Պատմության առաջադրանքներ (8/4 դասարան)

Կատարման ժամկետը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաներ/- թեմաները՝ ստորև.

  2. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

Մայիսի 14-18- Մայիսյան հավաք

Նախագծային ուսուցում- Ուսուցչի և սովորողի դերը նախագծային ուսուցման ընթացքում.

Մայիսի 7-11

ԹԵՄԱՆ- Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հասարակական-քաղաքական շարժումները ԱՄՆ-ում և Եվրոպայում /բանավոր, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 91-94, 99-104/.

ա/ Փորձե՛ք բացատրել «Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը: Ի՞նչ եք կարծում, մենք քաղաքացիական հասարակությու՞ն ենք արդյոք.
բ/ Համընդհանուր ընտրական իրավունքը համարվում է ժողովրդավարության պարտադիր պայման: Ինչու՞: Արտահայտե՛ք ձեր կարծիքը.
գ/ Ներկայացրե՛ք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի զարգացման արդյունքները 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Մայիսի 2-5

ԹԵՄԱՆ- Համաշխարհային մշակույթը 17-րդ դարում և 19-րդ դարի 1-ին կեսին՝
1. Կրթությունը և հիմնարար գիտությունները
2. Հումանիտար գիտությունները: Գրականությունը և Արվեստը /բանավոր, Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 67-75/.

ա/ Ձեր կարծիքով, նոր ժամանակներում ինչու՞ աճեց կրթության և գիտության դերը հասարակության կյանքում: Թվարկե՛ք նոր շրջանի հայտնի համալսարանները.
բ/ Նշե՛ք նոր շրջանի գիտական գլխավոր նվաճումները.
գ/ Ի՞նչ հարցերի ուսումնասիրությամբ էին զբաղվում իմաստասերները, տնտեսագետներն ու պատմաբանները նոր ժամանակներում.
դ/ Թվարկե՛ք նշված ժամանակաշրջանի հայտնի գրողների և գեղանկարիչների անուններ /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

«Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան
http://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf

Ապրիլի 23-27- ԱՄՓՈՓԻՉ ՇԱԲԱԹ

  1. Բանավոր ամփոփում- Կրկնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաները՝
    ա/ 1-ին համաշխարհային պատերազմը: Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Հայ կամավորական շարժումը.
    բ/ Հայոց մեծ եղեռնը: Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915 թվականին.
    գ/ Մայիսյան փառահեղ հերոսամարտերը՝ Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, Սարդարապատ: Պատմական նշանակությունը.
    դ/ Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին-20-րդ դարի սկզբին /Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 112-168/.
    ե/ Հայկական լեռնաշխարհը՝ Հայոց հայրենիք.
    զ/ Վանի և Հայկազուն Երվանդականների թագավորությունները /Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, 45-57, 61-80/.

  2. Գրավոր ամփոփում- Բլոգներում ներկայացնել փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում հանձնարարված գրավոր առաջադրանքները.

Ապրիլի 16-20

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Արևելքի ավանդական հասարակությունները 17-րդ դարից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը» թեման.
    ա/ Օսմանյան կայսրություն և Իրան
    բ/ Հնդկաստան և Չինաստան /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 50-60/.

  2. Համեմատե՛ք Օսմանյան կայսրությունն ու Իրանը վերը նշված ժամանակաշրջանում: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կարող եք նշել /գրավոր, դասագիրք/.

  3. Ի՞նչ դեր էին խաղում հայերը Հնդկաստանի կյանքում նոր ժամանակների 1-ին փուլում /ներկայացրե՛ք գրավոր/.

  4. Համառոտ ներկայացրե՛ք նոր դարերի սկզբի Չինաստանը /գրավոր/.

    ԱՂԲՅՈւՐԸ՝ Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան
    http://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf

Ապրիլի 9-13

  1. Պատրաստվել և ներկայացնել «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» թեման.
    ա/ Հայկազունի Երվանդականների թագավորությունը Ք.ա. 7-6-րդ դարերում
    բ/ Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
    գ/ Հայկազուն Երվանդականների թագավորության վերականգնումը
    դ/ Հայոց թագավորությունները Ք.ա. 3-րդ դարում /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 65-80/.

