9-րդ դաս․ /Պատմություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 30-հունիսի 10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
ա/ Նորանկախ հանրապետության միջազգային ճանաչումը
բ/ ՀՀ-ն և Եվրախորհուրդը
գ/ ՀՀ-ն միջազգային այլ կառույցների անդամ /ԱՊՀ, Ավրոպայի Խորհուրդ /ԵԽ/, ԵԱՀԿ, ՄԱԿ,  ՀԱՊԿ, Սևծովյան տնտեսական համագործակցության միություն/  /բանավոր, էջ 162-164, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
ա/ Անկախության հռչակումը և պետականության ձևավորումը
բ/ Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ծավալումը
գ/ 2020-ի 44-օրյա պատերազմը /բանավոր, էջ 168-173, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները
ա/ Արցախպրեսս, 2016
բ/ Արմինֆո, 2016
գ/ Երկիր, 2021
դ/ Արցախյան հիմնախնդիրը՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող  քաղաքական ուժերի ծրագրում 

Առաջադրանք․
1․ Թվարկե՛ք բազմակուսակցական համակարգի առավելությունները և թերությունները։
2․ Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։
3․ Արտահայտե՛ք ձեր դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան 1991-94 և 2020 թթ․ պատերազմների վերաբերյալ /բլոգային աշխատանք/․

Մայիսի 23-27՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
ա/ Հայկական դիվիզիաների կազմակերպումը և նրանց մարտական ուղին /բանավոր, էջ 81-83, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
ա/ Հայաստանի անկախության հռչակագիրը /բանավոր, էջ 129-130, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
ա/ ՀՀ անկախության հռչակումը
բ/ ՀՀ Սահմանադրության ընդունումը
գ/ Հայոց ազգային բանակը /բանավոր, էջ 144-147, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
ա/ Բազմակուսակցական համակարգի ձևավորումը
բ/ Ներքաղաքական զարգացումները 1999-2022թթ․ /բանավոր, էջ 155-158, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նշե՛ք Հայրենական պատերազմի հայ նշանավոր զորահրամանատարներին։ Պատմե՛ք նրանցից մեկի մասին։
2․ Նկարագրե՛ք «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը» որպես պատմական փաստաթուղթ։
3․ Ի՞նչ է ձեզ համար անկախ պետականությունը։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։
4․ Նկարագրե՛ք բազմակուսակցական համակարգի առավելությունները և թերությունները
/բլոգային աշխատանք/․

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 31.Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք՝ 9, էջ 6-8, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
ա/ Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում
բ/ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 30-32, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները
ա/ Հայաստանի տարածքային պահանջները
բ/ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /բանավոր, էջ 52-54, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը։
2․ Ի՞նչ էր նախատեսում Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը։
3․ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը։
4․ Ի՞նչ տարածքային հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում։ Ներկայացրե՛ք արդյունքները /բլոգային աշխատանք/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն, 9-րդ դասարան

Ամփոփիչ ստուգման հարցաշար
9-րդ դասարան.
Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը
Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում
Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին
Թեմա 35. ՀՀ անկախության գործընթացը
Թեմա 36. Հայաստանի 3-րդ հանրապետության կազմավորումը և ամրապնդումը
Թեմա 37. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը
Թեմա 38. ՀՀ միջազգային դրությունը
Թեմա 39. ԼՂՀ-ն անկախության և պատերազմի տարիներին
Թեմա 40. Արցախյան հիմնախնդիրը և դրա լուծման հեռանկարները.
–Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էջ 148-152, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը
/բլոգային աշխատանք/․

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /բանավոր, էջ 77-79, նաև այլ աղբյուրներ
Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը
բ/ Նշանավոր հայդուկներ /բանավոր, էջ 88-90, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։
2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։
3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հիմնական ժամանակագրությունը։
2․ Նկարագրե՛ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերը։ Փորձե՛ք գնահատել դրանք /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Զինված պայքարը Սյունիքում /բանավոր, էջ 12-20, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր․․․Հիմնավորե՛ք պատասխանը։
1. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից
/բլոգային աշխատանք/․
Աղբյուր՝ Հայոց պատմություն-8-րդ դասարան.

Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
8-րդ դասարան.
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիրը
Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Թեմա 26. Հայդուկային շարժումը
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտություն:
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Ապրիլի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Նկարագրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, էջ 84-88, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 89-93, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով /բլոգային աշխատանք/.

Մարտի 28-ապրիլի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար․
1. Արշակ 2-րդի քաղաքականությունը
2. Պապ թագավոր /բանավոր, էջ 18-25, նաև այլ  աղբյուրներ/.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, էջ 30-36, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում.
ա/ Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
բ/ Ոսկեդարյան գրականություն /Պատմագրություն/-/բանավոր, էջ 66-73, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի  բարեփոխումները։
2․ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները: Ու՞մ դիրքորոշումն եք պաշտպանում․հիմնավորե՛ք։
3․ Հիմնավորե՛ք, որ 4-րդ դարի վերջում կարևոր խնդիր էր մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը /բլոգային աշխատանք/.

Մարտի 21-25՝ Ուսումնական արձակուրդ
-Ուսումնական բլոգների վերանայում
-Փետրվար ամսվա գնահատման վերանայում-ամբողջացում

Մարտի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները
/բլոգային աշխատանք/.
Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
7-րդ դասարան.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Մարտի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1.  Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը:
1/ Նկարագրե՛ք Հայոց դիցարանը Քրիստոնեության ընդունման նախօրյակին:
2/ Ի՞նչ աղբյուրներ գիտեք հայոց նախաքրիստոնեական դպրության մասին, որքանո՞վ են դրանք հավաստի։ Ներկայացրե՛ք ձետ տեսակետը և հիմնավորեք։
/բլոգային աշխատանք/.

Փետրվարի 28-մարտի 4
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմը
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էջ 108-109, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էջ 108-114, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:
1. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը․ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց Հայաստանը
/բլոգային աշխատանք/.

Փետրվարի 21-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էջ 91-97, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
ա/ Հայկական աշխարհակալության սահմանները
բ/ Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը
գ/ Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 92-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։
2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:
3. Նկարագրե՛ք  Տիգրան Մեծի տերության սահմանները /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.
ա/ Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
բ/ Երվանդ 1-ին Սակավակյաց
գ/ Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
ա/ Թագավորության ստեղծումը: Արտաշես 1-ին
բ/ Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, էջ 82-90, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները:
2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը:
3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 7-11՝ Նախաքննական պատրաստություն, 6-րդ դասարան
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները
բ/ Գետերն ու լճերը
գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.
ա/ Արգիշտի 1-ին
բ/ Սարդուրի 2-րդ /բանավոր, դասագիրք, էջ 53-56, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները:
2. Ներկայացրե՛ք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի օրոք
/բլոգային աշխատանք /
Աղբյուրը՝  Հայոց պատմություն. 6-րդ դասարան
https://lib.armedu.am/resource/998

Հունվարի 31-փետրվարի 4
1․ Ուսումնական առաջին շրջանի բլոգային աշխատանքների և գնահատականների վերանայում
2․ Քննական ծրագրի 1-ին մասի ներկայացում-քննարկում՝
Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
6-րդ դասարան.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր:  Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը:  Անտոնիոսի արշավանքը
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը
Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը. Հայկական առասպելներն ու վիպերգերը: Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 10-28/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
1․ Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․

2․ Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման-գնահատման՝
ա/ բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
բ/ բանավոր հարցում-գնահատում

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ԼՂՀ պետականության ձևավորման ընթացքը։
2․ Ե՞րբ է ընդունվել և փոփոխվել ԼՂՀ Սահմանադրությունը։ Ի՞նչ գիտեք դրա մասին։
3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության պատճառները
/բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 14․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․

ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Հայաստանի երրորդ հանրապետության մշակութային կյանքը։
2․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։
3․ Ներկայացրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ
/բլոգային աշխատանք/

Դեկտեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 12․ ՀՀ անկախության գործընթացը /էջ 128-131/
Թեմա 13․ Խորհրդային Հայաստանի մշակույթը 1945-91 թթ․ /էջ 133-142/-բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ե՞րբ է ընդունվել «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»։ Դուք համաձա՞յն եք այն մտքի հետ, որ հռչակագրով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Հիմնավորե՛ք։
2․ Հետպատերազմյան շրջանում գիտության ո՞ր ճյուղերը զարգացան և ի՞նչ նվաճումների հասան։ Նշե՛ք նաև ձեզ հայտնի գիտնականների անուններ։
3․ Նշե՛ք գրականության և արվեստի գործիչներ և ստեղծագործություններ
/բլոգային աշխատանք/

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3՝
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10․ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը /էջ 113-117/
Թեմա 11․ Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը /էջ 119-127/
ա/ Վերակառուցումը և Ղարաբաղյան շարժումը
բ/ Ազատագրական շարժման վերելքը /բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ 1960-ական թթ. բնութագրվում են որպես ազգային զարթոնքի շրջան։
Ի՞նչ փաստերով կարղ եք հիմնավորել այդ բնութագիրը։ Ի՞նչ կարևոր հարցեր
բարձրացվեցին ազգային կյանքի աշխուժացման ընթացքում։
2․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այլախոհությունը: Ե՞րբ է սկզբնավորվել այլախոհական շարժումը Հայաստանում:  Նշե՛ք ձեզ հայտնի այլախոհներին: Ըստ ձեզ՝ ո՞վ կարող է
դառնալ այլախոհ:
3․ Ներկայացրե՛ք վերակառուցման քաղաքականության վերափոխումները և հետևանքները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 22-27` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 9․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/

ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Հայաստանը ֆաշիստական Գերմանիայի ռազմական պլաններում։
2․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։
3․ Իրականացրե՛ք հարցում ձեր ընտանիքներում և պարզեք՝ ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական Մեծ  պատերազմին, պատմե՛ք այդ մասին /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 15-19` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 8. Հայկական սփյուռքը 1920-45 թթ.
ա/ Հայկական սփյուռքի առաջացումը
բ/ Սփյուռքի հարաբերությունները Խորհրդային Հայաստանի հետ /բանավոր, էջ 72-76, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1. Ի՞նչ գիտեք հայոց պատմության մեջ տեղի ունեցած արտագաղթի ու բռնագաղթի մասին: Թվարկե՛ք իրենց հայրենիքից մարդկանց հեռանալու պատճառներ:
2. Ե՞րբ և ի՞նչ դեպքերի հետևանքով առաջացավ Հայկական սփյուռքը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 8-12` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
-Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի հասարակագիտական նախագծերի ներկայացում սովորողներին-քննարկում
-Նոյեմբերի 1-5-ի՝ հեռավար աշխատանքների ամփոփում
-Բլոգային աշխատանքների, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականների վերանայում

Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք՝
Թեմա 7․
Խորհրդային Հայաստանը 1923-41 թթ․
ա/ Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը
բ/ Հայկական ԽՍՀ-ն՝ Միութենական հանրապետություն /բանավոր, էջ 65-70, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Համառոտ ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը և ներկայիս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ անցկացնելով զուգահեռներ /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 25-29` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 6․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/
ա/ Հայաստանի տարածքային պահանջները։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
բ/ Լոռու և Ջավախքի խնդիրը
գ/ Նախիջևանի հիմնախնդիրը
դ/ Զանգեզուրի հերոսամարտը։ Գ․ Նժդեհ
ե/ Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էջ 52-57, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ ուսումնասիրության նյութ՝ 
«Եթե քննարկվի Կարսի պայմանագիրը, ապա սեղանին կդրվի նաև Սևրինը»

Առաջադրանք.
1․ Ի՞նչ ազգային-տարածքային չլուծված բարդ հիմնահարցեր էր ժառանգություն ստացել Խորհրդային Հայաստանը Հայաստանի առաջին հանրապետությունից։
2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Նաև ներկայացրե՛ք արդյունքները։
3․ Ի՞նչ ազգային-տարածքային խնդիրներ ունի Հայաստանը այսօր։ Տեսնու՞մ եք դրանց լուծումը, ինչպե՞ս /գրավոր-բլոգային աշխատանք/․ 

Հոկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5․ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունը 1920-22 թթ․
ա/ Խորհրդային վարչակարգի հաստատումը
բ/ Խորհրդային Հայաստանի Սահմանադրությունը։ ԱԽԴՀ-ի և ԽՍՀՄ-ի ստեղծումը
/բանավոր, էջ 44-50, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
2․ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Անդրկովկասյան Դաշնության կազմակերպումը։ Ձեր կարծիքով՝ ճի՞շտ էր Դաշնության մեջ մտնելը։
3․ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փոփոխություններ կրեց Խորհրդային Հայաստանի կարգավիճակը ԽՍՀՄ-ի կազմում /գրավոր-բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 4-8
Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը
ա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում
բ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշեք պատճառներ։
3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները /գրավոր-բլոգային աշխատանք/ 

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 3. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը /բանավոր, էջ 26-33, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
2․ Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
3․ Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
4․ Ներկայացրե՛ք հայ-իրանական հարաբերություններն այսօր /գրավոր-բլոգային աշխատանք/

Սեպտեմբերի 22-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 2. Հայաստանի առաջին հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը։ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
ա/ Քաղաքական կյանքը, կուսակցություններ
բ/ Հասարակական կազմակերպություններ, միություններ
գ/ 1920թ․ Մայիսյան ապստամբությունը
դ/ Թուրք-թաթարական խռովությունները /բանավոր,  էջ 20-24, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքը և քաղաքական կուսակցությունները։ Համեմատե՛ք ներկայիս Հայաստանի քաղաքական կյանքիի հետ։
2․ Համառոտ ներկայացրե՛ք 1920թ․ Մայիսյան ապստամբության նպատակը, գործիչներին և նշանակությունը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետությունը
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /բանավոր, 9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13, նաև այլ աղբյուրներ/
Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կառուցվածքի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
2. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 1-10՝ նախագծային ստուգատեսի շրջան
-Մուտքի դաս՝ 2021-22 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում