Հասարակագիտություն /11-րդ դասարան/

«Հասարակագիտություն» առարկայի ծրագիր (11-րդ դասարան)

«Քաղաքագիտություն» դասընթաց

Բացատրագիր և հայեցակարգ.

Ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի «Քաղաքագիտություն»
դասընթացի ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի
և հանրակրթական ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչի
հայեցակարգային դրույթները, սկզբունքներն ու պահանջները:

Քաղաքագիտությունը, որպես Հասարակագիտության բաղկացուցիչ մաս, ունի իր
ուրույն հայեցակարգը, նպատակն ու խնդիրները.

Մարդիկ միշտ էլ հետաքրքրվել են քաղաքականությամբ ու իրավունքով, քանի որ
մեծ հաշվով դրանցից է կախված նրանց բարեկեցությունը: Դեռևս Հին
Հունաստանում հայտնի փիլիսոփաներ Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատեսը,
սոփեստները և ուրիշներ ուսումնասիրել և քննարկել են քաղաքականության և
իրավունքի բազմաթիվ սկզբունքներ: Հայ իրականության մեջ քաղաքագիտությանն
ու իրավունքին անդրադարձել են մեր բոլոր պատմիչներն ու փիլիսոփաները, իսկ
Մխիթար Գոշը, Շահամիր Շահամիրյանը և միջնադարի մեր մյուս գործիչներն այն
հասցրին նոր բարձունքների:
Չնայած, որ քաղաքագիտությունն ու իրավունքը հազարամյա պատմություն ունեն,
միևնույնն է, նրանց վերաբերյալ շատ հարցեր մինչև հիմա էլ անպատասխան են
մնացել: Դրանց թվում կարևոր տեղ են զբաղեցնում հասարակության կառավարման
խնդիրները, ինչպիսիք են ժամանակակից ժողովրդավարությունն ու
տեխնոկրատիան, քաղաքականության և իրավունքի հարաբերակցությունը և այլն:
Շատ քաղաքագետներ գտնում են, որ ժամանակակից աշխարհն անցում է կատարում
դեպի կառավարման նոր համակարգ, որն անվանում են տեխնոկրատիա, երբեմն՝
պոստ ժողովրդավարություն, երբեմն անվանում են այլ կերպ: Այսպես, թե այնպես
ժողովրդավարությունից անցմանը դեպի տեխնոկրատիա մասնակցում են թե՛
զարգացած արևմտյան երկրները և թե՛ մնացած բոլոր երկրները՝ այդ թվում նաև
Հայաստանը: Ի՞նչ է սպասվում ապագայում, ի՞նչ կլինի տեխնոկրատ աշխարհի հետ:
Այս հարցերը մտահոգում են շատերին մեր օրերում և նրանց պատասխանը կտան
հասարակագիտական առարկաները:

Առարկայի ուսումնական նպատակները.

«Քաղաքագիտություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակն է՝
սովորողներին ծանոթացնել անցյալի և ժամանակակից քաղաքականության
հիմնական ասպեկտներին, սկզբունքներին և վարման մեթոդներին ու
տեխնոլոգիաներին: Պատմության և Հասարակագիտության դասընթացներից
ստացած գիտելիքների հենքի վրա կառուցելով՝ տալ համապատասխան գիտելիքներ
հասարակության քաղաքական և իրավական կյանքի մասին:

«Հասարակագիտություն» առարկայի «Քաղաքագիտություն» դասընթացի դասավանդման խնդիրները.

– Սովորողներին հասանելի դարձնել քաղաքագիտության ծագման ու զարգացման
պատմությունը
-Սովորողների մոտ զարգացնել վերլուծական և տրամաբանական մտածողություն
– Ազատ, ակտիվ քաղաքացու մտածելակերպի դաստիարակություն
-Ծանոթացնել քաղաքագիտական հիմնական և գլխավոր տեսություններին,
քաղաքականության և տնտեսության փոխհարաբերություններին
-Գիտելիքներ տալ հասարակության տարբեր սոցիալական խմբերի շահերի մասին
-Զարգացնել ունակություններ և հմտություններ հասարակության քաղաքական
կյանքին ակտիվ մասնակցելու, սեփական ու հանրային շահը գիտակցելու ու տարբերակելու
համար
-Զարգացնելու վերլուծողական ճկուն մտածելակերպ քաղաքական բարդ
իրավիճակներում կողմնորոշվելու համար
-Դաստիարակել հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք ազգային,
կրոնական և հասարակական այլ դրսևորումների նկատմամբ
-Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով:

Համացանցում ուսուցման միջավայր.

-Ուսումնական կաբինետ-համացանցին միացված համակարգչով, պրոյեկտրով
-Համակարգչում համապատասխան ծրագրերի և ուսումնական փաթեթների առկայություն
-Համացանցի ուսումնական միջավայրն այս դեպքում դիտարկվում են կրթական
կայքերը՝ am, http://festival.1september.ru/ և այլն, դասավանդողի sky drive-ում առկա
ուսումնական նյութերը, ինչպես նաև դասավանդողի և սովորողների բլոգները:

-Ուսուցչին անհրաժեշտ գործիքներ-համակարգիչ(նոթբուք, նեթբուք կամ այլ
տեսակի), որն ապահովված է ինտերնետով, ուսումնական և մասնագիտական
համապատասխան գրականություն (էլեկտրոնային և տպագիր), ձայնագրիչ, ֆոտո և տեսա
խցիկ:
-Սովորողին անհրաժեշտ գործիքներ-անհատական համակարգիչ (նոթբուք, նեթբուք
կամ այլ տեսակի)՝ միացված համացանցին, համակարգչում առկա անհրաժեշտ
ուսումնական ծրագրեր և էլեկտրոնային դասագրքերի ու օժանդակ գրականության փաթեթ:
Տպագիր դասագիրք ու օժանդակ գրականություն: Համապատասխան երաշխավորված
կայքեր:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը.

-Անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, ուսումնական
ճամփորդություններ, ուսումնական փաթեթների ստեղծում և այդ աշխատանքներին
օժանդակում (էլեկտրոնային և տպագիր գրականության), մասնագիտական
փորձառություններ, մասնակցություն համապատասխան ակումբային
գործունեությանը, նախագծերի իրականացում, հանձնարարված նյութի
ներկայացում:

Բովանդակությունը.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

Բաժին 1. Քաղաքագիտություն առարկան

Թեմա 1. Ինչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը.
-Քաղաքականությունը և քաղաքական համակարգը

Թեմա 2. Պետությունը հասարակության քաղաքական համակարգում.
-Պետություն
-Պետական իշխանությունը և ինքնիշխանությունը
-Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները
-Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը
-Պետության դերը հասարակության մեջ
-Իրավական և սոցիալական պետություն
-Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը.

ԱՄՓՈՓՈւՄ

Թեմա 3. Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները.
-Քաղաքական կուսակցությունների առաջացումը
-Կուսակցական համակարգերը (միակուսակցական, երկկուսակցական,
բազմակուսակցական)
-Քաղաքական շարժումներ, հասարակական կազմակերպություններ
-Կուսակցությունները քաղաքական համակարգում
-Արդի գաղափարաքաղաքական հոսանքներ /Ազատականություն, Ազգայնականություն, Պահպանողականություն/.

ԱՄՓՈՓՈւՄ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

Թեմա 4. Մարդը քաղաքականության մեջ.
-Անձի քաղաքական շահերն ու պահանջմունքները
-Անձի և հասարակության շահերի հարաբերակցությունը
-Հասարակության քաղաքականացման ուղիներն ու փուլերը
-Քաղաքական գործիչների տիպաբանությունը
-Երիտասարդության քաղաքական ակտիվությունը.

Թեմա 5. Քաղաքական վերնախավը և քաղաքական առաջնորդները.
-Քաղաքական վերնախավ հասկացությունը: Նրա գործառույթները
-Գ. Մոսկի, Վ. Պարետոյի, Ռ. Միխելսի տեսությունները քաղաքական վերնախավի մասին
-Քաղաքական առաջնորդները: Նրանց դերը քաղաքական կյանքում: Քաղաքական
առաջնորդի գործառույթները: Առաջնորդ և անձի պաշտամունք: Առաջնորդի նկարագիրը -Ժամանակակից Հայաստանի քաղաքական առաջնորդները.

ԱՄՓՈՓՈւՄ

Թեմա 6. Արտաքին քաղաքականությունը և Միջազգային իրավունքը.
-Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները
-Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
-Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
-Արտաքին քաղաքականության կառավարումը
-Ազգային շահեր
-Ազգային անվտանգություն.

Թեմա 7. Պատերազմը և քաղաքականությունը.
-Պատերազմը որպես հասարակական երևույթ
-Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը
-Տարածքային հակամարտություններ
-Արցախյան հակամարտության պատմական արմատները.

ԱՄՓՈՓՈւՄ
ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈւՄ.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/