10-րդ դաս.-Պատմություն

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Կատարման ժամկետը

Մայիսի 20-24-Ուսումնական երրորդ շրջանի ավարտ

Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց
գ/ Անհատական-հետազոտական աշխատանքների ներկայացում.

Մայիսի 13-17-Մայիսյան 14-րդ հավաք

2018-2019 ուս. տարվա ամփոփում՝
Ընտրե՛ք սեպտեմբերից մինչև մայիս «Պատմություն» առարկայից ձեր ուսումնասիրած թեմաներից որևէ մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք ձեր հետազոտական-անհատական աշխատանքը: Այն պետք է ունենա՝
ա/ վերնագիր
բ/ ենթավերնագրեր
գ/ նյութի 30 տոկոսը լինի ձեր սեփական խոսքը
դ/ ամփոփում, որտեղ նաև նշված լինեն այն աղբյուրները, որտեղից օգտվել եք
ե/ բլոգում հրապարակված պատրաստի աշխատանքը ներկայացնել դասարանում.

Մայիսի 6-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը» թեման.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 152-167/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝
ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին

Հասարակագիտություն /10-1 դասարան/.
Ուսումնասիրե՛ք ներկայացված ուսումնական նյութերը և պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
1. «Փիլիսոփայություն-Հայ փիլիսոփայության միտքը»

2. «Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում»
3. «Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում»

Ապրիլի 29-Մայիսի 3

Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Արևելքի և Ամերիկայի հասարակությունները» թեման.
ա/ Հինդու քաղաքակրթությունը /էջ 107-109/
բ/ Չինաստանը միջնադարում /էջ 110-112/.
գ/ Ճապոնիան միջնադարում /էջ 113-115/.

Առաջադրանքներ.
1. Համառոտ ներկայացրե՛ք հնդկական մշակույթի հիմնական ուղղությունները, գործիչներին և ստեղծագործությունները:
2. Ներկայացրե՛ք Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը:
3. Ներկայացրե՛ք Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Հասարակագիտություն /10-1 դասարան/.
Ուսումնասիրե՛ք ներկայացված ուսումնական նյութերը և պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
1. «Փիլիսոփայություն-Հայ փիլիսոփայության միտքը»

2. «Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում»
3. «Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում»

Ապրիլի 22-26

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, դասագիրք, էջ 144-151/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
2. Վերհանե՛ք 8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականության նախարարական շրջանը» թեման.
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, դասագիրք, էջ 131-138/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Հասարակագիտություն /10-1 դասարան/.
Ուսումնասիրե՛ք ներկայացված ուսումնական նյութերը և պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
1. «Փիլիսոփայություն-Հայ փիլիսոփայության միտքը»

2. «Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում»
3. «Փիլիսոփայությունը վաղ միջնադարյան Հայաստանում»

Ապրիլի 8-12

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին» թեման.
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 119-127/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Ապրիլի 1-5-Նախագծերով ուսուցման ստուգատես

1. Ուսումնասիրե՛ք հետևյալ նախագծերը և պատրաստվե՛ք ներկայանալու նախագծերով ուսուցման ստուգատեսի շաբաթվա ընթացքում՝
Հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ շաբաթվա նախագծեր…

Մարտի 25-29-Ուսումնական արձակուրդ

1. Ուսումնասիրե՛ք հետևյալ նախագծերը և պատրաստվե՛ք իրականացնելու ապրիլի 1-5-ի նախագծային շաբաթվա ընթացքում՝
1. «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
2. «Հին Երևան» նախագիծ

Մարտի 18-22-Հասարակագիտական տտուգատեսի մեկնարկ

1. Պատրաստվե՛ք Իրավապաշտպան Արթուր Սաքունցի և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ հանդիպման՝

Արթուր Սաքունց-Մարտի 18
Նախագիծը- «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին»
Հանդիպման թեման և ծրագիրը- Հանդիպում Արթուր Սաքունցի հետ

Արեն Մկրտչյան-Մարտի 19
Հանդիպման թեման և ծրագիրը- Հանդիպում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ

Հասարակագիտական ստուգատես 2019

Մարտի 11-15

Հայոց պատմություն
Դասագիրք-Հայոց պատմություն-10.
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրության հաստատումը» թեման.
ա/ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, դասագիրք, էջ 111-119/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
Ի՞նչ է բովանդակում Գահնամակը և Զորանամակը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մարտի 4-7

Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
ա/ Հելլենիստական աշխարհը
բ/ Հռոմեական կայսրությունը  1-5-րդ դարերում /բանավոր, դասագիրք, էջ 54-59/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ալ․ Մակեդոնացու Արևելյան արշավանքների արդյունքները։
2. Ներկայացրե՛ք Արևմտյան Հռոմեական կայսրության անկման պատճառները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/․

Փետրվարի 25-Մարտի 1

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում» թեման.

ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, դասագիրք, էջ 94-107/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր:

Փետրվարի 18-22

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում» թեման՝

ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 85-94/.

Առաջադրանքներ.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 11-15

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը» թեման՝

ա/ Հայ-պարսկական և հայ-հռոմեական հարաբերությունները
բ/ Տրդատ 3-րդ Մեծի գահակալումը: Մծբինի հաշտությունը
գ/ Պետական կարգը Արշակունիների օրոք /բանավոր, դասագիրք, էջ 82-84/.

Առաջադրանքներ.
1. Ինչպե՞ս է բնութագրում Մ. Խորենացին 3-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանում տիրող վիճակը:
2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Փետրվարի 4-8

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
-«Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» թեման՝

ա/ Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը
բ/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքի թագավորությունում /բանավոր, Հայոց պատմություն-10, էջ 74-80/

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական իրադրությունը դրածո արքաների օրոք:
2. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.
ա/ Տրդատ 1-ին
բ/ Սանատրուկ 2-րդ
գ/ Վաղարշ 1-ին
դ/ Վաղարշ 2-րդ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
Դասագիրք-Հայոց պատմություն-10.

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ…ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Դեկտեմբերի 17-21- Ամփոփիչ շաբաթ

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում
բ/ Բանավոր ստուգում-զրույց

Դեկտեմբերի 10-14

Անցածի կրկնություն.
-Հայոց պատմություն
-Համաշխարհային պատմություն.

Դեկտեմբերի 3-7

Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հին քաղաքակրթությունների մշակութային պատմությունը.
ա/ Գիր և Գրականություն
բ/ Գիտություն
գ/ Կրոն
դ/ Արվեստ /էջ 43-53/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Հին աշխարհի գրային համակարգը:
2. Ներկայացրե՛ք Գիտության բնագավառները և Հին աշխարհի երկրների ունեցած նվաճումները այդ բնագավառներում:
3. Ներկայացրե՛ք Հին աշխարհում ստեղծված Համաշխարհային կրոնները:
4. Թվարկե՛ք Հին աշխարհի ճարտարապետության նշանավոր կոթողներ /գրավոր/.

Նոյեմբերի 26-30

Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Վաղ Հռոմ.
ա/ Վաղ Հռոմ: Իտալիայի նվաճումը /էջ 32-34/
բ/ Հռոմը՝ Միջերկրական ծովի ավազանի գերիշխող /էջ 35-36/
գ/ Հանրապետությունից կայսրություն /էջ 37-40/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Կեսարի իրականացրած բարեփոխումները Հռոմում.
2. Ներկայացրե՛ք 1-ին և 2-րդ եռապետությունները Հռոմում /գրավոր/.

Նոյեմբերի 19-23

Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Արևմտյան քաղաքակրթությունները.

ա/ Հունական քաղաքակրթության սկիզբը /էջ 24-26/
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը /էջ 27-29/
գ/ Հունաստանը Ք. ա. 5-րդ դարում /էջ 30-32/-/բանավոր, դասագիրք/.

Առաջադրանքներ.
1. Բնութագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը.
2. Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի բարեփոխումները և դրանց նշանակությունը Աթենքի համար /գրավոր/.

Նոյեմբերի 12-17

Համաշխարհային պատմություն.
https://lib.armedu.am/resource/1755

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 2. Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները: Իրանական բարձրավանդակը /բանավոր, Համաշխարհային պատմություն, էջ 19-23/

2. Ներկայացրե՛ք Ասորեստանի արտաքին քաղաքականությունը Սարգոն 2-րդի օրոք /գրավոր/
3. Ներկայացրե՛ք Աքեմենյան տերության արքա Դարեհ 1-ինի բարեփոխումները /գրավոր/.

Նոյեմբերի 5-9- Նախագծային շաբաթ

«ԵՐԵՎԱՆ 2800»
«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԻԾ- ուսումնասիրում ենք Երևանի հին թաղամասերը.
Կրթական պարտեզ
«ՍԱՐԱԼԱՆՋԻ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ» ՆԱԽԱԳԻԾ- Խաղողատունկ Սարալանջում

Հոկտեմբերի 29-Նոյեմբերի 2- Ուսումնական արձակուրդ

1. Անցածի կրկնություն- բանավոր ստուգման համար
2. Բլոգային աշխատանքների վերանայում-լրացումներ- գրավոր ստուգման համար

Հոկտեմբերի 22-26- Նախագծային շաբաթ

«ԵՐԵՎԱՆ 2800»
«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԻԾ- ուսումնասիրում ենք Երևանի հին թաղամասերը.
Կրթական պարտեզ
«ՍԱՐԱԼԱՆՋԻ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ» ՆԱԽԱԳԻԾ- շարունակում ենք Սարալանջում խաղողի այգի հիմնելու աշխատանքները.

Հոկտեմբերի 15-19

Համաշխարհային պատմություն.
1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Արևելքի 1-ին պետությունները- Եգիպտոս: Համաեգիպտական պետությունը /բանավոր, Համաշխարհային պատմություն-10, էջ 7-9, 13-15/

2. Ի՞նչ ազդեցություն են ունեցել աշխարհագրական պայմանները եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա /գրավոր/
3. Ներկայացրե՛ք փարավոն Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները /գրավոր/.

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն-10.
https://lib.armedu.am/resource/1755

Հոկտեմբերի 8-10

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 6. Արտավազդ 2-րդ: Վերջին Արտաշեսյաններ: Թագավորության անկումը /բանավոր, դասագիրք, էջ 76-80/

2. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը Արտավազդ 2-րդի օրոք: Ճի՞շտ էր արդյոք այն: Ձեր կարծիքը /գրավոր/
3. Ներկայացրե՛ք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունը վերջին Արտաշեսյանների օրոք /գրավոր/.

Հոկտեմբերի 1-5

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը». Հարստության հիմնումը՝ Արտաշես 1-ին, Հայաստանը Աշխարհակալ տերություն՝ Տիգրան 2-րդ Մեծ, Ռազմաքաղաքական նոր իրադրությունը Առաջավոր Ասիայում /բանավոր, դասագիրք, էջ 58-75/

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ՝ ներկայացնելով Արտաշես 1-ինին որպես ռազմական և քաղաքական գործչի /գրավոր/
3. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր/.

Սեպտեմբերի 24-28

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը». Հայաստանը Ք. ա. 7-րդ դարավերջից մինչև Ք. ա. 330-ական թթ., Հայոց թագավորությունները Ք. ա. 331-201 թթ., Թագավորության պետական կարգը» /բանավոր, դասագիրք, էջ 47-53, 55/

2. Ներկայացրե՛ք Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները /գրավոր/
3. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր/.

Սեպտեմբերի 17-21

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը». Կազմավորումն ու հզորացումը, Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք, Թագավորության անկումը, Պետական կարգը /բանավոր, դասագիրք, էջ 35-42, 44-46/

2. Ներկայացրե՛ք Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրման պատմությունը /գրավոր, տարբեր աղբյուրներ/
3. Փորձե՛ք գնահատել Վանի համահայկական առաջին թագավորության տեղն ու դերը Հայոց պատմության մեջ /գրավոր/
4. Ներկայացրե՛ք Վանի թագավորության պետական կառավարման համակարգը և բանակի կազմը /գրավոր/.

Հայոց պատմություն.
Սեպտեմբերի 10-14

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. «Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները. Հայկական լեռնաշխարհ
Թեմա 2. «Հայոց ծագումնաբանությունը, Հայկազունների Արարատյան թագավորությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 7-11, 21-24,  34/

2. Պատրաստել  նյութ՝ «Իմ կարծիքով՝ Հայկական լեռնաշխարհի ամենանշանավոր…» թեմայով.
– լեռնագագաթը
-գետը
-լիճը
-նահանգը /նշվածներից որևէ մեկը, գրավոր/.
3. Ներկայացրե՛ք Հնդեվրոպական Նախահայրենիքը և լեզվաընտանիքը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Սեպտեմբերի 3-7-Նախագծային շաբաթ

– Ուս. տարվա ընթացքում նախատեսվող նախագծերի քննարկում և առարկայական ծրագրի  ու անելիքների ներկայացում-քննարկում.

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic