9-րդ դասարան /Պատմություն/

Մայիսի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները
ա/ Հայաստանի տարածքային պահանջները
բ/ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 52-54, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
ա/ Հայկական դիվիզիաների կազմակերպումը և նրանց մարտական ուղին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 81-83, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
ա/ Հայաստանի անկախության հռչակագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 129-130, նաև այլ աղբյուրներ/
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

Առաջադրանք․
1․Ի՞նչ տարածքային հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում։ Ներկայացրե՛ք արդյունքները։
2․Թվարկե՛ք Հայրենական Մեծ պատերազմի հայ նշանավոր զորահրամանատարներին։ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝ «Իմ պապերը /ազգականները/՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ։
3․Նկարագրե՛ք «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը» որպես պատմական փաստաթուղթ /բլոգային աշխատանք/

Մայիսի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 31. Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը /բանավոր, Հայոց պատմության էլ․ դասագիրք՝ 9, էջ 6-8, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ա/ Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում
բ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-32, նաև այլ աղբյուրներ/
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։
2․ Ի՞նչ էր նախատեսում Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը։
3․ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը /բլոգային աշխատանք/․

Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
9-րդ դասարան.
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.
–Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Ապրիլի 29-մայիսի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ Լրացուցիչ նյութ/․
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 148-152, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 77-79, նաև այլ աղբյուր/
Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 88-90, նաև այլ աղբյուր/․
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։
2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։
3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հիմնական ժամանակագրությունը։
2․ Ընտանիքում զրուցե՛լ ծնողների հետ և պարզե՛լ՝ ձեր նախնիները Արևելյան Հայաստան եկել են Պարսկահայքի՞ց, թե՞ Արևմտյան Հայաստանից։ Աշխատանքը ներկայացնե՛լ բլոգում տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Զինված պայքարը Սյունիքում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 12-20, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր․․․Հիմնավորե՛ք պատասխանը։
2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից
/բլոգային աշխատանք/․
Էլ․ դասագիրք՝ Հայոց պատմություն-8-րդ դասարան.

Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
8-րդ դասարան.
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Ապրիլի 1-5
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով
2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /բլոգային աշխատանք/․

Մարտի 25-29՝ Ուսումնական արձակուրդ

  • Անդրադարձ նախորդ թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ամբողջացում
  • Մարտ ամսվա ուսումնական գործունեության գնահատում

Մարտի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ /բլոգային աշխատանք/.

Մարտի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 18-25, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։
2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։
3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը /բլոգային աշխատանք/.

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էլ․ դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էլ․ դասագիրք, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները
/բլոգային աշխատանք/.
Էլ․ դասագիրք՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
7-րդ դասարան.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Փետրվարի 26-մարտի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:
2․ Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
3․ Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին, որքանո՞վ են դրանք հավաստի։ Ներկայացրե՛ք ձետ տեսակետը և հիմնավորե՛ք /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմը
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 108-109, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:
2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը․ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց Հայաստանը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 91-97, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
ա/ Հայկական աշխարհակալության սահմանները
բ/ Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
գ/ Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։
2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:
3. Նկարագրե՛ք  Տիգրան Մեծի տերության սահմանները /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.

ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 82-90, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:
2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը:
3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/.

Հունվարի 29-փետրվարի 2․նախաքննական պատրաստություն․
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 53-56, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Բլոգում ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները:
2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք /բլոգային աշխատանք/․
Էլ․ դասագիրք, Հայոց պատմություն. 6-րդ դասարան
https://lib.armedu.am/resource/998

Ամփոփիչ ստուգման հարցաշարի 1-ին մասի ներկայացում՝
6-րդ դասարան.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը:  Անտոնիոսի արշավանքը
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Դեկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Թեմա 1-15
․ թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
3. Ուսումնական առաջին շրջանի գնահատում․

Դեկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 14․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․
ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Երրորդ հանրապետության հիմնարար դասերը․Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Առաջադրանք․
1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։
2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։
3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության և 2023-ին Արցախը կորցնելու հիմնական պատճառները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12․ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը․
ա/ Հայկական հարցի վերաբացումը Երկրորդ աշխարհամարտից հետո
բ/ Քաղաքական բռնությունների նոր փուլը
գ/ Անհատի պաշտամունքի դատապարտումը։ Ազգային զարթոնքը /էջ 113-117/
Թեմա 13․ Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը․
ա/ Վերակառուցումը և Ղարաբաղյան շարժումը
բ/ Ազատագրական շարժման վերելքը /էջ 119-127/-/բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարող եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։
2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհների: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է
դառնալ այլախոհ:
3․ Նկարագրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և դրանց հետևանքները /բլոգային աշխատանք/․
Լրացուցիչ նյութ /տեսանյութ/՝
 Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․Վարդան Հարությունյան/