  2. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց Պատմահայր Մովսես Խորենացին Տիգրան Երվանդյանին: Ներկայացրե՛ք /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ո՞վ էր Քսենոփոնը: Ի՞նչ տեղեկություններ էր նա հաղորդում Հայաստանի մասին: Ներկայացրե՛ք /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  4. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Ալեքսանդր Մակեդոնացու մասին /գրավոր/.

Ապրիլի 3-7-Նախագծային շաբաթ

  1. Պատրաստվե՛ք տեսաֆիլմի դիտման, քննարկում-վերլուծության-/«Հայորդիներ-Մկրտիչ Խրիմյան՝ Խրիմյան Հայրիկ»/.

  2. Կատարե՛ք ուսումնասիրություն և պատրաստե՛ք նյութ Խրիմյան Հայրիկի մասին /գրավոր/.

Մարտի 26-30-Գարնանային արձակուրդ
Ամփոփիչ կրկնություն

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.
    ա/ 1-ին համաշխարհային պատերազմը: Հայ կամավորական շարժումը.
    բ/ Հայոց Մեծ եղեռնը: 1915թ. ինքնապաշտպանական հերոսամարտերը.
    գ/ 1918թ. Մայիսյան փառահեղ հերոսամարտերը /Ղարաքիլիսա, Սարդարապատ, Բաշ Ապարան/.
    դ/ Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին-20-րդ դարի սկզբին /Կրթություն, Գիտություն, Գրականություն, Մամուլ, Արվեստ և ճարտարապետություն/.
    ե/ Հայկական գաղթավայրերը նոր շրջանում./ Բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 112-174/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

Մարտի 19-23-Նախագծային շաբաթ.

Մարտի 12-16

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Վանի համահայկական թագավորությունը» թեման՝
    ա/ Թագավորության հիմնադրումը
    բ/ Տուշպա-Վան մայրաքաղաք
    գ/ Թագավորության հզորացումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ          դասարան, էջ 45-52/.

  2. ՈՒսումնասիրե՛ք Էրեբունիի  հիմնադրման արձանագրությունը և պատրաստե՛ք նյութ Էրեբունի բերդ-քաղաքի հիմնադրման մասին /կապե՛ք նաև Երևան-Էրեբունու 2800 ամյակի հետ/-/գրավոր, դասագիրք, էջ 57, նաև այլ աղբյուրներ/. 

Մարտի 5-9-Պատմության դասընթացի կրկնություն

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական լեռնաշխարհը՝ Հայոց հայրենիք» թեման՝
    ա/ Հայրենիք հասկացությունը: Լեռնաշխարհի դիրքը, սահմանները: Լեռները
    բ/ Խոշոր գետերը և լճերը
    գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17/.

  2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Իմ կարծիքով՝ Մեծ Հայքի  ամենանշանավոր նահանգը…» թեմայով /գրավոր/.

    ԱՂԲՅՈւՐԸ՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան
    https://lib.armedu.am/resource/998

Փետրվարի 26-Մարտի 2

  1. Փետրվարյան աշխատանքների ամփոփում և գնահատում /բլոգային աշխատանքների ստուգում, բանավոր ստուգում/.

  2. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական գաղթավայրերը նոր շրջանում» թեման՝
    ա/ Գաղութների առաջացումը բ/ Խոշոր գաղթավայրերը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 171-174/.

  3. Թվարկե՛ք հայկական գաղթավայրերի առաջացման պատճառներ /գրավոր/.

  4. Ներկայացրե՛ք արտագաղթի հետևանքները Հայաստանի համար /գրավոր/.

  5. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ կազմե՛ք այն երկրների ցանկը, որտեղ կան հայկական գաղթօջախներ կամ հայկական համայնքներ /գրավոր/.

Փետրվարի 19-23

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին-20-րդ դարի սկզբին» թեման.
    ա/ Հայկական մշակույթի վերելքը: Կրթություն
    բ/ Գիտություն /Բնական գիտություններ: Հայագիտություն/
    գ/ Գրականություն
    դ/ Մամուլ
    ե/ Արվեստ և ճարտարապետություն /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 153-168/.

  2. Ներկայացրե՛ք Բնական գիտությունների և Հայագիտության ներկայացուցիչների և նրանց աշխատություններից կամ կատարած աշխատանքներից, գյուտերից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Թվարկե՛ք այդ շրջանի հայտնի բանաստեղծ-գրողների և նրանց ստեղծագործություննեից: Սովորե՛ք ձեր նախընտրած բանաստեղծի ստեղծագործություններից և ներկայացրե՛ք դասարանում /Հարցի առաջին մասը՝ գրավոր, երկրորդ մասը՝ բանավոր, դասագիրք և այլ աղբյուրներ, Հայ գրականություն/.

  4. Թվարկե՛ք Արվեստի՝ ստորև նշված ճյուղերի ներկայացուցիչների ևնրանց ստեղծագործություններից /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
    Արվեստի ճյուղեր՝
    ա/ Կերպարվեստ
    բ/ Թատրոն
    գ/ Երաժշտւթյուն
    դ/ Ճարտարապետություն.

Փետրվարի 12-16

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Մայիսյան փառահեղ հերոսամարտերը՝ Պատերազմի վերաճումը թուրք-հայկականի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերը, Պատմական նշանակությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 146-152/

  2. Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը: Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Քանի որ այս տարի լրանում է Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, ուսումնասիրելով տարբեր աղբյուրներ՝ պատրաստե՛ք նյութ «Մայիսյան հերոսամարտեր-100» խորագրով /Աղբյուրներ՝ «Հայոց պատմություն, նորագույն ժամանակաշրջան /1918-1945 թթ./, հ. 4-րդ, Գիրք 1-ին, Վ. Բարխուդարյան և ուրիշներ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «Զանգակ 97»-Երևան, 2010…«Հայկական հարց» հանրագիտարան և այլն/

  4. Զրուցելով ձեր ընտանիքի անդամների հետ՝ պարզե՛ք, թե ձեր նախնիները պատմական Հայաստանի ո՞ր բնակավայրից են տեղափոխվել Արևելյան Հայաստան: Գրե՛ք տեղեկություններ այդ բնակավայրի մասին /օգտվե՛ք դասագրքից և այլ աղբյուրներից/

Փետրվարի 5-9

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայոց մեծ եղեռնը: Ինքնապաշտպանական հերոսամարտերը 1915 թվականին /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 122-133/

  2. Ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն: Համառոտ ներկայացրեք՝ ե՞րբ, ինչու՞, որտե՞ղ, ու՞մ կողմից և այլն /գրավոր, այլ աղբյուրներ/

  3. Վեր հանե՛ք 1915 թ. ինքնապաշտպանական մարտերի պատմական նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Հունվարի 29-Փետրվարի 2

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1-ին համաշխարհային պատերազմը: Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Հայ կամավորական շարժումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 112-120/

  2. Թվարկե՛ք 1-ին աշխարհամարտի ընթացքում ստեղծված հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը /գրավոր, դասագիրք/

  3. Ի՞նչ նշանակություն ունեցավ  հայ կամավորական շարժումը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 18-22

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Ազատագրական խմբակները, Հայ ազգային կուսակցությունները, Հայդուկային շարժումը, Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890-ական թթ. /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 80-96/

  2. Համեմատե՛ք երեք կուսակցությունների ծրագրերը՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները /գրավոր, դասագիրք/

  3. Պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին /գրավոր, օգտվե՛ք դասանյութից, «Հայկական հարց» հանրագիտարանից և համացանցի կայքէջերից/

Դեկտեմբերի 11-15

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 73-75/

  2. Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը: Փորձե՛ք գնահատել վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Դեկտեմբերի 4-8

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Համաշխարհային մշակույթը /17-րդ դար-19-րդ դարի առաջին կես/՝ Կրթական համակարգը, Հիմնարար գիտությունները, Հումանիտար գիտությունները, Գրականությունը և թատրոնը, Գեղանկարչությունը և ճարտարապետությունը, Երաժշտությունը և օպերային արվեստը/-/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 67-75/

  2. Թվարկե՛ք նոր շրջանի հայտնի համալսարանները: Ի՞նչ գիտեք նրանց մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Թվարկե՛ք գրականության և արվեստի /թատրոն, գեղանկարչություն, երաժշտություն/ նշանավոր ներկայացուցիչների և նրանց ստեղծագործությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Նոյեմբերի 27-Դեկտեմբերի 1

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Վիեննայի վեհաժողովը, Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ., Արևելքի ավանդական հասարակությունները՝ Օսմանյան կայսրություն և Իրան /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 40-42, 45-48, 50-54/

  2. Զարգացման ո՞ր ուղին է նախընտրելի՝ հեղափոխակա՞ն, թե՞ բարենորոգումների: Ներկայացրե՛ք հիմնավոր պատասխան /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  3. Համեմատե՛ք Օսմանյան կայսրությունն ու Իրանը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կարող եք նշել /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Նոյեմբերի 20-24

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Նապոլեոնի դարաշրջանը/Նապոլեոնի վարչակարգը, բարենորոգումները, պատերազմները և «Մեծ տերության» կազմավորումը, տերության կործանումը/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 34-38/

  2. Ներկայացրե՛ք Նապոլեոն Բոնապարտի բարենորոգումներն ըստ բնագավառների՝

  • ռազմական

  • օրենսդրական

  • վարչական

  • մշակութային

  • կրոնական /գրավոր, օգտվե՛ք դասագրքից և այլ աղբյուրներից/

Նոյեմբերի 13-17

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Զեյթունի 1862թ. ապստամբությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 70-72/

  2. Ի՞նչ նշանակություն ունեցավ Զեյթունի 1862թ. ապստամբությունը: Գրե՛ք Զեյթուն լեռնագավառի և Զեյթունի 1862թ. ապստամբության նշանակության մասին/

Նոյեմբերի 6-10

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք հայ հասարակական-քաղաքական միտքը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 65-67/

  2. Համեմատե՛ք երեք հասարակական-քաղաքական հոսանքների հայացքները՝ վեր հանելով նրանց նմանություններն ու տարբերությունները /գրավոր/

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /Հոկտեմբերի 30-Նոյեմբերի 3/

  1. ՈՒսումնասիրե՛ք Միքայել Չամչյանի և Մովսես Խորենացու «Հայոց Պատմություններ»-ը ու համեմատե՛ք դրանք /գրավոր/

Հոկտեմբերի 23-27

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը հետևյալ ճյուղերով՝ Դպրոց: Տպագրություն, հայ մամուլի սկզբնավորում: Պատմագիտություն: Վենետիկի Մխիթարյան միաբանություն: Արվեստ /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, էջ 44-49/

  2. Ներկայացրե՛ք Պատմագիտության և Արվեստի գործիչներին ըստ իրենց աշխատությունների և ստեղծագործությունների /հեղինակ-ստեղծագործություն, գրավոր/

Հոկտեմբերի 16-20

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1806-1812 թթ. և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 39-41/

  2. Ներկայացրե՛ք Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը: Ձեր գնահատականը /գրավոր, էջ 41-42/

Հոկտեմբերի 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը /բանավոր, Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 31-33/

  2. Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն/ էջ 33-34/

Հոկտեմբերի 2-6

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքը /բանավոր, էջ 30/

  2. Ներկայացրե՛ք Գյուլիստանի հաշտության պայմանագիրը: Վե՛ր հանեք դրական և բացասական նշանակությունը հայերիս համար /գրավոր/

Սեպտեմբերի 25-29

  1. 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի ո՞ր ուղղությունն եք նախընտրում՝ արևմտաեվրոպակա՞ն, թե՞ ռուսական:Ինչու՞: Փորձե՛ք հիմնավորե՛լ պատասխանը:/գրավոր/

Սեպտեմբերի 19-23

  1. Ներկայացրե՛ք Շահամիր Շահամիրյանի ազատագրական նախագիծը/բանավոր, էջ 25-27/

  2. Հայաստանի ազատագրության ծրագրերից ո՞րն էր առավել իրատեսական և ինչու՞: Արտահայտե՛ք ձեր կարծիքը/գրավոր/

Սեպտեմբերի 11-15

  1. Ո՞վ էր Դավիթ Բեկը: Ի՞նչ գիտեք նրա մասին/գրավոր/

  2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը/բանավոր, էջ 19-20/

  3. Ներկայացրե՛ք Հովսեփ Էմինի գործունեությունը Հայաստանի ազատագրական պայքարի գործում/բանավոր, էջ 23-25/

Սեպտեմբերի 4-8

  1. Ի՞նչ գիտեք Հակոբ Դ Ջուղայեցու և Իսրայել Օրու ու նրանց գործունեության մասին/գրավոր/

  2. Նկարագրե՛ք ռազմական գործողությունների ընթացքը Արցախում 1724-1726թթ./բանավոր, էջ 15-16/

Աղբյուրը՝ «Հայոց պատմություն», 8-րդ դասարան http://lib.armedu.am/resource/2310

«Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան
http://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf