«Պատմություն»-12-րդ դաս.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը՝ շաբաթական 4 ժամ, տարեկան 132 ժամ

Ավագ դպրոցի  «Պատմություն» առարկայի 10-12-րդ  դասարանների ծրագիրը  կազմվել է՝ հիմք  ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության  պետական չափորոշչի և հանրակրթական Ավագ  դպրոցի  «Պատմություն»  առարկայի  չափորոշչի  հայեցակարգային  դրույթները ,  առարկայական  ծրագրին ներկայացվող  սկզբունքներն  ու  պահանջները, ինչպես նաև  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը.

Հանրակրթական Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր և աշխարհի այլ ժողովուրդների  անցած պատմական ուղու համակարգված և հանրամատչելի  շարադրանքը սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական և համաշխարհային քաղաքակրթության  հետ,  նրանց  առաջացման  ու  զարգացման օրինաչափություններին,  նրանց ստեղծած  արժեքներին  և  համամարդկային  նվաճումներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհին հայ ու համաշխարհային ժողովուրդների ունեցած դժվարություններին  ու կորուստներին.

Նպատակը՝
Ավագ դպրոցում «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է՝
-սովորողներին ներկայացնել  «Պատմություն» գիտությունը, դրա տեղը հասարակական  գիտությունների շարքում
-սովորողների ունեցած իմացական  հենքի  վրա  կառուցելով՝  տալ  համապարփակ  գիտելիքներ անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ.

Հիմնական խնդիրները՝
-Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը
-Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը
-Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը
-Ինքնության խնդիրների իմացությունը
-Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը
– Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առնչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով՝ շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում
-Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով.

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, պատմա-հնագիտական վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն.

Նախագծային և հետազոտական աշխատանքներ՝
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արծարծում
-Սեփական խոսքի մշակում.

Բովանդակություն

Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս-«Պատմություն» դասընթացի նորագույն և արդի փուլը-1 ժամ
2. Սոցիալիստական հասարակության ձևավորումը-2 ժամ
3. Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը-2 ժամ
4. Երկրորդ աշխարհամարտը /1939-1945 թթ./-3 ժամ
5. Հայրենական Մեծ պատերազմը և հայ ժողովուրդը /1941-1945 թթ./-3 ժամ
6. Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին-3 ժամ
7. Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին-3 ժամ
8. Արցախյան շարժումը-3 ժամ
9. Հայաստանի անկախացման գործընթացը-3 ժամ
10. Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործընթացը-2 ժամ
11. ՀՀ սոցիալ-տնտեսական դրությունը-2 ժամ
12. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը-3 ժամ
13. ՀՀ միջազգային դրությունը, արտաքին քաղաքականությունը-3 ժամ
14. Հայկական հեղափոխությունը-2 ժամ
15. ԼՂՀ անկախության հռչակումը-2 ժամ
16. Արցախյան պատերազմը-2 ժամ
17. ԼՂՀ միջազգային դրությունը-2 ժամ
18. Հայկական սփյուռքը 1920 թվականից մինչև մեր օրերը-5 ժամ
19. Հայկական մշակույթը 1920 թվականից մինչև մեր օրերը-5 ժամ
20. Գիտատեխնիկական հեղափոխությունը և արդյունքները-2 ժամ
21. Հետարդյունաբերական-տեղեկատվական հասարակությունը-2 ժամ
22. Քաղաքական նոր իրադրությունն աշխարհում-2 ժամ
23. ԽՍՀՄ փլուզումն ու նորանկախ պետությունների առաջացումը-2 ժամ
24. Տարածաշրջանային նոր հակամարտությունները-2 ժամ
25. Ազգերի ինքնորոշման հիմնախնդիրը-2 ժամ
26. Աշխարհի ժողովրդավարացման գործընթացը-2 ժամ
27. Մարդկության առջև ծառացած արդի հիմնախնդիրները-2 ժամ
28. Պատերազմի և խաղաղության հիմնախնդիրը-2 ժամ
29. Քաղաքակրթության զարգացման հեռանկարները 21-րդ դարում-2 ժամ
30. Հայ և համաշխարհային մշակույթի զարգացման գլխավոր նվաճումները-4 ժամ
31. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ  ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/
12-րդ դասարանի երրորդ ուսումնական շրջանի ծրագրային բաղադրիչը ավարտական քննություններին նախապատրաստվելն է:
Չորրորդ ուսումնական շրջան-Ամառային  ճամբար

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Բանավոր հարցում-1-4 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր