետության 1-ին վարչապետը:
3. Ինչպիսի՞ կառավարման ձև ուներ Հայաստանի 1-ին հանրապետությունը: Իսկ այսօ՞ր:
4. Ե՞րբ և որտե՞ղ է հիմնվել Երևանի Պետական Համալսարանը: Այս տարի Համալսարանի ո՞ր ամյակն է լրանում:
5. Այս ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ սովորեցիր-ձեռք բերեցիր Պատմություն առարկայի դասընթացից:

ՄԱՐՏՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Մայիսյան ի՞նչ հերոսամարտեր գիտեք: Թվարկե՛ք:
2. Մայիսյան հերոսամարտերին նվիրված ի՞նչ հուշարձաններ գիտեք: Որտե՞ղ են դրանք կառուցված:
3. Փորձե՛ք պատմել Մայիսյան որևէ հերոսամարտի մասին:

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ե՞րբ է սկսվել և ավարտվել 1-ին աշխարհամարտը:
2. Ո՞ր երկրների միջև է տեղի ունեցել 1-ին աշխարհամարտը:
3. Ե՞րբ է տեղի ունեցել Հայոց եղեռնը:
4. Փորձե՛ք պատմել Հայոց եղեռնի մասին:
5. Հայերը ինչպե՞ս են մասնակցել 1-ին աշխարհամարտին:

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ

  1. «Նշանավոր Հայդուկներ» թեմայի ամփոփում.
    Փորձե՛ք պատմել նշված Հայդուկներից մեկի մասին.
    Նշանավոր Հայդուկներ՝
    -Արաբո
    -Աղբյուր Սերոբ
    -Հրայր Դժոխք
    -Գևորգ Չաուշ
    -Զորավար Անդրանիկ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ

  1. Ե՞րբ է կնքվել Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը:
  2. Ե՞րբ է գումարվել Բեռլինի վեհաժողովը: Ո՞վ էր հայ պատվիրակության ղեկավարը վեհաժողովում:
  3. Թվարկե՛ք 19-րդ դարի հայտնի ազատագրական գաղտնի խմբակներ:
  4. Որո՞նք են 19-րդ դարի վերջին ստեղծված երեք ավանդական կուսակցությունները:
  5. Այսօր Հայաստանում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք: Թվարկե՛ք դրանք։

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԵՐ

  1. Նշե՛ք 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակագրությունը։
  2. Ե՞րբ և ո՞ր երկրների միջև են կնքվել Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը:
  3. Ե՞րբ և ո՞ր երկրների միջև են կնքվել Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը:
  4. Նշե՛ք 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներում աչքի ընկած հայազգի զորավարների։
  5. Ի՞նչ նմանություններ եք տեսնում նշված ժամանակաշրջանի և մեր օրերի միջև։

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1.  Ո՞վ է հրավիրել 1677 թվականի Էջմիածնի ժողովը:
  2. Ի՞նչ գիտեք Իսրայել Օրու մասին: Փորձե՛ք համառոտ պատմել։
  3. Ովքե՞ր են գլխավորել Սյունիքի ազատագրական պայքարը: Ի՞նչ գիտեք Դավիթ Բեկի մասին։
  4. Ո՞ր տարածքի ազատագրական պայքարն է կազմակերպել Եսայի Հասան-Ջալալյանը:
  5. Ի՞նչ գրքեր են լույս տեսել Մադրասի հայկական տպարանում:
    ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 11-րդ դասարան
    http://fliphtml5.com/fumf/doha

2022-2023 ուստարի․ սովորողներ՝
1․ Ոսկանյան Գագիկ

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /Փետրվար-Մայիս/.

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի 1-ին հանրապետությունը:
2. Ո՞վ էր Հայաստանի 1-ին հանրապետության 1-ին վարչապետը:
3. Ինչպիսի՞ կառավարման ձև ուներ Հայաստանի 1-ին հանրապետությունը: Իսկ այսօ՞ր:
4. Ե՞րբ և որտե՞ղ է հիմնվել Երևանի Պետական Համալսարանը: Այս տարի Համալսարանի ո՞ր ամյակն է լրանում:
5. Այս ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ սովորեցիր-ձեռք բերեցիր Պատմություն առարկայի դասընթացից:

2021-2022 ուստարի․ սովորողներ՝
1․ Աբրոյան Էրիկ-11-րդ դաս․
2․ Խաչատրյան Արամայիս-11-րդ դաս․