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։
2․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝ «Իմ պապերը /ազգականները/՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 20-24
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10․ Խորհրդային Հայաստանը 1923-41 թթ․
ա/ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը
բ/ Հայկական ԽՍՀ-ն՝ Միութենական հանրապետություն /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-70, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Համառոտ նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը և ներկայիս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ անցկացնելով զուգահեռներ։
2․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքը՝
ա/ Իմ պապերը /ազգականները/ խորհրդային տարիների բռնաճնշումների զոհ /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 9․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/
ա/ Հայաստանի տարածքային պահանջները։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ
ե/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 52-57, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ ուսումնասիրության նյութեր՝ 
-«Եթե քննարկվի Կարսի պայմանագիրը, ապա սեղանին կդրվի նաև Սևրինը»
-Զուգահեռներ 1921-ի և 2021-ի միջև
-Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերի իրավաքաղաքական հետևանքները Հայաստանի համար

Առաջադրանք
1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։
2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Ներկայացրե՛ք արդյունքները։
3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանն այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս /բլոգային աշխատանք/․ 

Նոյեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 8․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․
ա/ Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Լեռ Կամսար․կենսագրություն
Լեռ Կամսարն ու 1921թ․ Փետրվարյան ապստամբությունը

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը
ա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /1918-20թթ․/
բ/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում /այսօր/
գ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էլ․ դասագիրք,  էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշեք պատճառներ։
3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 23-27՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը
/բանավոր, էլ․ դասագիրք, էջ 26-33/
Լրացուցիչ նյութեր՝
ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ /1918-20 թթ․/
Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
Սևր․Հայկական չիրականացված երազանքը․տեքստ
Սևր․Հայկական չիրականացված երազանքը․տեսանյութ
Չիրագործված պայմանագիր և կորսված հնարավորություններ
Սևրի պայմանագիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ. ՀՀ վարչապետ
Ինչու ՞ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա․Լ․ Շիրինյան

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/ Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր
բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր
դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր
2․ Վերոնշյալ լրացուցիչ նյութերն ուսումնասիրելուց հետո՝ ներկայացրե՛ք ձեր կարծիքը Սևրի պայմանագրի վերաբերյալ /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ
բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ
գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
դ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-24/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
-1920թ․ Մայիսյան ապստամբությունը
-1920-ի գարունը և բոլշևիկների մայիսյան ապստամբությունը․Ալեքսանդր Խատիսյան

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքի հետ։
2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության պատճառները, նպատակը, գործիչներին և նշանակությունը /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. Հայաստանի առաջին հանրապետությունը․
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /բանավոր, 9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13/
Էլ․ դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի հանդիպումը Խալիլ Փաշայի հետ Երևանում․1918թ․, օգոստոս
-Արամ Մանուկյան․«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»
-Արամ Մանուկյան․Մեդիագրադարան

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 146-152/․
Լրացուցիչ նյութեր՝
1․ «1918թ․ Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում»
2․ «1918թ․ Մայիսյան գոյապայքարի պատմության նոր էջ»

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:
2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
3․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակիցներ
բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
գ/ Իմ պապերը՝ Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներ
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2․ Հայոց ցեղասպանությունը․
ա/ Պատճառներ, հիմնական իրադարձություններ
բ/ Հետևանքներ, պայքար ցեղասպանության հետևանքները վերացնելու և նոր ցեղասպանությունները կանխելու համար /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութ՝ Ցեղասպանություն /Գենոցիդ/․

Առաջադրանք
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
3․ Ձեր ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակիցներ
բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1․ Առաջին համաշխարհային պատերազմ․
ա/ Պատճառներ, հիմնական իրադարձություններ
բ/ Ավարտ, հետևանքներ
գ/ Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին Աշխարհամարտի տարիներին /բանավոր, էլեկտրոնային դասագիրք 1՝ էջ 112-120, էլ․ դասագիրք 2՝ էջ 154-160նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 4-8՝ նախագծային շաբաթ

Մուտքի դաս՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային փաթեթի ներկայացում․