«ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ» նախագիծ

ՀԱՅՈՑ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ՝ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ․

  • Նպատակը՝
    Ճանաչել Հայաստանի՝ որպես աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկրի  12 մայրաքաղաքները
  • ուսումնասիրել հայոց մայրաքաղաքների պատմությունը, զուգահեռներ անցկացնել մեր մայրաքաղաքների կառուցման ժամանակաշրջանների, հիմնադիր արքաների, տեղանքի, մայրաքաղաքների դերի ու նշանակության միջև
  • զարգացնել սովորողների հետազոտական-վերլուծական, ինչպես նաև ճանաչողական կարողություններն ու հմտությունները

Ընթացքը՝

  • տարբեր աղբյուրներից /տպագիր և էլեկտրոնային/ կատարել ուսումնասիրություններ և հավաքել տեղեկություններ Հայոց մայրաքաղաքների մասին
  • այցելություն իրականացնել Հայաստանի և Երևանի պատմության թանգարաններ
  • իրականացնել ուսումնական ֆիլմերի դիտում-վերլուծություն Հայոց մայրաքաղաքների մասին
  • ճամփորդության իրականացում դեպի հին մայրաքաղաքների հնավայրեր՝
    ա/ Արմավիր մ/ք-ի հնավայր /Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մատույցներ/
    բ/ Երվանդաշատ մ/ք-ի ավերակներ /Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Երվանդաշատ գյուղի մոտակայք/
    գ/ Արտաշատ մ/ք-ի հնավայր /Ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի հարակից տարածք/
    ե/ Վաղարշապատ-Էջմիածին /Արմավիրի մարզ/
    զ/ Դվին մ/ք-ի հնավայր /Ներկայիս Արտաշատի շրջանի Վերին Դվին, Ներքին Դվին, Հողաբերդ, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բզովան, Այգեստան-մինչև Կանաչուտ և Այգեզարդ գյուղեր/
    է/ Բագարան /բնակիչները՝ ներկայիս Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Բագարան գյուղում/
    ը/ Շիրակավան /բնակիչները՝ ներկայիս Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում/
    թ/ Էրեբունի-Երևան /Էրեբունի քաղաքատեղի՝ Էրեբունի վարչական շրջան, Արին-Բերդ բլուր, Կարմիր բլուր/
    -քաղաքային շրջայց կատարել մայրաքաղաք Երևանում
    -այլ․․․

Արդյունքը՝
Արդյունքում կունենանք ուսումնական նյութերի փաթեթ՝ Հայոց 12 մայրաքաղաքների վերաբերյալ, տեսանյութեր, ռադիոնյութեր, ֆոտոշարեր, դրանք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում.

Մասնակիցները՝
Միջին-Ավագ դպրոցների սովորողներ
Օգտակար նյութ՝ «Վեմ» ռադիոկայան-«Հայոց մայրաքաղաքները»․

Սովորողների ուսումնասիրությունները՝
8/2 դասարան
Վիգեն Հովակիմյան
Միլենա Քամալյան
Էլեն Կարապետյան
Գայանե Սաֆարյան
Գայանե Համբարձումյան
Մարգարիտա Համբարձումյան
Գրիգոր Գրիգորյան
Անահիտ Հովսեփյան
Ինգա Գրիգորյան
Տիգրան Բրուտյան

8/6 դասարան
Սերգեյ Մանուկյան
Սաթինե Սաֆարյան
Էրիկ Սմբատյան
Մարիամ Սմբատյան
Գոհար Պետրոսյան
Արևիկ Արզումանյան
Դավիթ Հարությունյան
Դավիթ Մկրտչյան
Հակոբ Գևորգյան
Մուշեղ Տաշչյան- Հայոց Մայրաքաղաքներ

Գոհար Կարագյան՝ 7-րդ դաս. /հեռավար սովորող/
-Ամփոփիչ փաթեթ

Ճամփորդություններ՝