Պատմություն /12-րդ դասարան/

2023-2024 ուսումնական տարվա առարկայական հեղինակային ծրագիր

Պատմություն, 12-րդ դասարան
Շաբաթական՝ 4 դասաժամ, տարեկան՝ 136 դասաժամ

Ընդհանուր նկարագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

«Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները պետք է լինեն ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների և ստանդարտների: Այստեղ պետք է կարևորվի սովորողի քննական մոտեցումը, պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը և բանավիճել դրա շուրջ, հասկանան, թե ինչ են սովորում, ինչպես են սովորում  և ինչու են սովորում:
«Պատմություն» առարկայի իմացության միջոցով է ձևավորվում ազգային ինքնագիտակցություն ու մտածողություն, պատասխանատու և սեփական տեսակետ ու դիրքորոշում ունեցող, կշռադատված որոշումեր կայացնող անձ և քաղաքացի։

Ուսուցման նպատակը՝

  • Ձևավորել պատմության ուսումնասիրության և վերլուծության համար անհրաժեշտ կարողություններ
  • Տարանջատել հայոց պատմության առանցքային շրջափուլերը, որոնք ազդեցություն են ունեցել հայոց պատմության զարգացման ուղիների վրա
  • Վերլուծել մարդկության պատմության կարևոր իրադարձությունները, երևույթները, գործընթացները, գաղափարները, հասկացությունները՝ ըստ հասարակական գործունեության հիմնական ուղղությունների
  • Վերլուծել պատմական զարգացումների խորքային պատճառները
  • Զարգացնել պատմական ու տրամաբանական մտածողությունը, պատճառահետևանքային կապեր գտնել պատմական գործընթացներում, պատմական ու հասարակական տարբեր իրադարձությունների, երևույթների միջև, հասկանա ու մեկնաբանի տարբեր երկրների ու ժողովուրդների զարգացման ընթացքը, օրինաչափությունները և առանձնահատկությունները, դրանք պայմանավորող գործոնները
  • Համադրել և հակադրել պատմական իրադարձությունները, երևույթները, փաստերը, դրանց փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքային կապերը
  • Վերլուծել հայոց պատմության առանցքային խնդիրների պատճառահետևանքային կապերը, մատնանշել լուծման հնարավոր տարբերակները
  • Ձևավորել վերաբերմունք՝ ուղղված սեփական պետության, մշակույթի, պատմության և ապագայի տեսլականին
  • Գնահատել և արժևորել համաշխարհային քաղաքակրթության ձեռքբերումները, հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ

Դասավանդման հիմնական մեթոդները և ուսումնառության առանցքային բաղկացուցիչները՝

  • Դասախոսություն, այդ թվում՝ արտակրթահամալիրային մասնագետի կողմից
  • Հրավիրյալ մասնագետի հետ կլոր սեղան-քննարկում
  • Բանավեճ, այդ թվում՝ արտակրթահամալիրային հարթակներում
  •  Ինտերակտիվ ուսուցում
  • Նախագծային աշխատանքների իրականացում
  • Ինքնուրույն հետազոտության վրա հիմնված ուսումնառություն
  • Դասընթացի կազմակերպումը հասարակագիտական առարկաների հետ սերտ համագործակցության շրջանակներում

Ուսումնական գործի կազմակերպման միջավայրները՝

  • Ֆիզիկական միջավայրում
  • Կրթահամալիրի շենքային տարածքում՝ դասասենյակ, գրադարան, դահլիճ
  • Արտակրթահամալիրային շենքային տարածքում՝ այլ կրթական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտ, թանգարան, պատկերասրահ
  • Վիրտուալ միջավայրում

Միավորային-վարկանիշային գնահատում՝

  • ներկայության համար՝ 1 միավոր
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն՝ 1 միավոր
  • քննարկումներին, նախագծերին, ինքնուրույն, հետազոտական աշխատանքների իրականացմանը մասնակցություն՝ 3 միավոր
  • ընթացիկ առաջադրանքների /բլոգային աշխատանք/ կատարում՝ 2 միավոր
  • աշխատանքի բանավոր ներկայացում՝ 3 միավոր
  • Հետազոտական աշխատանքի իրականացում, հրապարակային պաշտպանություն-6-10 միավոր /հետազոտական աշխատանք ընտրած սովորողների համար/

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝

  • Սովորողը կդասակարգի պատմական իրադարձությունները՝ ըստ պատմական փուլերի
  • Կձևավորի հետաքրքրություն անցած պատմական գործընթացների և արդի գործընթացների նկատմամբ
  • Կվերլուծի և կքննարկի առաջին պետությունների ձևավորման, զարգացման և անկման առանցքային պատմական իրադարձությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, այդ պետությունների ունեցած դերակատարումը համաշխարհային պատմական գործընթացներում
  • Կհետազոտի հին արևելյան հասարակությունների ձևավորման և զարգացման գործընթացները, կհամեմատի և կհամադրի այդ հասարակությունները, կարժևորի դրանց ազդեցությունը համաշխարհային պատմական արդի գործընթացների վրա
  • Կհետազոտի պատմական այն գործընթացները, որոնք ստեղծեցին հնարավորություն հայկական պետության ձևավորման և զարգացման համար
  • Սովորողը հետազոտելով տարբեր պատմական աղբյուրներ՝ կզարգացնի ակադեմիական հետազոտական հմտություն, վերլուծական, քննական մտածողություն
  • Կհետազոտի ազատագրական պայքարի նոր գաղափարախոսության ձևավորումը, հայ ազատագրական պայքարը տարբեր դարաշրջաններում, պայքարի գործընթացները և պատմական գործիչներին, պայքարի պատմական նշանակությունը հայ ժողովրդի ազգապահպանման և նոր պետականության կերտման գործում
  • Կհետազոտի ազատագրական պայքարի զինված փուլի ձևավորումը, նպատակները և գործընթացները, հայդուկային շարժումը և Մայիսյան հերոսամարտերի դերը հայ ժողովրդի կյանքում
  • Կվերլուծի գրական այն ստեղծագործությունները, որտեղ ներկայացված է Արևելյան և Արևմտյան Հայաստանների զինված ազատագրական պայքարի գործիչների գործունեությունը և կներկայացնի այդ գործիչների անձնային նկարագիրը
  • Կհետազոտի Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործընթացները, Արցախյան հիմնախնդրի ձևավորումը և ԱՀ կայացման գործընթացները, Արցախյան հերոսամարտի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
  • Հարցում կանցկացնի իր ընտանիքի այն անդամների հետ /նաև հասարակության շրջանում/, ովքեր ականատես են եղել անկախ պետականության կայացման ժամանակաշրջանին և կգրի վերլուծական Էսսե /հետազոտական աշխատանք/՝ հավաքագրված աղբյուրների և իր ձեռք բերած գիտելիքների հիման վրա
  • Կքննի հայկական պահանջատիրության անցած ճանապարհը 20-րդ դարում, ինչպես նաև հնարավոր զարգացումները
  • Կգնահատի 1960-ական թթ․ ազգային շարժումը ՀԽՍՀ-ում
  • Աղբյուրագիտական հենքի վրա կներկայացնի խորհրդահայ հասարակության առօրեական կյանքը
  • Կվերլուծի կրթական և գիտական նորարարության ընթացքը Հայաստանում 20-րդ դարում
  • Կվերլուծի Խորհրդային Հայաստանի մշակութային զարգացման նախադրյալները
  • Կհիմնավորի հայկական մշակութային հաջողությունները համաշխարհային իրականության համատեքստում

Բովանդակություն

ա/ Հիմնական թեմաներ՝
1․ Ազգային զարթոնքը և ազգային շարժումները
2․ Խորհրդահայ հասարակությունը
3․ Գիտական և տնտեսական նորարարություն
4․ Մշակութային և կրթական նորարարությունը։ Երևանը մշակութային կենտրոն

բ/ Նախաքննական կրկնության թեմաներ՝
1․ Թեմա 1․Հայկական քաղաքակրթության սկզբնավորումը /2 դասաժամ/
2․ Թեմա 2․Համահայկական թագավորությունները /3 դասաժամ/
3․ Թեմա 3․Հայկական մշակույթի զարգացումը /2 դասաժամ/
4․ Թեմա 4․Հայկական քաղաքակրթության ներդաշնակումը քրիստոնեական արժեհամակարգին /2 դասաժամ/
5․ Թեմա 5․Հայոց պետականությունը զարգացած միջնադարում /2 դասաժամ/
6․ Թեմա 6․Հայոց քաղաքակրթությունն ուշ միջնադարում /2 դասաժամ/
7․ Թեմա 7․Միջնադարի հայկական մշակույթը /2 դասաժամ/
8․ Թեմա 8․Ազատագրական շարժումները XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարում /2 դասաժամ/
9․ Թեմա 9․Հայոց պետականության վերականգնման խնդիրը XIX դարի առաջին կեսին /2 դասաժամ/
10․ Թեմա 10․Ազատագրական շարժման վերելքը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին։ Հայկական հարցի միջազգայնացումը /2 դասաժամ/
11․ Թեմա 11․Հայ-քաղաքական կյանքի վերելքը /2 դասաժամ/
12․ Թեմա 12․Ազատագրական պայքարի զինված փուլը /2 դասաժամ/
13․ Թեմա 13․Հայ ազատագրական շարժումները XX դարի սկզբին /2 դասաժամ/
14․ Թեմա 14․Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին /2 դասաժամ/
15․ Թեմա 15․Հայկական մշակույթը XVII դարի երկրորդ կեսին և XIX դարի առաջին կեսին /2 դասաժամ/
16․ Թեմա 16․XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի մշակութային վերելքը /2 դասաժամ/
17․ Թեմա 17․Հայոց առաջին հանրապետության ներքին կյանքը /1 դասաժամ/
18․ Թեմա 18․Հանրապետության միջազգային դրությունը /2 դասաժամ/
19․ Թեմա 19․Առաջին հանրապետության անկումը /2 դասաժամ/
20․ Թեմա 20․Խորհրդային Հայաստանը 1920-1922 թվականներին /2 դասաժամ/
21․ Թեմա 21․Խորհրդային Հայաստանը 1922-1941 թվականներին /2 դասաժամ/
22․ Թեմա 22․Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թվականներ) /2 դասաժամ/
23․ Թեմա 23․Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին (1945 — 1985 թվականներ) /2 դասաժամ/
23․ Թեմա 24․Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին /2 դասաժամ/
24․ Թեմա 25․Հայաստանի երրորդ հանրապետությունը /2 դասաժամ/
25․ Թեմա 26․Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /2 դասաժամ/
26․ Թեմա 27․Հայկական մշակույթը 1920-1941 թվականներին /2 դասաժամ/
27․ Թեմա 28․Մշակույթի վերելքը (1945 — 1991 թվականներին) /2 դասաժամ/
28․ Թեմա 29․Հայկական մշակույթի արդի վիճակը /1 դասաժամ/