Առաջադրանքներ (11-րդ դասարան)

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Պատմության դասընթացի կրկնություն
ԱՂԲՅՈւՐԸ՝ Հայոց պատմություն, 10-րդ դասարան http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Մայիսի 21-25- Ամփոփիչ շաբաթ

2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների ստուգում և ամփոփում՝

  1. Բանավոր ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում ուսումնասիրած թեմաներ/- թեմաները՝ ստորև.

  2. «Երևանյան Ձիարձաններ» նախագծի ամփոփիչ քննարկում.

  3. Գրավոր /բլոգային/ աշխատանքների ստուգում և ամփոփում /Սեպտեմբեր-Մայիս ամիսների ընթացքում հանձնարարված առաջադրանքներ/- առաջադրանքները՝ ստորև.

ՄԱՅԻՍԻ 14-18- ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՎԱՔ

Նախագծային ուսուցում- «Երևանյան Ձիարձաններ» նախագծի ամփոփումԿլոր սեղան-քննարկում /Մայիսի 14-ին և 16-ին/.

ՄԱՅԻՍԻ 7-11

ԹԵՄԱՆ- Հայաստանը 7-րդ դարում: Հայ նախարարական համակարգը Արաբական Խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 151-160/.
ա/ Ներկայացրե՛ք արաբական արշավանքների հետևանքները Հայաստանում.
բ/ Ներկայացրե՛ք հակաարաբական ապստամբությունների նշանակությունը՝ 703թ., 748-750թթ., 774-775թթ., 850-855թթ. /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՄԱՅԻՍԻ 2-5

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Վարդանանց և Վահանանց պատերազմները» թեման.
    ա/ Վարդանանց պատերազմը
    բ/ Վահանանց պատերազմը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 139-147/.

  2. Ներկայացրե՛ք, թե ինչ քաղաքականություն էին վարում Սասանյանները Հայաստանում Հայ Արշակունիների անկումից հետո /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Համեմատե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմները, ցույց տվե՛ք դրանց նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՊՐԻԼԻ 23-27

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին» թեման.
    ա/ Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝ Տրդատ 3-րդ Մեծ, Խոսրով 3-րդ Կոտակ, Տիրան, Արշակ 2-րդ, Պապ թագավոր
    բ/ Հայոց Արշակունյաց թագավորության մայրամուտը՝ Վարազդատի գահակալությունը և Մուշեղ Սպարապետը, Աշոտ 3-րդի գահակալությունը և Մանվել Սպարապետը, Հայաստանի պարսկա-բյուզանդական բաժանումը և Խոսրով 4-րդը, Վռամշապուհի համապետական գործունեությունը, Հայ Արշակունիների հարստության անկումը և դրա հետևանքները /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 126-137/.

  2. Ներկայացրե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի կարևոր ձեռնարկումները երկրի հզորացման գործում /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ներկայացրե՛ք հայ Արշակունիների արքայատոհմի անկման հետևանքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ԱՊՐԻԼԻ 16-20

  1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» թեման.
    ա/ Արշակունիների գահակալումը Մեծ Հայքում: Տրդատ 1-ին
    բ/ Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության պետական կարգը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 86-92/.

  2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Գառնիի հեթանոսական տաճարի մասին /գրավոր/.

  3. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի Պետական կարգը Արշակունիների օրոք /գրավոր, գծապատկերը՝ էջ 93-ում/.

ԱՊՐԻԼԻ 9-13

  1. Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը» թեման.
    ա/ Նոր հարստության հիմնումը: Արտաշես 1-ին
    բ/ Հայաստանը աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ: Հայ-հռոմեական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը
    գ/ Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության: Արտավազդ 2-րդ
    դ/ Արտաշեսյան թագավորության անկումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 58-81/.

  2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները /ռազմական, վարչական, հողային, մայրաքաղաք Արտաշատի կառուցումը/-/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  3. Ներկայացրե՛ք հայ-պոնտական պայմանագիրը /գրավոր, դասագիրք/.

  4. Ներկայացրե՛ք Արտաշատի հաշտության պայմանագիրը /գրավոր, դասագիրք/.

  5. Ներկայացրե՛ք Արտաշեսյան արքայացանկը /գրավոր, դասագիրք/.

ԱՊՐԻԼԻ 3-7-ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՇԱԲԱԹ

  1. Պատրաստվե՛ք տեսաֆիլմի դիտման, քննարկում-վերլուծության-/«Հայորդիներ-Մկրտիչ Խրիմյան՝ Խրիմյան Հայրիկ»/.
    ՕՐԸ- Ապրիլի 4-ին
    ԺԱՄԸ- 09:20-10:05
    ՎԱՅՐԸ- Հայրենագիտության սրահ

  2. Կատարե՛ք ուսումնասիրություն և պատրաստե՛ք նյութ Խրիմյան Հայրիկի մասին /գրավոր/.

ՄԱՐՏԻ 26-30-ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈւՐԴ
ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈւԹՅՈւՆ

  1. Փետրվար-Մարտ ամիսների թեմաների կրկնություն, աշխատանքների ամփոփում.
    ա/ Հայաստանի 1-ին հանրապետությունը՝ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը, Հասարակական-քաղաքական կյանքը, 1920 թ. Մայիսյան ապստամբությունը, 1-ին հանրապետության մշակութային կյանքը.
    բ/ Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը: Հայկական հարցը՝ Հայ-վրացական և հայ-ադրբեջանական  հարաբերությունները, Հայկական պատվիրակությունը Փարիզի խորհրդաժողովում, Սևրի պայմանագիրը և Հայաստանը.
    գ/ Հայաստանի 1-ին հանրապետության անկումը՝ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում: ՀՀ խորհրդայնացումը./բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 177-212/.
    դ/ Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները՝ Հայկական լեռնաշխարհի դիրքը, սահմանները: Խոշոր գետերը և լճերը: Վարչական բաժանումը.
    ե/ Վանի Համահայկական թագավորությունը՝ Կազմավորումն ու հզորացումը. Արգիշտի 1-ին: Թագավորությունը Սարդուրի 2-րդի և հաջորդների օրոք: Տերության անկումը: Պետական կարգը: Բանակը.
    զ/ Հայկազուն Երվանդականների թագավորությունը՝ Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների գահակալության շրջանները: Հայոց թագավորությունները Ք.ա. 331-201 թթ.: Ալեքսանդր Մակեդոնացու                    արշավանքները և Հայաստանի անկախության վերականգնումը: Տնտեսությունն ու պետական կարգը./բանավոր ամփոփում, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 6-57/.

  2. Գրավոր առաջադրանքների ամփոփում բլոգներում, դրանց ստուգում և գնահատում /գրավոր ամփոփում/.

ՄԱՐՏԻ 19-23-Նախագծային շաբաթ.

  • Պատրաստվե՛ք մասնակցելու «Խաղողատունկ» նախագծի իրականացմանը /տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ Սարալանջում/.

ՄԱՐՏԻ 12-16

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» թեման՝
    ա/ Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաների                                   գահակալության շրջանները.
    բ/ Հայոց թագավորությունները Ք.ա. 331-201 թթ.: Ալեքսանդր Մակեդոնացու                    արշավանքները և Հայաստանի անկախության վերականգնումը.
    գ/ Տնտեսությունն ու պետական կարգը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք,        10-րդ դասարան, էջ 47-57/.

  • Ներկայացրե՛ք Քսենոփոնի հաղորդած տեղեկությունները Հայաստանի մասին /գրավոր, դասագիրք/.

  • Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՄԱՐՏԻ 5-9

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Վանի Համահայկական թագավորությունը» թեման՝
    1. Կազմավորումն ու հզորացումը: Արգիշտի 1-ին.
    2. Թագավորությունը Սարդուրի 2-րդի և հաջորդների օրոք: Տերության անկումը.
    3. Պետական կարգը: Բանակը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 35-42, 44-46/.

  • Ներկայացրե՛ք Իշպուինի արքայի ձեռնարկած բարեփոխումները /գրավոր, դասագիրք/.

  • Ներկայացրե՛ք Արգիշտի 1-ինի ձեռնարկած շինարարական աշխատանքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  • Վեր հանե՛ք Վանի թագավորության անկման պատճառները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ՄԱՐՏԻ 2

  • Փետրվարյան աշխատանքների ամփոփում և գնահատում /բլոգային աշխատանքների ստուգում, բանավոր ստուգում/.

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները» թեման՝
    1. Հայկական լեռնաշխարհի դիրքը, սահմանները
    2. Խոշոր գետերը և լճերը
    3. Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, էջ 6-8/.

  • Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Իմ կարծիքով՝ Մեծ Հայքի  ամենանշանավոր նահանգը…» թեմայով /գրավոր/.

ՓԵՏՐՎԱՐԻ 19-23

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայաստանի 1-ին հանրապետության անկումը» թեման՝
    1. Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում.
    2. ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 206-212/.

  • Ի՞նչ էր պարունակում «Թուրքական ազգային ուխտ» փաստաթուղթը: Ի՞նչ նշանակություն ուներ Ռուսաստանի համար Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան հատվածը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

  • Ներկայացրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը: Ի՞նչ եք կարծում, անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

ՓԵՏՐՎԱՐԻ 12-16

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայաստանի 1-ին հանրապետության միջազգային դրությունը: Հայկական հարցը» թեման՝ Հայ-վրացական և հայ-ադրբեջանական  հարաբերությունները, Հայկական պատվիրակությունը Փարիզի խորհրդաժողովում, Սևրի պայմանագիրը և Հայաստանը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 192-198, 200-202/

  • Համեմատե՛ք 1920 թվականի և այսօրվա հայ-վրացական հարաբերությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Գնահատե՛ք Գ. Նժդեհի դերը Զանգեզուրի ինքնապաշտպանության գործում/ գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Ներկայացրե՛ք Սևրի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող բաժինը: Ըստ ձեզ՝ ինչու՞ չիրագործվեց Սևրի պայմանագիրը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՓԵՏՐՎԱՐԻ 5-9

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետությունը՝ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը, Հասարակական-քաղաքական կյանքը, 1920 թ. Մայիսյան ապստամբությունը, 1-ին հանրապետության մշակութային կյանքը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 177-181, 183-184, 186-187, 188-190/

  • Ներկայացրե՛ք Բաթումի հաշտության պայմանագրի հետևանքները, 1920 թ. Մայիսյան ապստամբության պարտության պատճառները, 1-ին հանրապետության կրթական համակարգը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ԵՐԿՐՈՐԴ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/.

ՀՈւՆՎԱՐԻ 29-ՓԵՏՐՎԱՐԻ 2

  • Բլոգներում ամփոփե՛ք և լուսաբանե՛ք «Երևանյան ձիարձաններ» նախագիծը

  • Պատրաստվե՛ք նախագծի ամփոփմանը կլոր սեղան-քննարկման շուրջ

ՀՈւՆՎԱՐԻ 22-26 /ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐ/.

  • Պատրաստվե՛ք այցելելու «Գայի»/Հայկ Բժշկյան/ ձիարձան

ՀՈւՆՎԱՐԻ 15-19 /ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐ/.

  • Պատրաստվե՛ք այցելելու «Սասունցի Դավիթ» և «Մարշալ Բաղրամյան» ձիարձաններ

ՀՈւՆՎԱՐԻ 8-12 /ԵՐԵՎԱՆՅԱՆ ՁԻԱՐՁԱՆՆԵՐ/.

  • Պատրաստվե՛ք այցելելու «Զորավար Անդրանիկ» և «Վարդան Մամիկոնյան» ձիարձաններ

ԱՌԱՋԻՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ /ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/.

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-22

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո, Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը, 1918թ. Մայիսյան հերոսամարտերը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 124-132, 137-143/

  • Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ-Կրկնե՛ք սեպտեմբերից-դեկտեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրած բոլոր թեմաները /բանավոր ստուգում, Հայոց պատմության դասագիրք, էջ 6-143/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-15

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին» թեման՝ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը, Հայ կամավորական շարժումը, Հայոց մեծ եղեռնը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 103-123/

  • Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները, նրանց հրամանատարական կազմը: Վերհանե՛ք հայ կամավորական շարժման նշանակությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը /օգտվե՛ք նաև լրացուցիչ նյութերից/

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-8

  • Պատրաստվե՛ք Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին՝ Մշո Ս. Առաքելոց վանքի կռիվը, Սասունի 1904թ. ապստամբությունը, Երիտթուրքերի հեղաշրջումը, հայերի ոչնչացման պետական ծրագրի շարունակումը, Պանթյուրքիզմը՝ պետական քաղաքականություն /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 91-94, 95-97/

  • Ներկայացրե՛ք Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության հետևանքները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

  • Ներկայացրե՛ք պանթյուրքիզմի էությունը և քաղաքական ծրագիրը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Ազատագրական պայքարի զինված փուլը /Հայդուկային շարժումը, Արևմտահայության ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը, Սասունի 1894թ. հերոսամարտը, Զեյթունի 1895-96թթ. ապստամբությունը, Վանի 1896թ. հերոսական ինքնապաշտպանությունը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 71-82/

  • Թվարկե՛ք նշանավոր հայդուկապետերին: Գրե՛ք նրանցից մեկի մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-24

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Հայ քաղաքական կյանքի վերելքը թեման՝ Հայ հասարակական-քաղաքական հոսանքները/Պահպանողականություն, Ազատականություն, Ազգայնականություն/, Ազգային-հասարակական շարժումները, Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ, Հայ ազգային կուսակցություններ/Արմենական, Հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններ/-/բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 63-69, 71-78/

  • Ներկայացրե՛ք երեք հասարակական-քաղաքական հոսանքների գաղափարները/Ազատականություն, Պահպանողականություն, Ազգայնականություն/, համեմատե՛ք դրանք միմյանց հետ՝ վեր հանելով նրանց նմանություններն ու տարբերությունները: Նշե՛ք նաև, թե ո՞ր հոսանքին եք հարում դուք/գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-17-ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՇԱԲԱԹ

  • Պատրաստվե՛ք ֆիլմի դիտման-«Դավիթ Բեկ»-/Նոյեմբերի 14, ժամը 09:20-10:05, Հայրենագիտության սրահում/

  • Պատրաստվե՛ք ֆիլմի դիտման՝ շարունակություն, ֆիլմի քննարկման-վերլուծության/Նոյեմբերի 15, ժամը 09:20-10:05, Հայրենագիտության սրահում/

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-10

  • Պատրաստե՛ք նյութ Մկրտիչ Խրիմյանի /Խրիմյան Հայրիկ / մասին: Ներկայացրե՛ք նրան իբրև հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործչի, ինչպես նաև որպես մտավորական և գրող:

  • Պատրաստվե՛ք և պատմե՛ք Հայկական հարցի մասին /Աղբյուր՝ «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ., Լեո-«Հայոց Հարցը», 1906թ. և այլք /:

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ /ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ՆՈՅԵՄԲԵՐԻ 3/

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք,11-րդ դասարան, էջ 47-51/

  • Մամեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-27

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Ռուսաստանի գաղութային քաղաքականությունը և Արևելահայերի ազգային ու սոցիալական շարժումները /բանավոր, էջ 42-44/

  • Ինչու՞ ռուսական արքունիքն իր առաջին հարվածն ուղղեց հատկապես դեպի հայոց եկեղեցին և հայ դպրոցը: Պատասխանը հիմնավորե՛ք /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-20

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1806-1812 թթ. և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էջ 33-35/

  • Ներկայացրե՛ք Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը: Ձեր գնահատականը /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-13

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը և հայերի մասնակցությունը պատերազմին /բանավոր, էջ 28-31/

  • Ներկայացրե՛ք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը: Գնահատե՛ք այն /գրավոր/

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-6

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք հայերի մասնակցությունը 1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմին: Գյուլիստանի հաշտության պայմանագիրը /բանավոր, էջ 27-28/

  • Համեմատե՛ք Գյուլիստանի և Բուխարեստի հաշտության պայմանագրերը: Փորձե՛ք գնահատել երկու պայմանագրերը /գրավոր/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-29

  • Փորձե՛ք վերլուծել «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» և «Որոգայթ փառաց» աշխատությունները: Վեր հանե՛ք, ըստ ձեզ, ամենակարևոր գաղափարները/գրավոր/

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-23

  • Պատրաստվե՛ք դաս-քննարկման «Սյունիքում 1722-1731թթ. ստեղծվել էր անկախ պետություն» թեմայի շուրջ:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-15

  • Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի՝ ձեր նախընտրած գործչին և նրա ծրագիրը /բանավոր/:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-8

  • Ազատագրական շարժման ո՞ր կողմնորոշումն եք նախընտրում՝ արևմտաեվրոպակա՞ն, թե՞ ռուսական: Ինչու՞: Պատասխանը հիմնավորե՛ք /գրավոր/:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ «Հայոց պատմություն», 11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

«Համաշխարհային պատմություն», 11-րդ դասարան
https://lib.armedu.am/resource/1756