Առաջադրանքներ (9-րդ դասարան)

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ԵՐՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
ՄԱՍ 2. 7-րդ դասարան, Հայոց պատմություն.
https://lib.armedu.am/resource/2482

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաներ/- թեմաները՝ ստորև.

  2. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

  3. Շարունակե՛լ քննական թեմաների ուսումնասիրությունը.

Մայիսի 14-18- Մայիսյան հավաք

Նախագծային ուսուցում- Պատրաստվում ենք քննության- Քննակարգի քննարկում /Մայիսի 14-ին և 16-ին/.

Մայիսի 7-11

ԹԵՄԱ 14-15.
1. Կիլիկյան Հայոց թագավորության վերականգնումը: Լևոն 1-ին.
2. Հայաստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին: Հայաստանի թուրք-պարսկական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 130-132, 167-169/.
ա/ Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը.
բ/ Ներկայացրե՛ք Շահ Աբասի կազմակերպած հայերի բռնագաղթը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մայիսի 2-5

ԹԵՄԱ 12-13.
1.  Մեսրոպ Մաշտոցն ու Հայոց գրերի գյուտը.
2. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան, էջ 66-69, 84-93/.

ա/ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Մ. Մաշտոցի և Հայոց գրերի ստեղծման մասին /Կորյուն՝ «Վարք Մաշտոցի» և այլ աղբյուրներ/.
բ/ Ներկայացրե՛ք 5-րդ դարի Հայ պատմիչներին: Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Պատմահայր Մ. Խորենացու մասին.
գ/ Ներկայացրե՛ք Հայոց Բագրատունյաց թագավորության ստեղծման ներքին և արտաքին նախադրյալները.
դ/ Ընտրե՛ք Բագրատունյաց Հայաստանի արքաներից որևէ մեկին և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ նրա մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 23-27

ԹԵՄԱ 11. Վարդանանց պատերազմը.
1. Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում /էջ 30-31/
2. 
Պարսից գերիշխանության սաստկացումը: Արտաշատի ժողովը /էջ 31-32/
3. 
Ապստամբության ծավալումը: Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը /էջ 32-36/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումը.
բ/ Փորձե՛ք գնահատել Վասակ Սյունու դիրքորոշումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 16-20

ԹԵՄԱ 10. Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար.
1. Տիրանի գահակալությունը /էջ 18/
2. Արշակ 2-րդ /էջ 18-23/
3. Պապ թագավոր /էջ 23-25/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրանը: Ինչու՞.
բ/ Ներկայացրե՛ք Աշտիշատի ժողովը: Ինչո՞վ էր այն նշանավոր: Ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը.
գ/ Նկարագրե՛ք Ձիրավի ճակատամարտը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 9-13
ԹԵՄԱ 9. Պետական կառավարման համակարգը.
1. Թագավորը և արքունի գործակալությունները /էջ 8-10/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Ներկայացրե՛ք արքունի գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր, դասագիրք/.
բ/ Ի՞նչ էին բովանդակում Գահնամակ և Զորանամակ փաստաթղթերը /գրավոր, դասագիրք/.
-Գահնամակ
-Զորանամակ

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ

ՄԱՍ Բ. Միջին շրջան.
ԹԵՄԱ 8. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

1. Ավատատիրության ձևավորումը /էջ 6-8/
2. Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /էջ 11-13/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 7-րդ դասարան.

ա/ Ներկայացրե՛ք հողատիրության հիմնական ձևերը ավատատիրության շրջանում
բ/ Ներկայացրե՛ք ավատատիրական աստիճանակարգությունը
գ/ Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 26-30-Գարնանային արձակուրդ
Ամփոփիչ կրկնություն

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.

    ա/ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը.
    բ/ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում.
    գ/ Հին Հայաստանի մշակույթը.
    դ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը. /բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 82-170/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

ՄԱՐՏԻ 19-23-Նախագծային շաբաթ.

  • «Պատրաստվում ենք քննության»-Դաս-քննարկում /Բանավո՞ր, թե՞ գրավոր քննություն/.

ՄԱՍ 1-ին. 6-րդ դասարան, Հայոց պատմություն.
https://lib.armedu.am/resource/998

ՄԱՐՏԻ 12-16

ԹԵՄԱ 7. Հայոց նախաքրիստոնեական հավատքը: Գրավոր մշակույթը.

1. Հայկական պետությունների դիցարանները /էջ 163-165/
2. Գրավոր մշակույթը /էջ 167-169/ – բանավոր, Հայոց պատմության դասագիրք,6-րդ դասարան.

ա/ Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի կազմը քրիստոնեության ընդունման նախօրյակին /գրավոր, դասագիրք/.
բ/ Համեմատե՛ք Հայոց աստվածները հունականի հետ՝ հելլենիզմի դարաշրջանում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
գ/ Ի՞նչ եք կարծում՝ հայերը նախաքրիստոնեական շրջանում գիր ունեցե՞լ են, թե՝ ոչ: Արտահայտե՛ք ձեր հիմնավոր կարծիքը՝ փաստերով /գրավոր, տարբեր աղբյուրներ/.

ՄԱՐՏԻ 5-9

ԹԵՄԱ 6. Հին Հայաստանի մշակույթը.

1. Հայկական մշակույթի ակունքները /էջ 155/
2. Հայկական առասպելները /էջ 155-157/- բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

ա/ Ի՞նչ վկայություններ կան հայկական մշակույթի սկզբնավորման մասին: Ներկայացրե՛ք /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
բ/ Համեմատե՛ք առասպելներն ու վիպերգերը: Ինչո՞վ է տարբերվում վիպերգը առասպելից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 2

ԹԵՄԱ 6. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում.

  1. Տրդատ 3-րդի գահակալությունը /էջ 136-138/-բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

  2. Պետական կառավարման համակարգը: Բանակը /էջ 131-137/-բանավոր, դասագիրք.

    ա/ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր, դասագիրք/.
    բ/ Նկարագրե՛ք արքունի կառուցվածքն ու գործառույթները /գրավոր, դասագիրք/.

ՓԵՏՐՎԱՐԻ 19-23

ԹԵՄԱ 5. Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդի օրոք.

  1. Կրասոսի արշավանքը /էջ 112/- բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան.

  2. Անտոնիոսի արշավանքը /էջ 113-114/- բանավոր, դասագիրք.

    ա/ Ներկայացրե՛ք Ք. ա. 53 թվականի հայ-պարթևական դաշինքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
    բ/ Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ 2-րդի ընտանիքը: Ձեր գնահատականը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՓԵՏՐՎԱՐԻ 12-16

ԹԵՄԱ 4. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան Մեծ

  1. Հայկական աշխարհակալության ընդլայնումը /էջ 92-102/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

  2. Տիգրան Մեծի տերությունը /էջ 104-110/-/բանավոր, դասագիրք/.

    ա/ Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
    բ/ Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը /ե՞րբ, որտե՞ղ, ու՞մ միջև, պայմանները, հետևանքները/-/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՓԵՏՐՎԱՐԻ 5-9

ԹԵՄԱ 3. Հայաստանը՝ աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

  1. Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը /էջ 91-93/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան/

  2. Տիգրան 2-րդ Մեծի տերության ստեղծումը /էջ 94-97/-/բանավոր, դասագիրք/.

    ա/ Լրացրե՛ք Տիգրան Մեծի գահակալման և նվաճումների ժամանակագրությունը              /գրավոր, դասագիրք/

  • Օրինակ՝ Ք. ա. 94թ.-Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին…

ՀՈւՆՎԱՐԻ 29-ՓԵՏՐՎԱՐԻ 2

  1. Նախաքննական կրկնություն – Թեմա 2. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը: Արտաշես 1-ին: Արտաշես 1-ինի բարենորոգումները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 82-90/

  2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները և դրանց բովանդակությունը.
    ա/ ռազմական բարեփոխում
    բ/ վարչական բարեփոխում
    գ/ հողային բարեփոխում
    դ/ Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ԵՐԿՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՀՈւՆՎԱՐ/.

ՀՈւՆՎԱՐԻ 22 – 26

  1. Պատրաստվե՛ք քննական խորհրդատվության-Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները…Գետերն ու լճերը…Վարչական բաժանումը /Բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17/

  2. Թվարկե՛ք Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները /գրավոր, դասագիրք, էջ 7-17/

ՀՈւՆՎԱՐԻ 15-19

  1. Պատրաստվե՛ք ֆիլմի քննարկման-վերլուծությանը, լուսաբանե՛ք ամփոփումը ձեր բլոգներում

ՀՈւՆՎԱՐԻ 8-12

  1. Պատրաստվե՛ք փաստավավերագրական ֆիլմի դիտման՝ «Հայաստանի Հանրապետություն-1918-2018-Անկախության ակունքներում»-100-ամյակ

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/.

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-22

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը /1991-2012թթ./-Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին, Հանրապետության ներքին դրությունը /բանավոր, դասագիրք, էջ 168-176/

  2. Թվարկե՛ք Արցախի և Հայաստանի Ազգային հերոսներին, պատրաստե՛ք նյութ նրանցից որևէ մեկի մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ-Կրկնե՛ք սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրած բոլոր թեմաները՝ 9-րդ դասարանի ծրագիրը /բանավոր ստուգում, Հայոց պատմության դասագիրք, 9-րդ դասարան, էջ 6-176/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-15

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանի Հանրապետությունը /ՀՀ/ 1991 թվականից մինչև մեր օրերը /ՀՀ ամրապնդման գործընթացը, ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ՀՀ միջազգային դրությունը/-/բանավոր, էջ 144-147, 155-166/

  2. Ի՞նչ է ձեզ համար անկախ պետականությունը: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր/

  3. Ներկայացրե՛ք ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ այսօր /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-8

  1. Պատրաստվե՛ք իրականացնելու դեպի Եռաբլուր մեր քայլքը. պատրաստվե՛ք այնտեղ ներկայացնելու «Արցախյան ազատամարտը, Արցախի և Հայաստանի Ազգային հերոսներ, Ապրիլյան քառօրյա պատերազմ» թեմաները, նաև հերոսների մասին երգեր և ասմունք /Հայոց պատմության դասագիրք, 9-րդ դասարան, էջ 169-175, նաև այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1

  1. ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք,9-րդ դասարան, էջ 6-142/

  2. Ընտրե՛ք անհատական հետազոտության որևէ թեմա և սկսե՛ք ուսումնասիրել այն.

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-24

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի մշակույթը/Կրթություն, Գիտություն, Գրականություն, Արվեստ/-/բանավոր, էջ 133-142/

  2. Ներկայացրե՛ք գիտության, գրականության և արվեստի գործիչների՝ իրենց աշխատություններով կամ ստեղծագործություններով/գրավոր/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-17

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք ՀՀ անկախության գործընթացը/ժողովրդական շարժման խորացումը, Հայաստանի անկախության հռչակագիրը, պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից/բանավոր, էջ 128-131/

  2. ՈՒսումնասիրե՛ք «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» բովանդակությունը: Ձեր գնահատականը այդ ծրագրային փաստաթղթի վերաբերյալ/գրավոր, դասագիրք, էջ 129-130, օգտվե՛ք նաև այլ աղբյուրներից/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-10

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը /բանավոր, էջ 119-127 /

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ՆՈՅԵՄԲԵՐԻ 3/

  1. ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 9-րդ դասարան, էջ 6-118/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-27

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը՝ Հայկական հարցի վերաբացումը երկրորդ աշխարհամարտից հետո: Քաղաքական բռնությունների նոր փուլը: Անհատի պաշտամունքի դատապարտումը, ազգային զարթոնքը /բանավոր, էջ 113-117/

  2. Պատրաստե՛ք նյութ Հայկական հարցի մասին /գրավոր, աղբյուրներ՝ «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ., Լեո-«Հայոց հարցը», 1906թ. և այլք/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-20 

Գիտություն և Արվեստ

  1. Կատարե՛ք ուսումնասիրություն և ներկայացրե՛ք, թե ե՞րբ և որտե՞ղ ստեղծվեցին գիտական առաջին հաստատությունները Հայաստանում /գրավոր/

  2. Պատրաստե՛ք և ներկայացրե՛ք նյութ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և նրա ճարտարապետական գործերի մասին /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-13

  1. Գրե՛ք հոդված Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսներից որևէ մեկի մասին:

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի մշակույթը 1920-1945 թթ. /դպրոցը, գիտությունը, գրականությունը, արվեստը/բանավոր, էջ 86-93/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6

  1. Ի՞նչ է քաղաքական բռնությունը: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քաղաքական բռնությունների նկատմամբ: Ըստ ձեզ՝ դրանք արդարացում ունե՞ն: Հիմնավորե՛ք ձեր տեսակետը /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայ ժողովրդի մասնակցութունը Հայրենական Մեծ պատերազմին /բանավոր, էջ 80-83/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-29

  1. Փորձե՛ք գնահատել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Զանգեզուրի հերոսամարտը՝ Գ. Նժդեհ: Արցախի հիմնախնդիրը /բանավոր, էջ 54-56/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-23

  1. Համեմատե՛ք Բաթումի և Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրերը /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Անդրկովկասյան դաշնության և ԽՍՀՄ-ի ստեղծումը /բանավոր, էջ 47-49/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15

  1. Ըստ ձեզ՝ ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը:  Փորձե՛ք հիմնավորել պատասխանը /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք թուրք-հայկական պատերազմը: Ալեքսանդրապոլի պայմանագիրը /բանավոր, էջ 38-40/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4 – 8

  1. Փորձե՛ք գնահատել Բաթումի հաշտության պայմանագիրը /գրավոր/

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մայիսյան ապստամբության ընթացքը /բանավոր, էջ 22-23/

ԱՂԲՅՈՒՐԸ՝  «Հայոց պատմություն», 9-րդ դասարան http://lib.armedu.am/resource/2484