«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

-ուսումնասիրել երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում
-նպաստել Հայաստանում երեխաների իրավունքների խնդիրների պատշաճ լուսաբանմանը

-լուսաբանման միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխաների իրավունքների խնդիրներին
-նպաստել  երեխաների  իրավունքների իրավիճակի բարելավմանը
-կարևորել երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնահերթություն

Մասնակիցները՝
-Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, շահագրգիռ այլ անձինք

Ընթացքը /Քայլերը/՝
-ուսումնասիրել Երեխայի իրավունքների մասին Ներպետական Միջազգային փաստաթղթերը
-կապեր հաստատել երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների, Իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, երեխայի իրավունքները լուսաբանող լրագրողների հետ
-այցելություններ հայաստանյան նախակրթարաններ, հանրակրթական դպրոցներ, Հատուկ դպրոցներ, Հատուկ խնամքի կենտրոններ, մանկատներ, տեղում իրավիճակի ուսումնասիրություն-գնահատում
-առկա խնդիրների բարձրաձայնում-լուսաբանում
-կլոր սեղան-քննարկումներ

Արդյունքը՝
-արդյունքում կունենանք ուսումնական փաթեթներ՝ ֆոտոշարեր, պատումներ, ռադիո և տեսանյութեր, հոդվածներ

Օգտակար նյութեր՝

Կարևոր միջազգային և ներպետական փաստաթղթեր՝
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր /1948թ., դեկտեմբերի 10/- Հոդված 5
Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա /1989թ., նոյեմբերի 20/
ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին /1996թ., մայիսի 29/
ՀՀ Ընտանեկան Օրենսգիրք
«Անչափահասների իրավունքների պահպանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» թեմայով Մեդիա մոնիտորինգի հաշվետվությունը
Երեխայի անձնական տվյալի պաշտպանության ուղեցույց

Կատարված աշխատանքներ-Հասարակագիտական ստուգատես.

Պարապմունք «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ-լրագրողներ Արփինե Արզումանյանի և Սոնա Մկրտչյանի հետ.
Սովորողների լուսաբանումները՝
-Տիգրան Արամյան-Սեբաստացի TV-ֆոտոշարք
-Արմիգ Քեշիշյան-ռադիոհաղորդում-Խորհրդատու՝ Հասմիկ Ղազարյան

-Ռուզան Մինասյան
-Անի Արղության
-Յանա Նահապետյան

Հանդիպում-քննարկում իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
Սովորողների լուսաբանումները՝
-Անգելինա Արզումանյան- ռադիոհաղորդում– Խորհրդատու՝ Հասմիկ Ղազարյան
-Եվա Բերբերյան-Սեբաստացի TV-ֆոտոշարք

Ավետիս Տետեյան-«Հեռավար սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին»