8-րդ դասարան

«Հասարակագիտություն» առարկայի ծրագիր (8-րդ դասարան)

Բացատրագիր

«Հասարակագիտություն» 8-րդ դասարանի առարկայական ծրագրի համար հիմք են հանդիսացել «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային ծրագրերը:

«Հասարակագիտություն» առարկան դպրոցում ուսումնասիրվում է սկսած 8-րդ դասարանից: Այն գիտություն է մարդու, մարդ-բնություն հարաբերությունների, մարդկային փոխհարաբերությունների և հասարակության մասին:

«Հասարակագիտությունը» պարունակում է մարդուն և հասարակությունը ուսումնասիրող այնպիսի դասընթացներ, որոնք նպաստում են սովորողներին հասունացման և հասարակության լիարժեք քաղաքացիներ դառնալու, հասարակական գործընթացներին ներգավվելու գործին:

8-րդ դասարանի դասընթացում սովորողները՝

– Ձեռք կբերեն գիտելիքներ մարդու, նրանց շրջապատող բնական ու հասարակական միջավայրի մասին.
– Գաղափար կկազմեն մի շարք հիմնարար արժեքների մասին, ինչպիսիք են՝ ազատությունը և պատասխանատվությունը, արդարությունը, հավասարությունը և հանդուրժողականությունը.
– Կծանոթանան «իշխանություն» հասկացությանը և դրա անհրաժեշտության խնդրին.
– Ձեռք կբերեն սեփական կարծիքն արտահայտելու, ակտիվ քննարկումներ և բանավեճեր կազմակերպելու, անհատական և թիմային աշխատանքներ կատարելու հմտություններ և կարողություններ:

Ծրագրում ընդգրկված բոլոր թեմաներն էլ կարևոր են, քանի որ դրանք մեծապես ազդում են մարդու և քաղաքացու ձևավորման վրա, իսկ արժանավոր մարդու և քաղաքացու ձևավորումը դպրոցական կրթության կարևորագույն նպատակներից է:

Ուսումնական գործունեության տեսակները 

Հաշվի առնելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը՝ «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման պարագայում նպատակահարմար են ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.

-Տեսական նյութի ներկայացում՝ բանավոր խոսքի և տեսադասերի միջոցով
-Անհատական և խմբային նախագծերի իրականացում
-Դաս-քննարկում
-Զրույցներ, քննարկումներ, բանավեճեր
-Ֆիլմերի դիտում և քննարկում
-Խմբային, դերային խաղերի և բանավեճերի կազմակերպում
-Հիմնախնդիրների ուսումնասիրություն և քննարկում
-Արշավային դաս
-Համացանցի լայն հնարավորությունների կիրառում

Բովանդակությունը

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/Սեպտեմբեր-Դեկտեմբեր/

1.Մուտքի դաս «Հասարակագիտություն» առարկան և նրա ուսումնասիրման անհրաժեշտությունը

2.Մարդը և հասարակությունը.

-Մարդը և շրջակա աշխարհը
-Մարդու պահանջմունքները
-Խնբեր: Շերտեր: Համայնքներ
-Համագործակցություն: Հակասություն և համակեցություն
-Ընտանիք
-Ազգ և մշակույթ
-Ազգային արժեքներ

  • Ամփոփում

3.Հիմնարար արժեքներ

-Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք
-Ազատություն
-Ինչ է արդարությունը
-Արդարության իրավական և բարոյական կողմերը
-Արդարության արտահայտման ձևերը

  • Ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/Փետրվար-Մայիս/

4.Իշխանություն

-Ինչ է իշխանությունը
-Առաջնորդություն
-Դաս-քննարկում /Իշխանության անհրաժեշտությունը/
-Ժողովրդավարություն
-Դաս-քննարկում /Ժողովրդավարությունը մեր երկրում/
-Կոռուպցիա և իշխանության չարաշահում
-Դաս-քննարկում /Պայքարը կոռուպցիայի դեմ/
-Թրաֆիքինգ /Մարդու շահագործում/
-Դաս-քննարկում /Պայքար թրաֆիքինգի դեմ/
-ՀՀ Սահմանադրության ուսումնասիրություն
-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ուսումնասիրություն

  • Ամփոփում

  • Կիսամյակային ամփոփում

  • Տարեկան աշխատանքների ամփոփում

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ /ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆԻՍ/

Գնահատում

  • Սովորողի ուսումնական գործունեության տարբեր ձևերից  ստացված արդյունքները, որոնք ներկայացված են այս ծրագրում, բերվում են միասնական՝ 10 միավորանոց գնահատման համակարգի: