12-րդ դաս․ /Պատմություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 22-26
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան աշխատանքների ամփոփում-գնահատում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց
գ/ Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան գնահատում․

Մայիսի 15-19
Պատրաստվե՛ք ուսումնական տարվա ամփոփման՝
-Բանավոր հարցում-զրույց․

Մայիսի 8-12
Պատրաստվե՛ք ուսումնական տարվա ամփոփման՝
-Բլոգների «Պատմություն» բաժնի ներկայացում․

Մայիսի 2-5
Պատրաստվե՛ք ուսումնական տարվա ամփոփման՝
-Բլոգների «Պատմություն» բաժնի ներկայացում․

Ապրիլի 25-28
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7․ Հայկական մշակույթը 1920-41 թթ․
ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Հայկական մշակույթի զարգացման ճանապարհին եղած խնդիրները 1920-41 թթ․։
2․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները։
3․ Համառոտ նկարագրե՛ք հայ գրականության և արվեստի զարգացումն ու ձեռքբերումները 1920-41 թթ․ /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը․
ա/ Անկախության հռչակումը
բ/ Արցախյան ազատագրական պատերազմը
գ/ ԼՂՀ միջազգային դրությունը /բանավոր, էջ 65-74, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Համառոտ ներկայացեք ԼՂՀ անկախության հռչակման և պետականության ձևավորման գործընթացը։
2․ Նկարագրե՛ք Արցախյան հիմնախնդրի ներկայիս վիճակը։ Ինչպե՞ս եք պատկերացնում հիմնախնդրի լուծումը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Հայաստանի երրորդ հանրապետությունը․
ա/ Անկախ պետականության կայացման գործընթացը
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը
գ/ ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը /բանավոր, էջ 45-50, 54-64/, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք ՀՀ Սահմանադրության ընդունման գործընթացը։
2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին հասարակական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ։
3․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 3-7
Անցածի կրկնություն․

  • Շտեմարանային աշխատանք

Մարտի 20-24
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
ա/ Վերակառուցման քաղաքականությունը։ Արցախյան շարժումը
բ/ Հայաստանի անկախացման գործընթացը /բանավոր, էջ 33-44, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․
Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
2․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները
/բլոգային աշխատանք/․

Մարտի 13-17
Պատրաստվե՛ք ամփոփման՝
ա/ Բանավոր հարցում
բ/ Բլոգային աշխատանքների ստուգում, փետրվար ամսվա գնահատում․

Մարտի 6-10

  • Շտեմարանային աշխատանք

Փետրվարի 27-մարտի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էջ 17-22, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
2․ Ո՞վ է Մեծ Հայրենականի ձեր նախընտրած հերոսը․պատրաստե՛ք նյութ նրա մասին
/բլոգային աշխատանք/․

Փետրվարի 20-24
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էջ 5-15, նաև այլ աղբյուրներ/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Համեմատե՛ք ռազմական կոմունիզմը և Նէպ-ը։
2․ Ներկայացրե՛ք և փորձե՛ք գնահատել Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման կարևոր արդյունքներն ու բացասական հետևանքները։
3․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցավ կոլեկտիվացումը Հայաստանում։
4․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը։
/բլոգային աշխատանք/․

Փետրվարի 13-17

  • Շտեմարանային աշխատանք

Փետրվարի 6-10
Առաջին ուսումնական շրջանի ուսումնական թեմաների վերհիշում՝
Մաս Բ․ Հայոց քաղաքակրթությունը միջին շրջանում

Հունվարի 30-փետրվարի 3
Առաջին ուսումնական շրջանի ուսումնական թեմաների վերհիշում՝
Մաս Ա․ Հայոց քաղաքակրթությունը հնագույն և հին շրջանում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 9-27/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 19-23
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում․

Դեկտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10. «Հայոց Մեծ Եղեռնը» /էջ 113-124/
Թեմա 11. 1918թ․ Մայիսյան հերոսամարտերը /էջ 137-143/
Թեմա 12.  «Հայաստանի 1-ին հանրապետությունը»-ը /էջ 177-205/
Թեմա 13․ Առաջին հանրապետության անկումը /էջ 206-213/
Թեմա 14․ Խորհրդային Հայաստանը 1920-22 թվականներին /էջ 213-230/-բանավոր, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից․

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
2․ Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ։
3․ Ե՞րբ է ստեղծվել ԽՍՀՄ-ը։ Ո՞ր երկրները մտան ԽՍՀՄ կազմի մեջ /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 5-9
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 8․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 9. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2․ Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։
3․ Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 48-54,նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 6. 
Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /Նաև խոսեք «Հերոսապատում» նախագծի շրջանակում/:
4. Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք ավելի իրատեսական համարում: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 21-25․Սեբաստացու օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին..
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էջ 20-26, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էջ 28-36, նաև  այլ  աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուսումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները /բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 14-18․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
11-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1.
 Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/
Թեմա 2.  
Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
/էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։
2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի լուծման մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։
3․ Համառոտ նկարագրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/, փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը /բլոգային աշխատանք/
«Հայոց պատմություն»-11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Նոյեմբերի 7-11․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ամփոփման /թեստային աշխատանք/

  • Թեստային աշխատանք․10-րդ դասարանի ծրագրի ամփոփում /Թեմա 1-16/
    Թեստ 2

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 4․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ամփոփման /թեստային աշխատանք/

  • Թեստային աշխատանք․10-րդ դասարանի ծրագրի ամփոփում /Թեմա 1-11/
    Թեստ 1

Հոկտեմբերի 24-28` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 17-21
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը / բանավոր, դասագիրք՝ էջ 205-230, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել այսօր /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14․ Կիլիկյան Հայաստանը /էջ 174-190/
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։
2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։
3․ Ներկայացրե՛ք անկախ պետականության կորստի հետևանքները։
4․ Նկարագրե՛ք Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի պատճառները և հետևանքները
/բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 3-7
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի գահակալներից և թագուհիներից մեկի գործունեությունը։
2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 26-30
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9․ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /էջ 117-124/
Թեմա 10․ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին /էջ 125-137/
Թեմա 11․ Հայկական պետականության նախարարական շրջանը /էջ 138 159/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայաստանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։
2․ Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը
/բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 19-23
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5.
 «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը» /էջ 58-81/
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» /էջ 82-91/
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը /էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /էջ 101-107, 110-111/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
 1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային.
2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։
3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 12-16՝ 
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55/-բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն»-10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 1-9՝ նախագծային շաբաթ
-Մուտքի դաս՝ 2022-23 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում