11-րդ դասարան /Պատմություն/

Մայիսի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայկական գաղթավայրերը 15-17-րդ դարերում․

ա/ Ընդհանուր բնութագիր
բ/ Ղրիմ, Կ․ Պոլիս
գ/ Լեհաստան, Իտալիա, Նիդերլանդներ /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 206-209, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․Բացատրե՛ք «գաղութ» /գաղթավայր/ եզրույթը։ Թվարկե՛ք գաղութը բնորոշող հատկանիշները։
2․Ներկայացրե՛ք հայկական գաղթավայրերի պատմության երեք փուլերը։
3․Ի՞նչ դեր են խաղացել հայկական գաղթավայրերը հայ ժողովրդի պատմական զարգացման գործում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 6-10
Պատրաստվե՛ք դաս-քննարկման․
Թեման՝ Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ․
Ուսումնական նյութ՝ 
Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ․ԵՊՀ, Տիգրան Ղանալանյան

Առաջադրանք․
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 29-մայիսի 3

  • Անդրադարձ ապրիլին ուսումնասիրված թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ամբողջացում
  • Ապրիլ ամսվա ուսումնական գործունեության գնահատում

Ապրիլի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 217-225, նաև այլ աղբյուր՝ էջ 9-31/․

Առաջադրանք․
1․Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 213-217, նաև այլ աղբյուր՝ էջ 9-31/․

Առաջադրանք․
1․Պատճառահետևանքային կապի վերհանում․վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 206-213, նաև այլ աղբյուր, էջ 613/

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ Համեմատե՛ք այն 2020-ի Արցախյան պատերազմի հետ։
2․ Նկարագրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում, անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 1-5
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը».
ա/ Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
գ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 191-206, նաև այլ աղբյուր, էջ 553-580/.

Առաջադրանք․
1. Համառոտ նկարագրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության և ներկայիս Հայաստանի  հարաբերությունները հարևան երկրների հետ /1918-20թթ․ և այսօր/․
-Հայ-վրացական հարաբերություններ
-Հայ-ադրբեջանական հարաբերություններ
-Հայ-թուրքական հարաբերություններ
-Հայ-իրանական հարաբերություններ /բլոգային աշխատանք/․

Մարտի 25-29՝ Ուսումնական արձակուրդ

  • Անդրադարձ նախորդ թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ամբողջացում
  • Մարտ ամսվա ուսումնական գործունեության գնահատում

Մարտի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Մարտի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․
ա/ Արաբական երկրները
բ/ Թուրքիա
գ/ Իրան /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 73-76/․
Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը
ա/ Ճապոնիա
բ/ Չինաստան
գ/ Հնդկաստան /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 77-80/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։
2․ Համեմատե՛ք Արևելքի երկրների արդիականացման գործընթացը
/բլոգային աշխատանք/․
Էլեկտրոնային դասագիրք
Այլ աղբյուրներ․

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը»․
Քննարկվող հարցեր՝
ա/ Պատերազմի պատճառները
բ/ Աշխարհամարտի սկիզբը, փուլերը
գ/ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը
դ/ Հակահիտլերյան խմբավորման ստեղծումը
ե/ Արմատական բեկումը պատերազմում
զ/ Աշխարհամարտի ավարտը
է/ Պատերազմի հետևանքները և արդյունքները

Օգտակար հղումներ՝
-Էլ․ դասագիրք /էջ 86-94/
-Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին
-Հայրենական պատերազմի հայտնի ու անհայտ հայ հերոսների՝ հայտնի ու անհայտ սխրանքները

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառները։
2․ Նկարագրե՛ք Երկրորդ աշխարհամարտի փուլերը։
3․ Ինչու՞ հնարավոր եղավ մինչ այդ գաղափարաքաղաքական հակամարտ երկրները՝ ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, միավորել մեկ խմբավորման մեջ։
4․ Ներկայացրե՛ք Յալթայի և Պոտսդամի խորհրդաժողովների որոշումները։
5․ Նկարագրե՛ք պատերազմի հիմնական հետևանքներն ու արդյունքները
/բլոգային աշխատանք/․

Փետրվարի 26-մարտի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները․
ա/ Մեծ Բրիտանիա
բ/ Ֆրանսիա
գ/ ԱՄՆ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 60-63/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։
2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։
3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։
2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․համառոտ նկարագրե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-1918 թթ․/
ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 23-26, 31-34/․

Առաջադրանք․
1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։
2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։
3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը /բլոգային աշխատանք/․ 

Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․

ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ/բլոգային աշխատանք/․
Դասագիրք՝ Համաշխարհային պատմություն-11
https://lib.armedu.am/resource/1756

Հունվարի 29-փետրվարի 2
Ուսումնական առաջին շրջանի ուսումնական նյութերի վերհիշում՝
Մաս 1-ին․ Թեմա 1-6
Մաս 2-րդ․ Թեմա 7-12

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Թեմա 7-12․
թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
3․ Ուսումնական առաջին շրջանի գնահատում․

Դեկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Թեմա 1-6․
թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում․

Դեկտեմբերի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12․ Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը․
ա/ 1917 թվականի փետրվարյան և հոկտեմբերյան /Բոլշևիկյան/ հեղափոխությունները
բ/ Իրադրությունը Հայաստանում և Անդրկովկասում
գ/ 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 124-143, նաև այլ աղբյուրներ՝ էջ 19-30/․

Առաջադրանք.
1․ Համառոտ նկարագրե՛ք փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքները։
2․ Համառոտ նկարագրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութ՝ Ցեղասպանություն /Գենոցիդ/․

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
2. Նկարագրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը։
3․ Ձեր ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակիցներ
բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 20-24
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-112,նաև այլ աղբյուրներ, լրացուցիչ նյութ/․

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 9․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի ընթացքն ու հետևանքները։
2․ Նկարագրե՛ք Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 8. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2. Ներկայացրե՛ք նշանավոր հայդուկներին:
3. Ի՞նչ եք կարծում, Թուրքիան փորձու՞մ է այսօր շարունակել և ավարտին հասցնել 1890-ականներին սկսած իր ցեղասպան գործունեությունը /պանթյուրքիզմը/: Իսկ ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու հայ ժողովուրդը, ինչպես նաև աշխարհը՝ կանխելու Թուրքիայի նման ոճրագործ գործողությունները /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համառոտ նկարագրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները։
2. Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք համարում ավելի իրատեսական: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…/բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 23-27՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 6.
 Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 48-54/
Լրացուցիչ նյութեր՝
«Հայկական հարցը ներկա փուլում»
«Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում»

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները։
3. Ի՞նչ դասեր քաղեցին /կամ չքաղեցին/ հայերը Բեռլինի վեհաժողովից /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5․
 Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին․
ա/ 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմը
բ/ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 28-36, նաև  այլ  աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
2․ Փորձե՛ք ներկայացնել ՀՀ-ն Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերում։ Ի՞նչ է փոխվել շուրջ 200 տարի անց։
3․ «Արևելահայության և արևմտահայության վերաբնակեցումը Արևելյան Հայաստանում» ենթաթեմայի շրջանակում ներկայացրե՛ք ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4.
 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական պատերազմները․
ա/ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմը
բ/ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 27-31, նաև  այլ  աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
2․ «Արևելահայության և արևմտահայության վերաբնակեցումը Արևելյան Հայաստանում» ենթաթեմայի շրջանակում ներկայացրե՛ք ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-26/.
Լրացուցիչ նյութեր՝
«Որոգայթ փառաց»
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ազատագրական ծրագրերը մինյանց  հետ: Ու՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուսումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները, որոնք արդիական են նաև այսօր /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2․ Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Սյունիքի հայկական իշխանությունը․Դավիթ Բեկ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 10-17, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Համառոտ ներկայացրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/։
2․ Փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը։
3․ Դիտե՛ք «Դավիթ Բեկ» և «Մխիթար Սպարապետ» պատմավավերագրական ֆիլմերը, որից հետո բնութագրե՛ք Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի կերպարները․
/բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1.
 Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես)․
ա/ Հայ ազատագրական պայքարի նոր փուլը
բ/ Հակոբ Ջուղայեցի
գ/ Իսրայել Օրի /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։
2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան․արտահայտե՛ք ձեր կարծիքը /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն»-11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Սեպտեմբերի 4-8՝ նախագծային շաբաթ

Մուտքի դաս՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային փաթեթի ներկայացում․