Պատմություն /6-րդ դասարան/

«Պատմություն» դասընթացի ծրագիր-6-րդ դասարան
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ   ամենօրյա ուսումնական պարապմունքների ընթացքում գործածվում են մեդիամիջոցներն ու համացանցը /համակարգիչ, նոթբուք, նեթբուք, պլանշետ/:
 2020-2021 ուսումնական տարում կրթական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում և առցանց հարթակում, որի փորձն արդեն ունենք 2019-2020 ուստարվա երրորդ ուսումնական շրջանից: Կլինեն գործունեության տեսակներ, որտեղ կկարևորվի խմբային ուսուցումը /նախագծային գործունեություն/, սակայն հիմնականում առաջնային պլան կմղվի անհատականացված ուսուցումը:

6-րդ դասարանի «Պատմություն» դասընթացն ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության հնագույն և հին շրջանները՝ հասնելով մինչև միջնադար:

Նպատակներ՝
-Սովորողների մոտ ձևավորել հետաքրքրություն, հետազոտական-վերլուծական մտածողություն և մոտեցում անցյալի նկատմամբ

Խնդիրներ՝
-Սովորողների հետազոտական, ստեղծագործական և վերլուծական կարողությունների բացահայտում և զարգացում
-Սովորողների բանավոր և գրավոր խոսքի ներդաշնակ զարգացման համար պայմանների ապահովում
-Սովորողների քննադատական մտածողության զարգացում
-Նախագծային գործունեության հետևողական իրականացում
-Սովորողների համագործակցային-փոխուսուցման կարողությունների ձևավորում
-Համեմատելու, համադրելու-հակադրելու և գնահատելու կարողությունների ձևավորում
-Ինքնակրթության հմտությունների ձևավորում

Ուսումնական միջավայր՝
Ֆիզիկական միջավայրում՝
– կրթահամալիրի բացօթյա տարածք
-Կրթահամալիրի շենքային տարածք` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն
Առցանց հարթակում՝
– հեռավար-առցանց ուսուցում
-առցանց դասախոսություն
-առցանց քննարկում

Դասընթացի բովանդակություն`
Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս– «Պատմություն» դասընթացի բովանդակությունը, պարբերացումը: Հնագույն և հին շրջանների պատմության առանձնահատկությունները-1 ժամ
2. Պատմական սկզբնաղբյուրներ-2 ժամ
3. Հայկական լեռնաշխարհ-2 ժամ
4. Նախնադար-4 ժամ
-Մարդու առաջացման հիմնախնդիրը
-Նախնադարյան հասարակության զարգացումը
-Նախնադարյան հասարակության անկումը
-Հայ ժողովրդի ձևավորումը: Առաջին հայկական պետությունները
5. Վանի համահայկական թագավորությունը-2 ժամ
6. Հայկազունի Երվանդականների թագավորությունը-2 ժամ
7. Արտաշեսյան թագավորությունը-4 ժամ
8. Հին Արևելք-10 ժամ
-Եգիպտոս: Շումեր: Աքքադ-2 ժամ
-Հին Փոքր Ասիան և արևելյան Միջերկրականը-2 ժամ
-Հնդկաստան և Չինաստան-2 ժամ
-Ճապոնիա և Կորեա-2 ժամ 
-Ասորեստան: Բաբելոն: Աքեմենյան Իրան-2 ժամ 
9. Հին Հայաստանի մշակույթը-2 ժամ
10. Հին Արևելքի մշակույթը-2 ժամ
11. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/
11. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը-4 ժամ
12. Հին Հունաստան-8 ժամ
-Կրետե-մինոսյան քաղաքակրթությունից մինչև արխաիկ դարաշրջան-2 ժամ
-Սպարտա և Աթենք-2 ժամ
-Արտաքին և ներքին պատերազմներ-2 ժամ
-Դասական դարաշրջանի հունական մշակույթը-2 ժամ
13. Հին Հռոմ-8 ժամ
-Արքայական Հռոմից մինչև հանրապետական Հռոմ-2 ժամ
-Պայքար ներքին և արտաքին թշնամիների դեմ-2 ժամ
-Հռոմեական կայսրություն-2 ժամ
-Հռոմեական մշակույթ-2 ժամ
14. Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Չորրորդ ուսումնական շրջան-Ամառային ճամբար

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Բանավոր հարցում-1-4 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր