8/2-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Մայիսի 20-24-Ուսումնական երրորդ շրջանի ավարտ

Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Անհատական-հետազոտական աշխատանքների ներկայացում.

Մայիսի 13-17-Մայիսյան 14-րդ հավաք

2018-2019 ուս. տարվա ամփոփում՝
Ընտրե՛ք սեպտեմբերից մինչև մայիս «Պատմություն» առարկայից ձեր ուսումնասիրած թեմաներից որևէ մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք ձեր հետազոտական-անհատական աշխատանքը: Այն պետք է ունենա՝
ա/ վերնագիր
բ/ ենթավերնագրեր
գ/ նյութի 30 տոկոսը լինի ձեր սեփական խոսքը
դ/ ամփոփում, որտեղ նաև նշված լինեն այն աղբյուրները, որտեղից օգտվել եք
ե/ բլոգում հրապարակված պատրաստի աշխատանքը ներկայացնել դասարանում.

Մայիսի 6-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին» թեման՝
ա/ Կրթական համակարգը
բ/ Գիտության զարգացումը
գ/ Գրականությունը և մամուլը
դ/ Արվեստը և ճարտարապետությունը /բանավոր, դասագիրք, էջ 154-168/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք նշված ժամանակաշրջանի նշանավոր ուսումնական հաստատությունները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ նշված ժամանակաշրջանի որևէ գիտնականի մասին:
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ նշված ժամանակաշրջանի արվեստի որևէ ներկայացուցչի մասին:

Ապրիլի 29-Մայիսի 3

Համաշխարհային պատմություն.

Click to access Ham.-patm-8_nor-darer.pdf

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը.
բ/ Ճապոնիայի և Չինաստանի արդիականացման փորձերը /բանավոր, դասագիրք, էջ 122-133/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 1905-1911թթ. իրանական հեղափոխության ընթացքն ու նշանակությունը:
2. Համեմատե՛ք Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Մայիսյան փառահեղ հերոսամարտերը» թեման.
ա/ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը
բ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը
գ/ Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /բանավոր, դասագիրք, էջ 148-151/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին աշխարհամարտի տարիներին» թեման.
ա/ Հայոց մեծ եղեռնը
բ/ Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915թ. /բանավոր, դասագիրք, էջ 122-132/.

Առաջադրանքներ.
1. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն կունենա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
2. Վերհանե՛ք 1915թ. ինքնապաշտպանական մարտերի պատմական նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Լրացուցիչ նյութ.

Ապրիլի 8-12

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին աշխարհամարտի տարիներին» թեման.
ա/ Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, Հայոց պատմություն-8, էջ 112-120/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
2. Ներկայացրե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 1-5-Նախագծերով ուսուցման ստուգատես

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու  «Հայոց մայրաքաղաքները» նախագծի ուսումնասիրման արդյունքները.
-Յուրաքանչյուրդ ներկայացնում եք մեկ մայրաքաղաքի պատմություն /ձեր նախընտրած/.

Մարտի 25-29-Ուսումնական արձակուրդ

1. Ուսումնասիրե՛ք և պատրաստվե՛ք ներկայացնելու ձեր ուսումնասիրության արդյունքները՝
– «Հայոց մայրաքաղաքները» նախագիծ

Մարտի 18-22-Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ

Հասարակագիտական ստուգատես 2019
«Հայոց մայրաքաղաքները» նախագիծ

Մարտի 11-15

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային պետությունների առաջացումը Բալկանյան թերակղզում» թեման.
ա/ Բալկանյան ժողովուրդները Օսմանյան կայսրության կազմում
բ/ Սերբիայի, Ռումինիայի և Բուլղարիայի անկախության նվաճումը
գ/ Բալկանյան երկրների անկախության գործընթացի ավարտը /բանավոր, դասագիրք, էջ 110-115/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառները և հիմնական արդյունքները:
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Խրիմյան Հայրիկի /Մկրտիչ Խրիմյանի մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 4-7

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-,,Հասարակական-քաղաքական շարժումները ԱՄՆ-ում և Եվրոպայում,, թեման․

ա/ Ստրկության վերացումը ԱՄՆ-ում
բ/ Ճգնաժամը Ֆրանսիայում և դրա հաղթահարումը
գ/ 1905-1907 թթ․ հեղափոխությունը Ռուսաստանում /էջ 99-103/.
-,,Ազգային նոր պետությունները Եվրոպայում /Գերմանիա, Իտալիա/ թեման․
ա/ Գերմանիայի վերամիավորումը
բ/ Իտալիայի վերամիավորումը /բանավոր, դասագիրք, էջ 105-109/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ փորձե’ք ինքնուրույն պարզել՝ ժամանակակից աշխարհում գոյություն ունի՞ արդյոք ստրկություն։
2. Համեմատե’ք Գերմանիայի և Իտալիայի միավորման գործընթացները և արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․

Փետրվարի 25-Մարտի 1

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝
ա/ Հայդուկային շարժումը
բ/ Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890-ական թթ. /բանավոր, դասագիրք, էջ 88-96, այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով դասանյութից, Հայկական Հարց» հանրագիտարանից և համացանցի կայքէջերից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին:
«Հայկական հարց» հանրագիտարան

Փետրվարի 18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝

ա/ Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ
բ/ Հայ ազգային կուսակցություններ /բանավոր, դասագիրք, էջ 80-87/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ազատագրական խմբակների գործունեության նշանակությունը:
2. Համեմատե՛ք երեք կուսակցությունների /Արմենական, Հնչակյան, ՀՅԴ/ ծրագրերը՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«1877-1878թթ. Ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման.

ա/ Պատերազմը և Հայաստանը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, դասագիրք, էջ 73-79/.

Առաջադրանքներ.
1. Ո՞րն էր 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի գլխավոր պատճառը:
2. Ի՞նչ ակնկալիք ուներ հայ ժողովուրդը  Ռուսաստանից:
3. Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն:
4. Պարզաբանե՛ք 61-րդ հոդվածի էությունը: Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 4-8

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Հայ Ազգային-Հասարակական շարժումները» թեման.

ա/ Հայ հասարակական-քաղաքական միտքը՝ պահպանողականություն, ազատականություն, ազգայնականություն
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր, Հայոց պատմություն-8, էջ 65-67, 70-72/.

Առաջադրանքներ.
1.Ներկայացրե՛ք երեք քաղաքական հոսանքների գաղափարներն ու հայացքները և նշանավոր գործիչներին:
2.Ներկայացրե՛ք Զեյթունի 1862թ. ապստամբության պատճառները և նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Դասագիրք-Հայոց պատմություն-8

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ…ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Կատարման ժամկետը

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 10-14

-Ֆիլմի դիտում-քննարկում-վերլուծություն /Դեկտեմբերի 14/
Առաջադրանք.
Քննարկում-վերլուծության արդյունքները լուսաբանել բլոգում.

Դեկտեմբերի 3-7

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
-Արևելքի Ավանդական հասարակությունները 17-րդ դարից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը.

ա/ Օսմանյան կայսրություն
բ/ Իրան
գ/ Հնդկաստան
դ/ Չինաստան /բանավոր, դասագիրք, էջ 50-60/

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Օսմանյան կայսրությունն ու Իրանը՝ որպես Արևելքի ավանդական երկրներ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կարող եք նշել:
2. Ներկայացրե՛ք հայերի խաղացած դերը Հնդկաստանի կյանքում նոր ժամանակների սկզբին /գրավոր/.
3. Պատրաստվե՛ք ֆիլմի դիտում-քննարկման՝
«Նապոլեոն Բոնապարտ»…

Նոյեմբերի 26-30

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
ա/ Եվրոպան 1815-1850թթ. /Վիեննայի վեհաժողովը, Բարենորոգումների ուղին/-/էջ 40-44/

բ/ Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ./-/էջ 45-48/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ նպատակով հրավիրվեց Վիեննայի վեհաժողովը: Ովքե՞ր են գումարել:
2. Զարգացման ո՞ր ուղին է նախընտրելի՝ հեղափոխակա՞ն, թե՞ բարենորոգումների: Հիմնավորե՛ք ձեր ընտրած տարբերակը:
3. Համեմատե՛ք Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխությունները մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ /գրավոր/.

Նոյեմբերի 19-23

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
ա/ «Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը» /էջ 28-33/
բ/ «Նապոլեոնի դարաշրջանը» /էջ 34-38/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ֆրանսիական հեղափոխության պատճառները և փուլերը.
2. Ինչո՞վ է նշանավոր 1789թ. հուլիսի 14-ը.
3. Ներկայացրե՛ք Նապոլեոն Բոնապարտի իրականացրած բարենորոգումները և դրանց նշանակությունը Ֆրանսիայի համար /գրավոր/.

Նոյեմբերի 12-17

Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Լուսավորության դարաշրջանը» և «Հասարակության վերափոխման հեղափոխական ուղին» թեմաները /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 18-26/

2. Թվարկե՛ք ֆրանսիական լուսավորականներին և նրանց գլխավոր գաղափարները /գրավոր/
3. Ի՞նչ է հեղափոխությունը: Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այն /գրավոր/
4. Ներկայացրե՛ք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը /գրավոր/.

Նոյեմբերի 5-9- Նախագծային շաբաթ

-Նախագծային քննարկում-Ֆիլմի դիտում-քննարկում-վերլուծություն…«Դավիթ Բեկ»-Մաս 2-րդ

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2-Ուսումնական արձակուրդ

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում-լրացումներ- գրավոր ստուգման համար

Հոկտեմբերի 22-26- Նախագծային շաբաթ

-Նախագծային քննարկում-Ֆիլմի դիտում-քննարկում-վերլուծություն…«Դավիթ Բեկ»- Մաս 1-ին

Հոկտեմբերի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը» թեման. Գիտություն: Արվեստ /բանավոր, դասագիրք, էջ 47-49/

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Մխիթարյան միաբանության մասին: Ի՞նչ կապ եք տեսնում մեր Կրթահամալիրի հետ /գրավոր/
3. Թվարկե՛ք այս շրջանի գիտության և արվեստի գործիչներին և նրանց աշխատություններն ու ստեղծագործությունները /գրավոր/.

Հոկտեմբերի 8-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը» թեման. Հայ մշակույթի զարգացման պայմաններն ու կենտրոնները: Դպրոց: Տպագրություն, Հայ մամուլի սկզբնավորումը: /բանավոր, դասագիրք, էջ 43-46/

2. Ինչու՞ էր 17-18-րդ դարերում Հայկական մշակույթը զարգանում գերազանցապես հայրենիքից դուրս: Ձեր կարծիքը /գրավոր/
3. Ներկայացրե՛ք Հայկական տպագրությունը. նշանավոր տպարաններ, անվանի տպագրիչներ, ամսագրեր, պարբերականներ /գրավոր/.

Հոկտեմբերի 1-5

1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «1804-1813թթ. և 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմները: Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը» թեման /բանավոր, դասագիրք, էջ 30-34/

2. Ներկայացրե՛ք Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը: Փորձե՛ք գնահատել այդ երկու պայմանագրերը /գրավոր/.

Սեպտեմբերի 24-28

1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80-ական թվականներին» թեման /Խամսայի մելիքություններ, Հովսեփ Էմին, Շահամիր Շահամիրյան/ բանավոր, դասագիրք, էջ 21-27/

2. Ներկայացրե՛ք և համեմատե՛ք Հովսեփ Էմինի և Շահամիր Շահամիրյանի ազատագրական ծրագրերը/գրավոր/
3. Հայաստանի ազատագրության ծրագրերից ո՞րն էր առավել իրատեսական և ինչու՞: Արտահայտե՛ք ձեր կարծիքը/գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Զինված պայքարը Արցախում և Սյունիքում» թեման /բանավոր, դասագիրք, էջ 12-20/

2. Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն /ներկայացրե՛ք գրավոր/
3. Ո՞վ էր Դավիթ Բեկը: Ի՞նչ գիտեք նրա մասին /ներկայացրե՛ք գրավոր/
4. Համեմատե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Սեպտեմբերի 10-14

1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու ,,Հայ ազատագրական պայքարի վերելքը: Հակոբ  Ջուղայեցի և Իսրայել Օրի,,, թեման /բանավոր, Հայոց  պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 7-10/

2. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/
3. Փորձե՛ք գնահատել Ի. Օրու գործունեությունը հայ ազատագրական  պայքարի գործում /գրավոր/.

Սեպտեմբերի 3-7- Նախագծային շաբաթ

– Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն», 8-րդ դասարան
http://lib.armedu.am/resource/2310